Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.17/18(227) Հոդ.228
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2006
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506193

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 540-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  ծառայության  խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները և լրացումը.

որոշմամբ հաստատված կանոնադրության՝

1) 17-րդ կետում՝

ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների կապակցությամբ  ատեստավորման հանձնաժողովի, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհրդի կողմից զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունելու դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթը, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհրդի որոշումը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.».

բ) «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ1» ենթակետ.

«ժբ1) Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Աշխատակազմի քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.»,

2)  23-րդ կետի՝

ա) «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) «ժա1» ենթակետի «ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող քաղաքացիական ծառայողի» բառերը փոխարինել «ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի» բառերով,

3) 25-րդ կետի՝

ա) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և (կամ) «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»,

4) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Աշխատակազմի գիտակրթական վարչությունը՝

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածության վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ.

դ) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ե) վերապատրաստողներից ստանում է տեղեկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

զ) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով  սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.

է) ապահովում է Խորհրդի կողմից  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման լիազորությունների արդյունավետ իրականացումը.

ը) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան