ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 փետրվարի 2005 թվականի N 12-Ա
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ք. Նոյեմբերյան` 106.1 ՄՀց, ք. Բերդ` 105.5 ՄՀց, ք. Ամասիա` 105.9 ՄՀց, ք. Գորիս` 105.1 ՄՀց, ք. Կապան` 114.7 ՄՀց, ք. Մեղրի` 102.9 ՄՀց հաճախականություններով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 14.09.2004 թ. թիվ 24-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է .
1. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը ճանաչել Եղեգնաձոր քաղաքի տարածքում 22-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:
|
Գ. Ամալյան |