Գլխավոր տեղեկություն
Համար
N 939-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 939-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 6
Երևան

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ


 Միջոցառման նպատակը

 

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ժամկետը

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կիրառման ապահովում

1.

«Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

2.

«Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

3.

«Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

4.

«Հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

5.

«Գանձապետարանի կողմից իր տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումն ապահովելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

ՀՀ ԿԱ ՀՊԾ «Խոշոր հարկ վճարողների տեսչության» աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացում

6.

«Խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, հարկային վարչարարության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ ԿԱ ՀՊԾ հրաման

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

ԱԱՀ-ի փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների) նվազեցում

7.

ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չքննարկված և չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների 2005 թվականի երկրորդ եռամսյակի սկզբի և վերջի համեմատությամբ) կրճատման 2005 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ. օգոստոսի

1-ին տասնօրյակ

Մաքսային վարչարարության բարելավում

8.

Ինքնահայտարարագրման համակարգի բարելավման համար հաստատված միջոցառումների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի իրականացման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. օգոստոսի 15-ը

Մաքսային հսկողության գործառույթի կատարելագործում և մաքսային ծառայությունների որակի բարելավում

9.

Կանաչ, դեղին և կարմիր ուղիների ներդրման իրականացման առաջընթացի` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. օգոստոսի 15-ը

Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների կիրառության խորացում

10.

Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի ընտրության կիրառման բարձրացման վերաբերյալ` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. օգոստոսի 15-ը

Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

11.

Հետբացթողումային մաքսային հսկողության համակարգի ներդրման արդյունքների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2005 թ. օգոստոսի 15-ը

Նոր ինտեգրացված հաշվային պլանի և հաշվապահական հաշվառման նորմերի ներդրում հանրային հատվածի համար

12.

«Հանրային հատվածի համար նոր հաշվային պլանը, հաշվառման նորմերը և հաշվետվության ձևերը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման ստեղծմամբ ներքին աուդիտի գործառույթների ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ապահովում

13.

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

14.

«Ներքին աուդիտի ռազմավարության իրականացման գործողությունների մանրամասն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ նախարարի հրաման

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

15.

«Ներքին աուդիտի մասով վերապատրաստման և հավաստագրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

Արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի կանոնակարգում

16.

Պետական հիմնարկներում և կազմակերպություններում արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի վերանայում, անհրաժեշտության դեպքում առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում  

17.

«Լիազորված մարմինների կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվական կարգապահության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 

2005 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

Գնումների գործընթացի թափանցիկության և հրապարակայնության բարձրացում

18.

«Գնումներ կատարող կազմակերպությունների համար ընդհանուր օգտագործման ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի կատալոգների և դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մշակման և ինտերնետային էջում կատալոգների տեղադրման ապահովում» ՀՀ ՖԷՆ հրաման

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրականացում (կառավարման խորհրդի և նոր սակագների ձևավորման մասով)

19.

«Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Հանրային ծառայությունների մատուցման կարգավորման արդյունավետության բարձրացում`

 

ա) էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտում ծառայությունների մատուցման և մատուցման որակի մոնիտորինգի համար կանոնների ընդունմամբ

 

բ) էլեկտրաէներգիայի և ջրի ոլորտում իրականացված մոնիտորինգի տվյալների հրապարակմամբ

 

գ) ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակմամբ

 

դ) էլեկտրաէներգիայի մատուցման բնագավառում կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների հաստատմամբ

20.

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ. հունիսի

2-րդ տասնօրյակ

21.

«Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի կարգի» հաստատում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2005 թ. օգոստոսի 15-ը

22.

«Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի տվյալների» հրապարակում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2005 թ. օգոստոսի 15-ը

23.

«Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական կատարողականի արդյունքների» հրապարակում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2005 թ. օգոստոսի 15-ը

24.

«Էլեկտրաէներգիայի ոլորտում առևտրի, կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների» հաստատում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2005 թ. օգոստոսի 15-ը

Հեռահաղորդակցման քաղաքականության բարեփոխումների իրականացում` լրացուցիչ ծառայություն մատուցողների լիցենզավորման հնարավորությունների նախատեսմամբ

25.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Ապահովագրված վարկին առնչվող իրավական հարաբերությունների կանոնակարգմամբ և պարզեցմամբ պարտքի մարման քաղաքացիական ընթացակարգերի պարզեցում, դատավճիռների կատարման բարելավում, աճուրդների ընթացակարգերի հստակեցում

26.

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի և աճուրդի մասին» ՀՀ օրենսդրության վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկում և ՀՀ Ազգային ժողով դրանց ներկայացման ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարության աշխատակազմ

2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Կոնսոլիդացված վերահսկողության ներդրումը

27.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

ՀՀ բանկային համակարգում կորպորատիվ կառավարման սկզբունքի ներդրում

28.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2005 թ. հունիսի

3-րդ տասնօրյակ

Ապահովագրության բնագավառի բարեփոխումների իրականացում

29.

Ձեռնարկել միջոցառումներ խելամիտ նորմերին, (ii) եռամսյակային հաշվետվություններին և (iii) ASRA և Հաշվային պլանի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների համապատասխանեցման ուղղությամբ և դրանց մասին ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջընթացի տեղեկանք` ամսական պարբերականությամբ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Ընտանեկան աղքատության նպաստների համակարգի արդյունավետության բարձրացում

30.

2004 թ. տնային տնտեսությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընտանեկան աղքատության նպաստների արդյունավետության (ներառյալ հասցեականության բանաձևը) գնահատում, դրա վերաբերյալ տեղեկությունների և բարեփոխումների անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

 Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին իրավական դաշտի ձևավորում

31.

«Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

32.

«Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում վերահսկման և կանոնակարգման վերաբերյալ գործողությունների ծրագրի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացում

33.

Ձեռնարկել միջոցառումներ` ուղղված դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացմանը և գործընթացի վերաբերյալ հուլիսի 31-ի դրությամբ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Բարձրագույն կրթության համար եռամյա ծրագրի ընդունում, ֆինանսավորում և փորձարկում, ուսանողական վարկավորման համակարգի զարգացում

34.

Ավարտել ֆինանսավորման ռազմավարության նախագիծը, որը կներառի ուսանողական վարկերի հնարավորության մանրամասն ֆինանսական վերլուծությունը և կկիրառվի 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձարկում 2 մարզերում` որը նպատակաուղղված կլինի առավել աղքատ ընտանիքներին

35.

Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձնական իրականացում երկու մարզերում և այդ մարզերի գործողությունների ծրագրի, ինչպես նաև երեխաների վաղ կրթության ստանդարտների մշակման մասին տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ապահովում

36.

Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ծրագրավորված ընթացքի ապահովում և մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Որոշակի առողջական ռիսկերը և/կամ բնակչության խմբերը ծածկելու համար մասնավոր ապահովագրության ներդրում

37.

Մասնավոր ապահովագրության տարբերակների մշակում որոշ առողջապահական ռիսկերի մասով և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի մշակում

38.

«Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ

2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Անտառային հատվածի քաղաքականության իրավական հիմքի ձևավորում, ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ապահովում, ապօրինի ծառահատման և անտառի վերացման/ օգտագործման համար մոնիտորինգի արդյունավետ համակարգի ներդրում

39.

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

40.

«ՀՀ անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. սեպտեմբերի 15-ը

41.

«Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Անտառային տնտեսության կառավարման պլանավորման և անտառային տնտեսության համայնքային կառավարման իրավական դաշտի ձևավորում

42.

«Անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

43.

«Անտառային տնտեսության համայնքային կառավարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում

2005 թ. սեպտեմբերի 15-ը

Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և ուսուցողական ծրագրերի իրականացում

44.

Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և կրթության ծրագրերի շրջանակներում աշխատանքային խմբի արդյունավետ գործունեության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Սերմերի մասին օրենքի կիրարկման ապահովում, սերմերի վկայագրման գործընթացների կանոնակարգում

45.

«Սերմերի հավաստագրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

46.

«Պարտադիր հավաստագրման ենթակա բուսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման ծավալների մեծացման հնարավորությունների ավելացում

47.

Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման գործընթացի ակտիվացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

Գյուղական ենթակառուցվածքների զարգացում 48.

Գյուղական ենթակառուցվածքների ծառայությունների դիագնոստիկ ուսումնասիրությունների վրա միջոցառումների իրականացում` որը կապահովի

 

1) համընդհանուր մատչելիություն` օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով,

 

2) սեփականության իրավունքի և շահագործման պատասխանատվության հստակ տարբերակում,

 

3) մասնավոր-պետական համագործակցություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2005 թ. օգոստոսի 15-ը

Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների որակի վերահսկման մեխանիզմների իրավական կանոնակարգում

49.

«Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների համար որակի նորմերը և դրա որակի վերահսկման մեխանիզմները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

2005 թ. օգոստոսի 15-ը

(հավելվածը խմբ. 01.12.05 N 2077-Ն)

                                
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան