«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 521-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
NN |
Միջոցառման նպատակը |
Օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագծի անվանումը |
ՀՀ կառավարություն ներկայացնելու |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի և այն ուժի մեջ մտնելու ժամանակացույցի սահմանում` դրա իրականացումը նախատեսելով հետևյալ 2 փուլով` |
1. «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2006 թ. |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
|
Առաջին փուլ` 01.01.2007 թ. ա) մանկական սննդի, բ) ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, գ) ձկան խավիարի, ձկնեղենի, դ) բնական հյութերի և նեկտարների, ե) կոնֆետների և հրուշակեղենի, զ) փաթեթավորված յուղերի և ճարպերի, է) այլ առաջնահերթ հայերեն մակնշման ենթակա սննդամթերքի. |
2. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու հայերեն մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
«Սննդամթերքի անվտանգության մասին» նոր ՀՀ օրենքի ընդունումից հետո 15-օրյա ժամկետում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
|
Երկրորդ փուլ` 01.07.2007 թ. |
|
|
|
2. |
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ներմուծում իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման պահանջը մաքսային սահմանին կիրառելու մասին իրազեկման ապահովում` օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները |
|
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունումից հետո, պարբերաբար |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|