Գլխավոր տեղեկություն
Համար
N 716
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.12.2002-18.04.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 716

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծախսային ծրագրի իրականացման լիազորությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահելու մասին» N 461 որոշման՝

Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին (ցանկը կցվում է) բաշխումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ


             

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հոկտեմբերի 25-ի N 716 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

 
1. ՀՀ Նախագահի աշխատակազմ 20 օրինակ
2. ՀՀ Ազգային ժողով 50 օրինակ
3. ՀՀ սահմանադրական դատարան 5 օրինակ
4. ՀՀ կառավարության աշխատակազմ 50 օրինակ
5. ՀՀ ազգային անվտանգության նախարարություն 20 օրինակ
6. ՀՀ առողջապահության նախարարություն 4 օրինակ
7. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 8 օրինակ
8. ՀՀ արդարադատության նախարարություն 18 օրինակ
9. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 10 օրինակ
10. ՀՀ բնապահպանության նախարարություն 8 օրինակ
11. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2 օրինակ
12. ՀՀ էներգետիկայի նախարարություն 2 օրինակ
13. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 6 օրինակ
14. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 8 օրինակ
15. ՀՀ ներքին գործերի նախարարություն 40 օրինակ
16. ՀՀ պաշտպանության նախարարություն 35 օրինակ
17. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 2 օրինակ
18. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 2 օրինակ
19. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 2 օրինակ
20. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2 օրինակ
21. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2 օրինակ
22. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 14 օրինակ
23. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 2 օրինակ
24. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 4 օրինակ
25. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2 օրինակ
26. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 1 օրինակ
27. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 2 օրինակ
28. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 2 օրինակ
29. ՀՀ կենտրոնական բանկ 2 օրինակ
30. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 1 օրինակ
31. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով 2 օրինակ
32. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով 2 օրինակ
33. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 2 օրինակ
34. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 1 օրինակ
35. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 2 օրինակ
36. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 2 օրինակ
37. Երևանի քաղաքապետարան 2 օրինակ
38. ՀՀ Արագածոտնի մարզպետարան  2 օրինակ
39. ՀՀ Արարատի մարզպետարան 2 օրինակ
40. ՀՀ Արմավիրի մազպետարան 2 օրինակ
41. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 2 օրինակ
42. ՀՀ Լոռու մարզպետարան 2 օրինակ
43. ՀՀ Կոտայքի մարզպետարան 2 օրինակ
44. ՀՀ Շիրակի մարզպետարան 2 օրինակ
45. ՀՀ Սյունիքի մարզպետարան 2 օրինակ
46. ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 2 օրինակ
47. ՀՀ Տավուշի մարզպետարան 2 օրինակ
48. Հայաստանի ազգային գրապալատ 2 օրինակ
49. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 2 օրինակ
50. ՀՀ գլխավոր դատախազություն 2 օրինակ
51. ՀՀ վճռաբեկ դատարան 2 օրինակ
52. ՀՀ կառավարման ակադեմիա 2 օրինակ
53. Հայաստանի ազգային գրադարան 5 օրինակ
54. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն 1 օրինակ
55. Ազդօրինակ 8 օրինակ   
56. ՀՀ արդարադատության նախարարության պահուստ 4 օրինակ
57. ԼՂՀ Նախագահի աշխատակազմ 2 օրինակ
58. ԼՂՀ Ազգային ժողով 2 օրինակ
59. ԼՂՀ կառավարություն 2 օրինակ
60. ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմ 2 օրինակ
61. ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների խորհուրդ 1 օրինակ
62. ՀՀ տնտեսական դատարան 1 օրինակ
63. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 3 օրինակ

  Ընդամենը 400 օրինակ

    
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան


 

(Ցանկը խմբ., լրաց. 29.08.01 N 629, լրաց. 22.02.02 N 84, 01.04.02 N 187, 27.05.02 N 320, խմբ. 07.08.02 N 475-Ն, փոփ., լրաց. 24.12.02 N 782-Ն)