Գլխավոր տեղեկություն
Համար
N 716
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.04.2002-22.06.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 716

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծախսային ծրագրի իրականացման լիազորությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահելու մասին» N 461 որոշման՝

Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին (ցանկը կցվում է) բաշխումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ


             

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հոկտեմբերի 25-ի N 716 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմինների և հիմնարկների

 

1. ՀՀ Նախագահի աշխատակազմ 20 օրինակ
2. ՀՀ Ազգային ժողով 50 օրինակ
3. ՀՀ սահմանադրական դատարան 5 օրինակ
4. ՀՀ կառավարության աշխատակազմ 50 օրինակ
5. ՀՀ առողջապահության նախարարություն 2 օրինակ
6. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն     2 օրինակ
7. ՀՀ արդարադատության նախարարություն 10 օրինակ
8. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 2 օրինակ
9. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 10 օրինակ
10. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2 օրինակ
11. ՀՀ բնապահպանության նախարարություն 2 օրինակ
12. ՀՀ էներգետիկայի նախարարություն 2 օրինակ
13. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2 օրինակ
14. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 2 օրինակ
15. ՀՀ ներքին գործերի նախարարություն 45 օրինակ
16. ՀՀ ազգային անվտանգության նախարարություն 20 օրինակ
17. ՀՀ պաշտպանության նախարարություն 35 օրինակ
18. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 2 օրինակ
19. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2 օրինակ
20. ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն  2 օրինակ
21. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 10 օրինակ
22. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 2 օրինակ
23. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 2 օրինակ
24. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 2 օրինակ
25. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով 2 օրինակ
26. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով 2 օրինակ
27. ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն 2 օրինակ
28. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 2 օրինակ
29. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն  2 օրինակ
30. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտե 2 օրինակ
31. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 2 օրինակ
32. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 2 օրինակ
33. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 2 օրինակ
34. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 2 օրինակ
35. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 2 օրինակ
36. ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն 2 օրինակ
37. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 2 օրինակ
38. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 2 օրինակ
39. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 2 օրինակ
40. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 2 օրինակ
41. ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 2 օրինակ
42. ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով 2 օրինակ
43. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 2 օրինակ
44. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 2 օրինակ
45. ՀՀ ատոմային էներգիայի օգտագործման և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն 2 օրինակ
46. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 2 օրինակ
47. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն 2 օրինակ
48. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 2 օրինակ
49. Երևանի քաղաքապետարան 2 օրինակ
50. ՀՀ Արագածոտնի մարզպետարան 2 օրինակ
51. ՀՀ Արարատի մարզպետարան 2 օրինակ
52. ՀՀ Արմավիրի մարզպետարան 2 օրինակ
53. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2 օրինակ
54. ՀՀ Լոռու մարզպետարան 2 օրինակ
55. ՀՀ Կոտայքի մարզպետարան 2 օրինակ
56. ՀՀ Շիրակի մարզպետարան 2 օրինակ
57. ՀՀ Սյունիքի մարզպետարան 2 օրինակ
58. ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 2 օրինակ
59. ՀՀ Տավուշի մարզպետարան 2 օրինակ
60. ՀՀ գլխավոր դատախազություն 2 օրինակ
61. ՀՀ վճռաբեկ դատարան 2 օրինակ
62. ՀՀ կենտրոնական բանկ 2 օրինակ
63. ՀՀ կառավարման դպրոց 2 օրինակ
64. ՀՀ ազգային գրադարան 5 օրինակ
65. Գրապալատ 2 օրինակ
66. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն 1 օրինակ
67. Ազդօրինակ 8 օրինակ
68. ՀՀ արդարադատության նախարարության պահուստ

10 օրինակ

69. ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

2 օրինակ

70. ԼՂՀ Ազգային ժողով

2 օրինակ

71. ԼՂՀ կառավարություն

2 օրինակ

72. ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմ

2 օրինակ

73. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

1 օրինակ

74. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

1 օրինակ

75. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

1 օրինակ

76. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2 օրինակ

77. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ 2 օրինակ
78. Հայաստանի Հանրապետության պատերազմի, աշխատանքի,
զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների խորհուրդ
1 օրինակ

Ընդամենը 400 օրինակ


(Ցանկը խմբ., լրաց. 29.08.01 N 629, լրաց. 22.02.02 N 84, 01.04.02 N 187)