Գլխավոր տեղեկություն
Համար
N 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.02.1998-01.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991 թվականի N 164

քաղ. Երևան

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:

Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը:

(2-րդ կետը խմբ. 14.04.95 N 199, 16.01.98 N 23)

3. (կետն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի, սեփականաշնորհման գործընթացից ստացված գումարների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 7-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի «Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին» N-174 որոշումը:

 

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի
1991 թվականի մարտի 5-ի N 164 որոշմամբ

 

 

 

 

 

Ձև

 

Հողի սեփականության իրավունքի պետական ակտ

(ձևն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

 

Ձև

 

Հողի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ իրավունքի պետական ակտ

(ձևն ուժը կորցրել է 16.01.98 N 23)