Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 397-Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդրում դրա համապատասխան որակի ջրի ապահովման, ջրհավաք ավազանում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացած կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև ափամերձ տարածքում ռեկրեացիոն (հանգիստ և տուրիզմ) տնտեսաճյուղի առավել արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերը, մինչև Սևանա լիճ թափվելը, անհրաժեշտ է ենթարկել կենսաբանական մաքրման:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող առանձին օբյեկտներից առաջացող կեղտաջրերի մաքրման նորմատիվային պայմանները կանոնակարգող համատեղ գերատեսչական ակտի սահմանված կարգով ընդունումը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) լճի ափամերձ տարածքներում նոր օբյեկտների նախագծային փաստաթղթերն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ենթարկելիս պարտադիր պայման ընդունել այդ օբյեկտների կեղտաջրերի մաքրումը` կենսաբանական մաքրման կայանների միջոցով.

բ) լոկալ մաքրման կայանների ձեռքբերման նպատակով լճի ափամերձ տարածքում գոյություն ունեցող օբյեկտների սեփականատերերին ցուցաբերել տեղեկատվական օժանդակություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 31
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան