Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.456
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 400-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումներից 117000.0 հազ. դրամն ուղղել  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնի անցկացմանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 26.2-րդ կետը «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, իսկ միջոցառումների ծախսերի նախահաշիվները հաստատել Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպման կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007 թվականներին անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի կողմից` նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 400-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Խում-բը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

-

   

այդ թվում`

       

07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ

-

-

-

-

   

այդ թվում`

       
 

06

Արվեստ

-

-

-

-

   

այդ թվում`

       
   

04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը

-

117,000.0

117,000.0

117,000.0

   

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

-

117,000.0

117,000.0

117,000.0

   

այդ թվում`

       
   

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ

-

117,000.0

117,000.0

117,000.0

   

07. Պետական աջակցություն Ֆրանսիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա միջոցառումների իրականացմանը

-

(117,000.0)

(117,000.0)

(117,000.0)

   

ՀՀ կառավարության աշխատակազմ

-

(117,000.0)

(117,000.0)

(117,000.0)

   

այդ թվում`

       
   

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

-

(117,000.0)

(117,000.0)

(117,000.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան