ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
N 02-Ա
8 հունվարի 2005 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 441/7 ԵՎ ԹԻՎ 441/12 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Կասյան 2, բն. 22 (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/7) և ք. Երևան, Աբովյան 3 (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/12) հասցեներում գործող արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 441/7 և թիվ 441/12 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|