Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.02.2005
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 փետրվարի 2005 թվականի N 13-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հաշվի առնելով բաց վարկանիշային քվեարկության արդյունքները, ինչպես նաև ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությունը  ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքում ք. Սևան` FM 107.1 ՄՀց, ք. Գյումրի` FM 106.6 ՄՀց, ք.Վանաձոր` FM 106.3 ՄՀց, ք. Սիսիան` FM 106.7 ՄՀց, ք. Մեղրի` FM 105.4 ՄՀց, ք. Կապան` FM 107.2 ՄՀց, ք. Գորիս` FM 105.6 ՄՀց,ք. Ջերմուկ` FM 102.8 Մհց, ք. Եղեգնաձոր` FM 104.8 ՄՀց, ք. Ստեփանավան` FM 102.2 ՄՀց, ք. Աշտարակ` FM 100.4 ՄՀց, ք. Սպիտակ` FM 105.3 ՄՀց, ք. Հրազդան` FM 105.5 ՄՀց,  ք. Գավառ` FM 103.7 ՄՀց, ք.Դիլիջան` FM 100.2 ՄՀց, ք. Իջևան` FM 101.6 ՄՀց, ք. Նոյեմբերյան` FM 103.6 ՄՀց, ք. Արտաշատ` FM 100.5 ՄՀց, ք. Արմավիր` FM 100.4 ՄՀց,  ք. Էջմիածին` FM 101.3 ՄՀց հաճախություններով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:

Նախագահ`

Գ. Ամալյան