Գլխավոր տեղեկություն
Համար
N 2228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.07.2006-09.11.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն

ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների` մարդու կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելու աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 26
Երևան



 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման



Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`

ա) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային

հաշվիչ մեքենաներ

8471 30 000


բ) համակարգային թվային հաշվիչ մեքենաներ

8471 49 900


գ) հեռախոսային ապարատներ


8517 11 000,
8517 19 900


դ) ֆաքսիմիլային ապարատներ

8517 21 000


ե) կոմուտատորներ հեռախոսային կամ

հեռագրային կապի համար

8517 30 000


զ) ապարատներ հաղորդալարային կրող հաճախությամբ

կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար


8517 50,
8517 80,
8517 90


է) հեռախոսային ավտոպատասխանիչներ

8520 20 000


ը) հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային,

ռադիոհեռագրային կապի համար, ռադիո կամ

հեռուստատեսային հաղորդումների համար, իր մեջ

ընդգրկող կամ չընդգրկող՝ ընդունող, ձայնագրող

կամ վերարտադրող ապարատներ

8525 10 500, 
8525 10 800


թ) հաղորդող ապարատներ, որոնց մեջ ընդգրկված են

ընդունող սարքերը, բացառությամբ քաղաքացիական

ավիացիայի

8525 20


ժ) հեռաղեկավարման ռադիոապարատուրա

8526 92 900


ժա) ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռախոսային,

ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար


8527 12 100,
8527 12 900, 
8527 90 920,
8527 90 980


2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա`

ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,

բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար,

գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի,

դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:

4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկա մուտք գործելուն, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ե», «զ», «ը» և «թ» ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

(5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն)

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ.

բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ  տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն).

գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը.

դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ 9 ԿՀց-ից մինչև 3000 ԳՀց հաճախականությամբ, որոնք տարածվում են տիեզերքում առանց որևէ արհեստական ուղղորդման.

ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են.

1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,

2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև.

զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի.

է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ.

ը) վնասակար միջամտություն` միջամտություն, որը վտանգում կամ խանգարում է ռադիոնավագնացության ծառայությանը կամ անվտանգության ապահովման այլ ծառայությունների գործառույթների իրականացմանը, կամ էլ նվազեցնում է ռադիոհաղորդակցության որևէ ծառայության գործառույթի որակը:

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր հավաստման:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության նշանի մակնշմամբ:

9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն`

ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին.

բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի դրույթներին:

11. Վնասակար միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին:

12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ:

13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:

14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:

15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները.

բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.

գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.

դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:

V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:

17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը.

բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը.

գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը.

դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը.

ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում).

զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):

VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ


17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության հավաստման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:

18. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1ս-7ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սերտիֆիկացված սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան:

19. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներին համապատասխան, բացառությամբ 7-ս սխեմայի, երբ սերտիֆիկացվում է եզակի ներմուծված արտադրատեսակ:

Եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ սերտիֆիկացման փորձարկումները համատեղելու մասին` սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ:

20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության հավաստմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:

21. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:

22. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 2ս, 3ս, 4ս և 5u սխեմաներից որևէ մեկով:

23. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված սերտիֆիկացման սխեմայի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարուց ոչ ավելի:

Սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է`

1ս սխեմայի դեպքում` 6 ամիս,

2ս և 6ս սխեմաների դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

4ս, 5ս և 7ս սխեմաների դեպքում` 36 ամիս:

24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերով, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:

25. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:

26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը

ԳՕՍՏ 5238

Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 5651

Կենցաղային ռադիոընդունիչ սարքավորում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 6343

Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 7152

Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7153

Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7845

Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 11216

Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 11515

Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 12252

Անկյունային մոդուլումով ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 13420

Մայրուղային ռադիոկապի համար նախատեսված հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման մեթոդներ

ԳՕՍՏ 13924

Հեռարձակման անշարժ հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 14663

Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 16019

Ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Մեխանիկական և կլիմայական ազդեցության կայունության նկատմամբ պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 16842

Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 18471

Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ

ԳՕՍՏ 19463

Պատկերի մայրուղային կապուղիներ ռադիոռելեային և արբանյակային հաղորդման համակարգերի. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 19654

Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 20532

I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 20855

Ազդանշանների կերպափոխիչ սարքավորումներ. Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիների համար տվյալների փոխանցման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 21655

Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22505

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 22579

Միաշերտ մոդուլումով ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22670

Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ

ԳՕՍՏ 22937

Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 23675

Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր

ԳՕՍՏ 25007

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 26315

Կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի խմբակային և գծային ուղիների սարքավորանք. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ

ԳՕՍՏ 26557

Կապի կապուղիներում ընդունվող տվյալների փոխանցման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր

ԳՕՍՏ 26631

Ֆոտոֆաքսիմիլային տեղեկատվության ընդունման և հաղորդման համար ավելցուկի կրճատման միջոցներով ֆաքսիմիլային սարքավորում. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 26797

Հաղորդալարային կապի սարքավորանքի և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից սպասարկող անձնակազմի պաշտպանություն. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 26886

Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27049

Հաղորդալարային կապի սարքավորանքի և մթնոլորտային պարպումներից սպասարկող անձնակազմի պաշտպանություն

ԳՕՍՏ 27232

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27908

Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28142

Ավտոմատ կանչի սարքավորում հեռախոսային կապի համար. Արտաքին սարքավորումների և կապի կապուղիների հետ փոխազդեցության ընթացակարգի նկատմամբ պահանջներ

ԳՕՍՏ 28263,

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28264,

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.
ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28265,

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.
МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28266

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28384

Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր

ԳՕՍՏ 28439

Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 28449

Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ.

ԳՕՍՏ 28749

2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28871

Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29156

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 29191
ԻԷԿ 801-2-91

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 29216

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնիկայի սարքավորանքից առաջացող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 29280
ԻԷԿ 1000-4092

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ

ԳՕՍՏ 30318

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30338

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30428

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30429

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50009

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50628

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50648

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական հաճախականության մագնիսական դաշտի նկատմամբ կայունություն. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50736

Ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի ալեհավաքա-ֆիդերային սարքեր. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50739

Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50799

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50829

Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի օգտագործմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50839

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50842

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50867

Ռադիոռելեային կապի գծերի ալեհավաքներ. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50890

Փոքր հզորության հեռուստատեսային հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50932

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50933

Ներզոնային ռադիոռելեային գծերի կապուղիներ և ուղիներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51138

ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող անշարժ հաղորդող կայանների ալեհավաքներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51241

Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51287

Բաժանորդային հեռախոսային տեխնիկա. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.2
(ԻԷԿ 61000-3-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.3
(ԻԷԿ 61000-3-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.8
(ԻԷԿ 61000-3-8)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածրավոլտ էլեկտրական ցանցերով ազդանշանների հաղորդում. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր

ԳՕՍՏ Ռ 51317.4.2
(ԻԷԿ 61000-4-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.3
(ԻԷԿ 61000-4-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.4
(ԻԷԿ 61000-4-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.5
(ԻԷԿ 61000-4-5)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.6
(ԻԷԿ 61000-4-6)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.11
(ԻԷԿ 61000-4-11)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.12
(ԻԷԿ 61000-4-12)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.1
(ԻԷԿ 61000-6-1)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ, պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.2
(ԻԷԿ 61000-6-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.3
(ԻԷԿ 61000-6-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.4
(ԻԷԿ 61000-6-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.22
(ՍԻՍՊՌ 22)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական տեխնոլոգիայի սարքավորանքից առաջացած ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.24
(ՍԻՍՊՌ 24)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51513

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51515

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51523

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51527

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաստատուն հոսանքի լարման կայունացված աղբյուրներ. Կոնդուկտիվ էլեկտրամագնիսական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51558

Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51662

Հաղորդիչ ալեհավաքների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51663

Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախականությունների հաղորդիչների ընդհանուր ալեհավաքով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51699

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51741

Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ՇԲՀ ընդգրկույթի. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51742

Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ցածր, միջին և բարձր հաճախականության ընդգրկույթի լայնութային մոդուլացմամբ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51820

Տոնային հաճախականության ռադիոկապուղիների համար ազդանշանների կերպարափոխման սարքավորումներ. Տիպեր, տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065

Ձայնա-, տեսա- և նմանատիպ էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ Ռ 1 60950

Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդերձանքի անվտանգություն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան