Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.552
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

    «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 մայիսի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 575-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱԼԴԱՐԱՅԻ, ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ,ՏՈՐՈՒՆԻՔԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ, ԼԵՀՎԱԶԻ, ՆՅՈՒՎԱԴԻԻ, ԵՂԵԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ, ԶԵԴԵԱՅԻ, ՀԵՐՄՈՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱԳՐԱՎԱՆԻ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱԽՈՒՐՅԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ԽԱՉԱՐՁԱՆԻ, ՀՈՎՔԻ, ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի մայիսի 21-ին  կայանալիք` Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի, Ալդարայի, Սոֆլուի գյուղական համայնքների ղեկավարների, Տորունիքի, Վարդանիձորի, Լեհվազի, Նյուվադիի, Եղեգի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Գողթանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006 թվականի մայիսի 28-ին կայանալիք` Շիրակի մարզի Քարաբերդի գյուղական համայնքի ղեկավարի, Բագրավանի, Մուսայելյանի (Ախուրյանի շրջ.) գյուղական համայնքների ավագանու անդամների, Տավուշի մարզի Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի, Դեբեդավանի, Զորականի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական  հանձնաժողովի  միասնական  հիմնադրամին   հատկացնել   3617195 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N  575-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱԼԴԱՐԱՅԻ, ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏՈՐՈՒՆԻՔԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ, ԼԵՀՎԱԶԻ, ՆՅՈՒՎԱԴԻԻ, ԵՂԵԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ, ԶԵԴԵԱՅԻ, ՀԵՐՄՈՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱԳՐԱՎԱՆԻ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱԽՈՒՐՅԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ԽԱՉԱՐՁԱՆԻ, ՀՈՎՔԻ, ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ



NN
ը/կ

Ծախսերը Գումարը
(դրամ) 

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ 90000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 90000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 25500

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ  5000

4.

Կապի ծառայության վճարներ 1000

5.

Գրասենյակային ծախսեր 3000


ընդամենը

124500
28 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (28 x 124500) 3486000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(25475 ընտրող + 25475 x 0,03) x 5 դրամ
131195

Ընդամենը

3617195

       
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան