Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.03/10(219) Հոդ.102
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006065


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 փետրվարի 2006 թ.  

 N 66-Ն

                                  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի չորրորդ պարբերության «դ» ենթակետը, հինգերորդ և վեցերորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

1.2. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետը 37.41 ենթակետից հետո լրացնել նոր 37.42 և 37.43 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«37.42 Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր,

37.43 Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր,».

1.3. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով.

1.4. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.5. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն31 նորմատիվը չի հաշվարկվում դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով:

Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ՝ դուստր բանկի գրանցման երկրի կառավարության նկատմամբ պահանջների գծով Ն31 նորմատիվը հաշվարկելիս չեն ընդգրկվում այդ երկրի պետական պարտատոմսերը:».

1.6. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով.

1.7. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.8. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով:

1.9. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.10. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն32 նորմատիվը չի հաշվարկվում դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով:

Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում դուստր բանկի գրանցման երկրի պետական պարտատոմսերը:».

1.11. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով.

1.12. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով:

1.13. Կանոնակարգ 2-ի 44-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով.

1.14. Կանոնակարգ 2-ի 44-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.15. Կանոնակարգ 2-ի 45-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով:

1.16. Կանոնակարգ 2-ի 45-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.17. Կանոնակարգ 2-ի 46-րդ կետի առաջին պարբերությունը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների» բառերով.

1.18. Կանոնակարգ 2-ի 46-րդ կետի առաջին պարբերությունը «ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով),» բառերով.

1.19. Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «բանկի ստորադաս փոխառությունների,» բառերը:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1.1, 1.4, 1.7, 1.9, 1.12, 1.14, 1.16, 1.18, 1.19 ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան


2006 թ. փետրվարի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան