Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.03.2001-24.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991թ. N 161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ազատ ձեռներեցության և շուկայական էկոնոմիկայի անցնելու, ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը կարգավորելու, հանրապետության ազգային հարստությունը և պետական շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում, համաձայն թիվ-1 ցանկի, կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան պետական կառավարման մարմինների լիցենզիան (թույլտվությունը), համաձայն թիվ-2 ցանկի:

(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)

2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը (կցվում է):

3. Բոլոր տեսակի ձեռնարկությունները կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեություն միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:

Մինչև սույն որոշման ընդունվելը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ համապատասխան լիցենզիա:

Գործող պետական ձեռնարկությունները լիցենզավորման ենթակա գործունեության նոր` ոչ պրոֆիլային տեսակներով զբաղվելու համար պարտավոր են ստանալ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի (վերադասի` նախարարության, գերատեսչության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) թույլտվությունը` համաձայնեցնելով լիցենզավորող մարմնի հետ: Այս կարգը գործում է նաև պետական փոքր ձեռնարկություն ստեղծելու ժամանակ:

(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)

4. Առանց պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվության, լիցենզավորման ենթակա գործունեությամբ ձեռնարկությունների զբաղվելու դեպքում, ստացված ամբողջ հասույթը գանձվում է հանրապետության այն բյուջե, ուր մուտք է արվում տվյալ ձեռնարկության շահույթից (եկամտից) գանձվող հարկը:

5. Սույն որոշումը կիրարկել հրապարակման պահից:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի մարտի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 29-ի «Կոոպերացիայի մասին ԽՍՀՄ օրենքի համաձայն կոոպերատիվների առանձին տեսակի գործունեության կարգավորման մասին» թիվ-103 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. մայիսի 31-ի «Գործունեության տեսակների լրացուցիչ ցանկի մասին, որոնցով կոոպերատիվները իրավասու չեն զբաղվելու» թիվ-540 որոշումը» թիվ-305 որոշումը.

(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել լիցենզիաների տրամադրման չափանիշներ, լիցենզիա ստանալու համար հայտի ձև, լիցենզիայի տրամադրումը մերժելու ձևը:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի
1991 թվականի մարտի 5-ի N161 որոշման

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության կոնկրետ տեսակներով զբաղվելու հարցում ձեռնարկությունների և պետության հարաբերություններն ու պարտադիր է սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար (բացի գործող պետական ձեռնարկություններից):

2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակները, կախված ձեռնարկությունների դրանցով զբաղվելու իրավասության աստիճանից, դասվում են հետևյալ խմբերի`

ա) արգելված գործունեության տեսակներ.

բ) պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ.

դ) հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներ.

ե) ազատ գործունեության տեսակներ:

3. Արգելված գործունեության տեսակների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Պետության մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով (ցանկ 1) զբաղվելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` բացառապես պետական ձեռնարկություններին:

5. Պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով (ցանկ 2) կարող են զբաղվել սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված տարբեր տեսակի ձեռնարկությունները (պետական ձեռնարկությունների համար նման թույլտվություն չի պահանջվում)` պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալուց հետո:

6. Սույն կարգի 1 և 2 ցանկերում չնախատեսված տնտեսական գործունեության մյուս տեսակներով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկություններն իրավունք ունեն զբաղվելու առանց որևէ թույլտվության:

7. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի ապրանքների, թմրամիջոցների, թունավոր և ուժեղ ներգործության նյութերի, դեղամիջոցների, օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրության համար թույլտվություն տալու հիմք են ծառայում այդ արտադրանքների մասին փորձաքննական վերլուծություններով հաստատված եզրակացությունները:

Արտադրողը պարտավոր է սույն կետում նշված ապրանքների արտադրության համար թույլտվության ամբողջ ժամանակահատվածում խստորեն պահպանել փորձաքննական վերլուծությունների ներկայացված նմուշները և որակական բոլոր հատկանիշները:

8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

(փոփ. 20.06.91 թ. N 415 որոշմամբ)

9. Պետական կառավարման համապատասխան մարմինները ներկայացված հայտի վերաբերյալ պարտավոր են որոշում կայացնել 15 օրվա ընթացքում, իսկ փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունը ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում:

10. Թույլտվությունը (ձևը կցվում է) կամ մերժման մասին որոշումը հայտ ներկայացնողին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:

11. Բացասական պատասխանի դեպքում լիցենզիա ստացող հայցվորն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման մասին կայացրած որոշումը վերանայելու և նրան հասցված վնասը փոխհատուցելու համար:

Գործունեությունների համար լիցենզիա հատկացնողը իրականացնում է այդ լիցենզիաների հաշվառում:

12. Գործունեության թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով, որի համար գանձվում է վճար: Վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն` համաձայնացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

13. Ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում նրան տրված թույլտվությունը կորցնում է ուժը:

14. Գործունեության թույլտվության համար հայտը կարող է մերժվել`

ա) հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին արտադրության, առևտրի և գործունեության մյուս ձևերի անհամապատասխանության դեպքում.

բ) պետական ստանդարտներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում.

գ) համապատասխան որակավորման բացակայության դեպքում.

դ) գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների բացակայության դեպքում:

Աննպատակահարմարության շարժառիթներով թույլտվության մերժումն արգելվում է:

Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:

15. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:

16. Գործունեության թույլտվություն տվող մարմինը իրականացնում է դրա հաշվառում` գրանցման մատյանում:

17. Թույլտվությունը չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ` ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:

18. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տված մարմնի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հետևյալ հիմքերով`

ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը.

գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:

19. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշումը 3 օրվա ընթացքում ուղարկվում է ձեռնարկությանը:

20. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկելու դատարանում:

 

Ց Ա Ն Կ  1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց ու նրանց մարմիններին, պետություններին, միջազգային կազմակերպություններին ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, թմրամիջոցների, պայթուցիկ, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի վաճառք և նշված սուբյեկտներից այդպիսի առարկաների, միջոցների ու նյութերի ձեռքբերումը:

2. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն ու նորոգում:

3. Թմրացուցիչների, թունավոր, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի արտադրություն:

4. Դատական փորձաքննության անցկացում:

5. Քաղաքացիների հոգեկան վիճակի ախտորոշում:

6. Գյուտերի, հայտնագործությունների և գիտական մշակումների պատենտավորում (արտոնագրում) և հեղինակային իրավունքի շնորհում:

7. Դրամահատում, պետական շքանշանների, կնիքներ, դրոշմակնիքների պատրաստում:

8. Ոսկու, մոլիբդենի և այլ թանկարժեք ու ռազմական նշանակություն ունեցող նյութերի պետական պաշարների ստեղծում, պահպանում և օգտագործում:

9. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ:

(փոփ. 20.06.91 թ. N 415, 13.02.92 թ. N37, 30.04.97 N 108 որոշումներ)

 

Ց Ա Ն Կ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Լիցենզավորող մարմնի անվանումը

Գործունեության տեսակը

1

2

Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում
Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսայինից) աշխատանքի կազմակերպում
Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե հեռուստահաղորդումների տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում, այդ թվում կաբելային հեռուստատեսություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ջրամբարների կառուցում և շահագործում, սերմնաբուծության և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութի և տնկանյութի իրացում, սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն
«Հայարդշինանյութեր» ԱՄ (էկոնոմպետլոմի քվոտաների սահմաններում ՀՀ էկոնոմպետկոմ*) բնական շինանյութերի արդյունահանում և շահագործում
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գրավատների կազմակերպում
  վիճակախաղերի կազմակերպում և անցկացում, վիճակախաղերի տոմսերի պատրաստում, վիճակախաղերի տոմսերի ներկրում
  շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում
Հայստանի Հանրապետության մաքսային վարչություն մաքսային պահեստների կազմակերպման լիցենզավորում
ՀՀ կենտրոնական բանկ բանկային գործի կազմակերպում, և արժութային աճուրդների կազմակերպում
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության կոմիտե պայթեցման աշխատանքների իրականացում
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն անվտանգության, պահնորդային և խուզարկուական ծառայություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ցանկացած տեսակի բժշկական օգնություն, բացի ոչ տեխնիկական միջոցներով կատարվող ախտորոշումից
  դեղամիջոցների և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների արտադրություն և պատրաստում, առուծախ
  օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն աշխատանքի տեղավորման ծառայություններ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք
  կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն
  ապրանքային բորսաների կազմակերպում
  ապրանքային բորսաներում միջնորդային ծառայություններ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպում
ԽՍՀՄ պետստանդարտի հայկական հանրեպետության վարչություն չափիչ սարքերի արտադրություն, ստուգում, նորոգում և կարգավորում
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներային հետազննում, նախագծում և փորձաքննություն), շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքների և որակի տեխնիկական հսկողություն)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում և բազմացում
  անվճարունակության գործերով կառավարչի լիազորությունների իրականացումը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչություն արխիվային ծառայություններ
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն (Հայպետատոմհսկողություն) ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ու թաղման օբյեկտների հրապարակների ընտրություն, նախագծում, վերակառուցում (այդ թվում կատարելագործում և վերանորոգում), շահագործումից հանում
  միջուկային և ռադիոակտիվ նյութերի, թափոնների պահպանում, վերամշակում, տեղափոխում, օգտագործում թաղում
  ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու ռադիոակտիվ նյութերի օգտագործմամ իրականացվող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ
  ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության անցկացում կապված միջուկային և ռադիացիոն անվտանգության հետ
  ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի տեխնոլոգիաների, սարքավորումների, ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ թափոնների ներմուծում և արտահանում
  ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների համար տեղակայանքների, սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում և պատրաստում
  ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի (բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի) մշակում
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն
  ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն
  ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում
ՀՀ տրանսպորտի նախարարություն ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (բացի ներմարզայինից և ներքաղաքայինից)
ՀՀ մարզպետներ ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (միայն Երևան քաղաքի տարածքում)
Երևանի քաղաքապետ ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (միայն Երևան քաղաքի տարածքում)
Տարածքային կառավարման մարմիններ (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) հանրային սննդի կազմակերպում և իրացում
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն Անշարժ գույքի չափագրում, գնահատում, կադաստրային քարտեզագրում և ռիելտորական գործունեություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
(Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդությամբ)
ինկասացիոն գործունեություն (ծառայություն)
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով արժեթղթերի ձևաթղթերի պատրաստում
արժեթղթերի ձևաթղթերի ներկրում իրացման նպատակով

 

*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից:

(փոփոխվել է. 20.06.91 N 415, 16.06.92 N 352, 13.02.93 N 37, 11.06.93 N 300, 21.04.94 N 193, 10.12.94 N568, 04.07.95 N 401, 22.08.95 N 5, 26.01.96 N 23, 13.03.97 N 43, 31.07.97 N 313, 19.08.97 N 347, 03.11.97 N 483, 10.12.97 N 571, 15.04.98 N 237, 15.04.98 N 240, 22.04.98 N 249, 30.04.98 N 267, 25.06.98 N 396, 25.08.98 N 527, 24.11.98 N 733, 03.12.98 N 762, 22.12.98 N 815, 14.01.99 N 10, 15.04.99 N 227, 25.05.99 N 345, 22.10.99 N 659, 13.12.99 N 750, 09.03.01 N 179 որոշումներ)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_13092