ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Օրինագծի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխամասային |
1. Դեղերի մասին | Կառավարություն | Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
2. Մարդու օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստելու մասին | Կառավարություն | Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
3. Պաշտպանության մասին | Կառավարություն | Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
4. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Դ. Հարությունյան |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Ռ. Պապայան |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
6. Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին | Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով | Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1996-1997 թվականների ծրագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Լ. Խաչատրյան |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
8. Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ «ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի նախագծի ներկայացման կարգի մասին | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
9. Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» առաջին մասի նախագծի ներկայացման կարգի մասին | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Արարքցյան |
17 մարտի 1997 թվականի, |