«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 534-Ն
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77.2-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական հսկողության բարձրագույն մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|