Գլխավոր տեղեկություն
Համար
N 509-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.516
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 509-Ն

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, հաշվի առնելով սպառողների համար մատչելի սակագնով ջերմամատակարարման վերականգնման անհրաժեշտությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման տեխնիկատնտեսական ցուցանիշների ազդեցությունն էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների վրա փորձարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել Երևանի Ավան և Դավթաշեն թաղային համայնքներում էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման առաջնեկային համակարգերի կառուցման համար,

բ) էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ բազմաբնակարան շենքերի սպառողներին ջերմամատակարարման ծառայություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց համար պարտադիր պայման սահմանել ջերմամատակարարման իրականացումը` տալով նրանց էլեկտրաէներգիա գնելու 5 տարվա երաշխիք,

գ) կառուցման լիցենզիա տրամադրելիս սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի Հրազդանի ՋԷԿ-ի տվյալ տարվա ընթացքում արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը և միաժամանակ պետք է բացառվի Որոտանի ՀԷԿ-երի համակարգից ջրի անտեղի բացթողումը և Հայկական ատոմային կայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակության կրճատումը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի օժանդակությամբ ու միջազգային աջակցության ծրագրերի ներգրավմամբ 8-ամսյա  ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման տնտեսապես արդարացված սխեմաները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան