Գլխավոր տեղեկություն
Համար
N 462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.03/25(480) Հոդ.483
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 462-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների տնօրինման համար, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 5,875.0 հազ. դրամ, այդ թվում`

ա) Լեռնակերտ գյուղի դպրոցի շենքի հատակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 84.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

բ) Լեռնակերտ գյուղի դպրոցի շենքի հատակների հիմնանորոգման աշխատանքների համար` մինչև 5,791.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված` մինչև 5,791.0 հազ. դրամ գումարի ֆինանսավորումն իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 462-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-բը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

   

այդ թվում`

     

04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

(642.8)

(5,875.0)

(5,875.0)

   

այդ թվում`

     
 

03

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն
այդ թվում`

(642.8)

(5875.0)

(5875.0)

   

01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում

(642.8)

(5875.0)

(5875.0)

   

ՀՀ Շիրակի մարզպետարան

(642.8)

(5875.0)

(5875.0)

   

Կապիտալ նորոգման ծախսեր

(642.8)

(5875.0)

(5875.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

642.8

5875.0

5875.0

   

այդ թվում`

     
 

06

Այլ ծրագրեր
այդ թվում`

642.8

5875.0

5875.0

   

01. ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդ

642.8

5875.0

5875.0

   

ՀՀ կառավարություն

642.8

5875.0

5875.0

   

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

642.8

5875.0

5875.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 462-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

Այդ թվում` ըստ ծախսատեսակների

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

խում-բը

ենթա-խումբը

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետազոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքարտե-զագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`

(5875.0)

 

(5875.0)

   
   

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 (5875.0)

 

 (5875.0)

   
   

այդ թվում`

         

04

03

01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում`

(5875.0)

 

(5875.0)

   
   

գ. Լանջիկի միջն. դպրոց

(1302.4)

 

(1302.4)

   
   

Մեղրաշենի դպրոց

(556.3)

 

(556.3)

   
   

Ոսկեհասկի դպրոց

(10.2)

 

(10.2)

   
   

Զորակերտի դպրոց

(1032.7)

 

(1032.7)

   
   

Գեղանիստի դպրոց

(1226.7)

 

(1226.7)

   
   

Սպանդարյանի դպրոց

(1660.1)

 

(1660.1)

   
   

Բայանդուրի դպրոց

(86.5)

 

(86.5)

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 462-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

խումբը

ենթախումբը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(642.8)

(5875.0)

(5875.0)

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

(642.8)

(5875.0)

(5875.0)

 

 

այդ թվում`

 

 

 

04

03

01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում

(642.8)

(5875.0)

(5875.0)

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

գ. Լանջիկի միջն. դպրոց

 

(1302.4)

(1302.4)

 

 

Մեղրաշենի դպրոց

(556.3)

(556.3)

(556.3)

 

 

Ոսկեհասկի դպրոց

 

(10.2)

(10.2)

 

 

Զորակերտի դպրոց

 

(1032.7)

(1032.7)

 

 

Գեղանիստի դպրոց

 

(1226.7)

(1226.7)

 

 

Սպանդարյանի դպրոց

 

(1660.1)

(1660.1)

 

 

Բայանդուրի դպրոց

(86.5)

(86.5)

(86.5)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան