Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1/130-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.100
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.03.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

14 մարտի 2005 թ.
ք. Երևան

թիվ 1/130-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 16 տոկոս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան