Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.900
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2006 թվականի N 985-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 288044 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 138322 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) մշակել համագործակցության միջոցառումներ` «Ազատան» ենթակայանից «Շիրակ» օդանավակայանի բարձրավոլտ էներգասնուցումն ապահովելու ուղղությամբ և հեռավոր առբերիչ ռադիոփարոսը քաղաքացիական ավիացիայի պահանջների համար օգտագործելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 14
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 985-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

 Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի մասնաշենքը և կից տարածքը

287284

2.

«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի 10x63 ուժային տրանսֆորմատոր

300

3.

«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի «ԿՍՕ-366» ուժային սարքավորումների համալիր

460 (115 x 4)

 

Ընդամենը

288044

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 985-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

 Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի հիմնական միջոցներ

65312

2.

«Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի շրջանառու միջոցներ 

73010

 

Ընդամենը

138322

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան