Գլխավոր տեղեկություն
Համար
N 498-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.509
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N  498-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ե», «զ», «ը» և «թ» ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 18-ից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 22
Երևան