Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.840
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 892-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 3-րդ կետը «վթարային» բառից առաջ լրացնել «4-րդ աստիճանի», իսկ «բնակմակերես» բառից հետո` «ինչպես նաև այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը տառապում է հետևյալ հիվանդություններից մեկով` բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը` տուբերկուլոզային ցուպիկների արտադրությամբ, մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական ներվային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված), բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, եթե հիվանդին առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակմակերես հատկացվելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կմնա 5 և 5-ից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես» բառերով.

բ) 4-րդ կետի երրորդ պարբերությունը «տարածքային ստորաբաժանման» բառերից հետո լրացնել «և տեղեկատվական կենտրոնի» բառերով.

գ) 5-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասություններով.

«Համայնքի ղեկավարը բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին: Բնակության ժամանակը որոշվում է տվյալ բնակավայրում հաշվառման առկայությամբ:

Այն քաղաքացիները, որոնք բնակարանային պայմաններն արհեստականորեն վատթարացրել են փոխանակելու, օտարելու միջոցով, կարող են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունվել իրենց բնակարանային պայմանները վատթարացնելու օրվանից 5 տարի անցնելուց հետո: Նշված կանոնը չի կիրառվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչվելու և բնակարանը (բնակելի տունը) հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով վատթարացման դեպքերում».

դ) 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Աջակցությունն ընտանիքին տրամադրվում է միայն մեկ անգամ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան