Գլխավոր տեղեկություն
Համար
N 518
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.1998-19.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
12.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 1993 թ. N 518

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրությունը (կցվում է):

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների ու հիմնարկների հանձնումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը ենթակա հիմնարկների և մարմինների ցանկը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ֆինանսավորումն իրականացնել հանրապետական բյուջեից:

5. Հաստատել սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը և պայմանները (կցվում է):

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերի, վնասակար արտադրության մեջ աշխատողների ցանկը, որոնք ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական քննության (կցվում է):

7. Հաստատել գործունեության ոլորտների ցանկը, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական քննության (կցվում է):

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել`

ա) իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները.

բ) հիգիենիկ ուսուցման, ընդհանուր բժշկական և հիգիենիկ գիտելիքների տարածման կարգն ու պայմանները:

գ) առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական քննության անցկացման կարգը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի սեպտեմբերի 26-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մայիսի 31-ի «ՍՍՀՄ-ում պետական սանիտարական հսկողության մասին» թիվ 361 որոշումը» N 531 որոշումը:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ. հոկտեմբերի 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը (ՊՀՀԾ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կառուցվածքում ինքնուրույն համակարգ է, որը իրականացնում է հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից) սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և դրանց կատարման վերահսկողությունը, ինչպես նաև բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը:

2. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը պաշտոնի է նշանակվում և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ:

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հարցերում հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առջև:

5. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալը, որը միաժամանակ հանդիսանում է հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ, պաշտոնի է նշանակվում և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ:

6. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրեններին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ:

(6-րդ կետը լրաց. 08.02.95 N 65, խմբ. 24.02.98 N 107)

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների աշխատանքների կոորդինացումը, նրանց գործնական ու մեթոդական օգնությունն իրականացնում է հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնը:

(7-րդ կետը փոփ. 24.02.98 N 107)

8. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք են`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալը.

հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկները և նրանց տեղակալները (գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները):

(8-րդ կետը խմբ. 24.02.98 N 107)

9. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների ու նրանց տեղակալների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոններում նշանակվում են բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած ու բժիշկ-հիգիենիստի կամ բժիշկ-համաճարակաբանի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա:

 (9-րդ կետը խմբ. 24.02.98 N 107)

10. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկներն իրավաբանական անձ են, ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունն իրականացնում է`

ա) սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը.

գ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.

դ) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը.

ե) վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

զ) հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը:

12. պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է` Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման միջոցով:

13. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը ներառում է`

բնակչության առողջական վիճակի զննումը, կանխատեսումը և գնահատումը` ըստ շրջակա միջավայրի վիճակի.

վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների և պայմանների հայտնաբերումը.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը.

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը.

վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվող որոշումները, կարգադրությունները պարտադիր են ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարման համար:

Նշված որոշումների և կարգադրությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման գործում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն (ծառայական վկայականի ներկայացմամբ)`

 ա) անարգել մուտք գործելու ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ` անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, ինչպես նաև անցկացնել հետազոտություններ` սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահպանման հսկողության նպատակով, օգտագործելով համապատասխան տեխնիկական միջոցներ.

բ) սանիտարական իրավախախտումների վերացման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների պաշտոնատար անձանցից և քաղաքացիներից պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր:

գ) ներկայացնելու փորձագիտական եզրակացություն շինարարության նպատակով հողահատկացումների, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատման, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային ու այլ ձեռնարկությունների շահագործման, բնակչության ջրառման և ջրօգտագործման, ջրառման տեղի որոշման և կեղտաջրերի թափման պայմանների, թափոնների թաղման, դրանց հետագա օգտագործման, ձեռնարկությունների, շենքերի, կառույցների շինարարության ու վերակառուցման վերաբերյալ.

դ) տալու եզրակացություններ սննդամթերքի և պարենահումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների ու հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման, նոր տեխնոլոգիաների կիրառման, նոր տեսակի սննդամթերքի մշակման ու արտադրության, ինչպես նաև պարենահումքի ու սննդամթերքի հետ առնչվող պոլիմերային և այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործման, վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքի-գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառման վերաբերյալ.

ե) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի գիտահետազոտական հիմնարկների, լաբորատորիաների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ գիտական հիմնարկների ու այլ կազմակերպությունների միջոցով անհրաժեշտության դեպքում կազմակերպելու մասնագիտական փորձաքննություն.

զ) ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից (պաշտոնատար անձանցից, ինչպես նաև քաղաքացիներից) պահանջելու`

օրենքով սահմանված կարգով աշխատանքից հեռացնել այն անձանց, որոնք բացիլակիր են և կարող են հանդիսանալ վարակիչ և մակաբույծ հիվանդությունների տարածման աղբյուր` ելնելով արտադրության կամ կատարվող աշխատանքի առանձնահատկություններից.

սահմանել կարանտին, բժշկական քննության ենթարկել այն անձանց, որոնք կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր, ինչպես նաև այն անձանց, որոնք շփվել են վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ.

հոսպիտալացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող` վարակիչ և մակաբույծ հիվանդություններով տառապող անձանց.

վարակիչ և մակաբույծ հիվանդությունների օջախներում և այն շենքերում, որոնցում պահպանվում են վարակիչ ու մակաբույծ հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ, կատարել ախտահանում և կրծողների ոչնչացում (դերատիզացիա).

է) լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև հիգիենիկ փորձաքննության համար վերցնելու օդի, ջրի, հողի, սննդամթերքի, արտադրանքի, առարկաների և այլ նյութերի նմուշներ.

ը) կասեցնելու արդյունաբերական գործող օբյեկտների, տրանսպորտի, գյուղատնտեսության, կապի, հասարակական սննդի ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից), տեխնոլոգիական գործընթացների, սարքավորումների, հիդրոտեխնիկական սարքավորումների, կառուցվածքների, առևտրի օբյեկտների, դպրոցների, մանկական և բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, մշակութային-կենցաղային նշանակության շենքերի և այլ օբյեկտների շահագործումը` մինչև սանիտարական կանոնների խախտման վերացումը.

 թ) կասեցնելու քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը, կառուցապատումը, վերակառուցումը կամ առանձին տեսակի աշխատանքների կատարումը, շենքերի ու շինությունների կառուցումն այն դեպքերում, երբ դրանք իրականացվում են սանիտարական կանոնների խախումներով.

ժ) կասեցնելու տնտեսության մեջ և կենցաղում օգտագործման նախատեսված հումքի նոր տեսակների, տեխնոլոգիաների, նյութերի ու պատրաստուկների, արտադրանքի, շինարարական նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, կենսաբանական միջոցների, տարաների, փաթեթավորման, պլաստիկ պոլիմերային և այլ նյութերի արտադրությունը, կիրառումը և իրացումը, որոնք սահմանված կարգով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր.

ի) արգելելու սահմանված կարգով չգրանցված քիմիական նյութերի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումը և կիրառումը.

լ) դադարեցնելու խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների, սննդամթերքի արտադրության և մշակման, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը, այլ քիմիական նյութերի, օծանելիքի-գեղահարդարման արտադրանքի կիրառումն այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ` մինչև մշակողի կողմից դրանց անվտանգության մասին գիտափորձնական հիմնավորման ներկայացումը.

խ) արգելելու խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը, եթե ջրի որակը չի համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկն իրավունք ունի`

ա) առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերանայելու կամ կասեցնելու նրան ենթակա պետական մարմինների ակտերը և գործողությունները, եթե դրանք հակասում են «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

 բ) հաստատելու Հայաստանի Հանրապետության հիգիենիկ նորմատիվները.

գ) ընդունելու որոշումներ պետական ստանդարտները, տեխնիկական պայմանները, մյուս ակտերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով.

դ) առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն հիգիենիկ և համաճարակային տեսակետից բնակեցման համար վտանգավոր գոտիների ճանաչման վերաբերյալ.

ե) օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկելու սանիտարական կանոնների խախտումներ թույլ տված անձանց, ինչպես նաև համապատասխան նյութեր ներկայացնելու նախաքննության և դատական մարմիններ:

 

5. ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են`

մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակմանը.

հսկողություն իրականացնել սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների պահպանման նկատմամբ.

մարդու օրգանիզմի, բնակչության կյանքի և աշխատանքի պայմանների վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության տեսանկյունից որոշել նախնական, պարբերական բժշկական քննության և դիսպանսերացման ենթակա կոնտինգենտը, մասնակցել պարբերական բժշկական հետազոտմանը, դիսպանսերային քննության արդյունքների քննարկմանը և հիգիենիկ առողջարարական միջոցառումների մշակմանը.

 բացահայտել և քննության առնել մասնագիտական թունավորումների ու հիվանդությունների, սննդային թունավորումների, ինչպես նաև վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառներն ու պայմանները.

հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպել վարակիչ և մակաբույծ հիվանդությունների օջախներում.

իրականացնել բնակչության զանգվածային անընկալունակության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցել սոցիալ-հիգիենիկ զննումներին.

կազմակերպել բնակչության առանձին խմբերին հիգիենիկ գիտելիքների ուսուցումը և նրանց հետագա ատեստավորումը.

իրականացնել բժշկական և հիգիենիկ գիտելիքների ու առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչություն:

18. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության պաշտոնատար անձինք և աշխատողներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ. հոկտեմբերի 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային ծառայությանը ենթակա հիմնարկների եվ մարմինների

 

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոն

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարզային կենտրոններ

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ներմարզային կայաններ

Տրանսպորտի ու հաղորդակցության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ

Հայկական ատոմային էլեկտրակայանի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոն

Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն

Հանրապետական ախտահանման կենտրոն

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման հանրապետական կենտրոն

Արտաքին միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ

Հակահամաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ

(ցանկը խմբ. 24.02.98 N 107) 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ. հոկտեմբերի 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՆՈՐՄԵՐԻ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սանիտարահիգիենիկ նորմավորումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող միջոցառումների բաղկացուցիչ մասն է` ուղղված մարդու առողջության վրա նրա բնակության միջավայրի գործոնների և կենսագործունեության պայմանների ազդեցության անվտանգության և անվնասության գիտականորեն հիմնավորված չափանիշների մշակմանը:

2. Սանիտարահիգիենիկ նորմավորման գլխավոր խնդիրն է` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից կատարման համար պարտադիր սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների սահմանումը:

3. Սույն կարգով նախատեսված նորմատիվ ակտերի թվին են դասվում`

բնակչության բնակության աշխատանքի, կենցաղի, հանգստի, դաստիարակման, ուսուցման ու սննդի համար բարենպաստ պայմանների, առողջության պահպանման և ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման ապահովման ուղղությամբ հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ սահմանող սանիտարական կանոնները (ՍԿ).

մարդու օրգանիզմի վրա նրա բնակության միջավայրի համալիր գործոնների ազդեցության լավագույն և առավելաչափ թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական նորմերը (ՍՆ).

մարդու և ապագա սերունդների առողջության համար նրա բնակության միջավայրի առանձին գործոնների անվտանգության հիգիենիկ չափանիշները սահմանող հիգիենիկ նորմատիվների (ՀՆ).

սանիտարական առանձին կանոնները, նորմերն ու հիգիենիկ նորմատիվները միավորող սանիտարական կանոնները և նորմերը (ՍԿՆ):

4. Սանիտարական կանոնները, նորմերը և հիգիենիկ նորմատիվները (այսուհետև` սանիտարական կանոններ)`

կարգավորում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի գործունեությունը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ուղղությամբ.

ներկայացնում են բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հանձնման հիգիենիկ պահանջները.

սահմանում են մարդու համար պարենահումքի, սննդամթերքի, խմելու ջրի, թողարկվող ժողովրդական սպառման ապրանքների և շրջակա բնական միջավայրի օբյեկտների (մթնոլորտային օդի, ջրի ու հողի) անվնասությունը և անվտանգության հիգիենիկ չափանիշները:

5. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միասնական ընդհանուր սանիտարական կանոններ:

6. Հանրապետության տարածքում գործող պետական մարմինների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ակտերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը և սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոններին:

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը հակասող, գործող սանիտարական կանոնների կիրառմանը խոչնդոտող կամ սահմանափակող ակտերի գործողությունը դադարեցվում և վավերացվում է դրանք ընդունած պետական մարմինների կամ իրավաբանական անձանց կողմից կամ նրանց վերադաս կառավարման պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ կամ դատախազի բողոքի հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության (ՊՀՀԾ) վրա է դրվում Հայաստանի Հանրապետությունում սանիտարահիգիենիկ նորմավորման համակարգի վարումը, որը նախատեսում է`

ա) սանիտարական կանոնների մշակումը, հաստատումը, գործողության մեջ դնելը, հրատարակումն ու վերանայումը.

բ) սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոնների կատարման վերահսկողությունը.

գ) սանիտարական կանոնների համակարգումը, դրանց գիտական հիմնավորման հետազոտական աշխատանքների, միասնական միջոցառումների և մեթոդիկաների մշակման կազմակերպումը.

դ) սանիտարահիգիենիկ նորմավորման բնագավառում վերահսկողությունը և փորձաքննությունը:

8. Սանիտարական կանոնները մշակողներն են` հիգիենիկ և համաճարակաբանական պրոֆիլի գիտահետազոտական կազմակերպություներն ու հիմնարկները, բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունները:

Սանիտարական կանոնների մշակմանը կարող են ներգրավվել գիտական կազմակերպություններ, առողջապահության համակարգի մասնագետներ, առաջատար գիտնականներ, ժամանակավոր ստեղծագործական կոլեկտիվներ:

9. Սանիտարական կանոնները մշակվում են պետական պատվերի հիման վրա` սանիտարահիգիենիկ նորմավորման պլաններին համապատասխան` մրցութային հիմունքներով, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություների ու քաղաքացիների հայտերով` մշակող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Պետական պատվերի գծով աշխատանքների ֆինանսավորումն ու տեխնիկական ապահովումն իրականացվում է ՊՀՀԾ-ի կողմից` հանրապետական բյուջեի հաշվին, ինչպես նաև` պայմանագրային հիմունքներով այդ նպատակների համար ներգրավվող տեղական բյուջեների հատկացումների և արտաբյուջետային աղբյուրների հաշվին:

10. Սանիտարական կանոնների մշակումը ներառում է`

ա) հայրենական և համաշխարհային գիտության ժամանակակից նվաճումների հիման վրա հիգիենիկ համաճարակաբանական, բժշկակենսաբանական, սոցիոլոգիական, վիճակագրական և այլ տեսակի համալիր հետազոտությունների անցկացումը.

բ) բնակչության առողջության և նրա բնակության միջավայրի վիճակի ուսումնասիրումը.

գ) սանիտարական կանոնների արմատավորման սոցոլոգիական և տնտեսական կանխատեսումները.

դ) սանիտարական կանոնները գործողության մեջ դնելու և գործողության ժամկետների վերաբերյալ առաջարկությունների հիմնավորումը:

11. Սանիտարական կանոնների նախագիծը և հիմնավորող բոլոր նյութերը (գիտական հաշվետվություններ, հետազոտությունների արդյունքներ) մշակող կազմակերպությունը ներկայացնում է ՊՀՀԾ-ին առընթեր սանիտարահիգիենիկ նորմավորման հանձնաժողովին:

Սանիտարահիգիենիկ նորմավորման հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը:

Հանձնաժողովը կազմակերպում է սանիտարական կանոնների նախագծերի փորձաքննություն, կատարում դրա արդյունքների քննարկում և նախապատրաստում առաջարկություններ` ՊՀՀԾ-ի նորմատիվ ակտերի հաստատման և գործողության մեջ դրման վերաբերյալ:

12. Սանիտարական կանոնները հաստատվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:

Սանիտարական կանոններն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատման պահից, եթե դրանց կիրարկման վերաբերյալ համապատասխան որոշման մեջ այլ ժամկետներ սահմանված չեն:

13. Հանրապետական սանիտարական կանոնները գործողության մեջ են դրվում հինգ տարի ժամկետով: Նշված ակտերի գործողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ժամկետով:

Սանիտարական կանոնների գործողության ժամկետում դրանցում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ` սույն կարգի 11 և 12-րդ կետերում սահմանված կարգով:

14. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջներին հակասող սանիտարական կանոնների գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ. հոկտեմբերի 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի, այդ թվում` քաղաքային էլեկտրատրանսպորտի և տրակտորների վարորդները

Ավիատրանսպորտի թռիչքների և դրանց նախապատրաստման հետ առնչվող անձինք

Բարձրության վրա և ամբարձիչ սարքերով աշխատող անձինք 127 վոլտ և ավելի լարման բոլոր սարքավորումներն սպասարկող անձնակազմը

Անտառանյութի տեղափոխման և դրա նախնական մշակման հետ առնչվող աշխատողները

Հիդրոօդերևութաբանական կայաններում և կապի համակարգում աշխատող անձնակազմը

Ստորգետնյա պայմաններում աշխատող անձինք

Գազի, Նավթի, ածխի արտադրության մեջ աշխատողները

Գազափրկարարական ծառայության, գազափրկարարական, ռազմականացված և

լեռնային, լեռնափրկարարական կամավոր ջոկատների անդամները

Հրդեհի մարման հետ առնչվող աշխատողները

Երկրաբանահետախուզական, տեղեկագրական (տոպոգրաֆիական), շինարարական և այլ աշխատանքների հետ առնչվող այն անձինք, որոնք աշխատում են ճահճուտներում և լեռնային պայմաններում

Ճնշման տակ աշխատող սարքավորումները սպասարկող անձինք

Կաթսայատների և գազի օգտագործման անվտանգությունը հսկող աշխատողները

Պայթուցիկ նյութերի հետ առնչվող, պայթունավտանգ և հրդեհավտանգ արտադրություններում աշխատող անձինք

Ի պաշտոնե զենք կրելու թույլտվություն ունեցող անձինք

Մեքենայացված սարքավորումների և փոխակրիչների (կոնվեյներների) վրա աշխատողները

Անձինք, որոնց աշխատանքը կապված է ռադիոակտիվ նյութերի, իոնացվող, ոչ իոնացվող, էլեկտրամագնիսական ճառագայթման դաշտերի հետ 81-99 դեցիբել և ավելի արտադրական աղմուկի հետ առնչվող անձինք

Տեսողական լարման հետ կապված բոլոր կարգերի աշխատողները

Աշխատանքային գոտում բարձր ինտենսիվ ջերմային ճառագայթման հետ առնչվող անձինք

Օդի ցածր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքներ կատարող անձինք:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ. հոկտեմբերի 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

Սննդի արդյունաբերության ձեռնարկությունների և արտադրամասերի,

կաթնապրանքային ֆերմաների, կաթնախոհանոցների, սննդամթերքի բաշխման կետերի,

պարենամթերքների բազաների և պահեստների աշխատողները, որոնք անմիջականորեն շփվում են սննդամթերքի հետ`

արտադրման, պահպանման բոլոր տեսակների փոխադրամիջոցներով տեղափոխման և իրացման ընթացքում, ինչպես նաև

սարքավորումների և գույքի սանիտարական մշակում և նորոգում կատարող անձինք

Հասարակական սննդի, առևտրի, բուֆետների, բոլոր հիմնարկների և հաստատությունների սննդի բոլոր աշխատողները

Սննդամթերք արտադրող, պահպանող, տեղափոխող, իրացնող անհատ ձեռներեցները

Անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները

Տեխնիկումների, ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սովորողները,

բուհերի ուսանողները` այն հիմնարկներում, ձեռնարկություններում և հաստատություններում նախքան արտադրական պրակտիկայի սկիզբը և պրակտիկայի ընթացքում, որոնց աշխատողները ենթակա են պարտադիր բժշկական քննության

Մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուրների, մանկապարտեզների, առողջարանների), մանկատների, գիշերօթիկ դպրոցների, դպրոցներին կից գիշերօթիկների, մանկական առողջարանների, ճամբարների աշխատողները

 Ուսումնադաստիարակչական հաստատությունների (հանրակրթական դպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների) աշխատողները, գիշերօթիկ դպրոցների ուսուցիչները և դաստիարակները

Մանկապատանեկան ամառային (սեզոնային) առողջարարական հիմնարկների աշխատողները` նախքան աշխատանքի սկիզբը

Ծննդատների (բաժանմունքների), մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), նորածինների պաթալոգիայի և թերածինների բաժանմունքների բուժաշխատողները

Մեծահասակների բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, հանգստյան տների, պանսիոնատների, ծերանոցների աշխատողները, որոնք անմիջականորեն զբաղված են բուժվողների, հանգստացողների սննդի կազմակերպման հարցերով

Բժիշկ ստոմատոլոգները, ատամնատեխնիկները, քիթ-կոկորդ-ականջի բժիշկները

Դեղատների և դեղագործական գործարանների աշխատողները, որոնք իրականացնում են դեղամիջոցների պատրաստում, փաթեթավորում և իրացում

Լողի մարզիչները, հրահանգիչները և հիգիենիկ լողավազանների ու բուժական լոգանքների պրոցեդուրաներ իրականացնող աշխատողները

Հյուրանոցների և հանրակացարանների հարկերի վարիչները, աղախինները, հավաքարարները, հանրակացարանների պարետները

Հեռընթաց մարդատար գնացքների ուղեկցողները և ավիաուղեկցողները

Բնակչության սանիտարահիգիենիկ սպասարկման ձեռնարկությունների աշխատողները (բաղնիսապաններ, քիսաչիներ, վարսահարդարներ, մանիկյուրարարներ, դիմահարդարներ, լվացքատների, սպիտակեղենի ընդունման կետերի, քիմիական մաքրման ֆաբրիկաների և կետերի)

Ջրատար կառուցվածքների աշխատողները, որոնք անմիջականորեն առնչվում են ջրի նախապատրաստման և ջրմուղի ցանցի սպասարկման հետ