ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2005 թ. | N 46-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 38 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի հունվարի 17-ի միջնորդագիրը` ք. Երևան Վարդանանց 13 հասցեում գործող (արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա` թիվ 38) արտարժույթի դիլերի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 38 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|