Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.17/11(220)
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2006
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2006

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

31 մարտի 2006 թվականի N 1-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը տալ Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի տարածքներում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա։

2. Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի տարածքներում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել լիցենզային վճար՝ հարյուր հազար դրամ։

Նախագահ՝ 

Գ. Ամալյան