Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.02.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2005 թ. N 47-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 19 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահան Քարիմյանի 2005 թվականի հունվարի 17-ի միջնորդագիրը` ք. Երևան, Իսահակյան 22` շենք, թիվ 1 մուտք հասցեում գործող (արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ` 19) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Վահան Քարիմյանին տրամադրված արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 19 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Քարիմյանին հանձնելու պահից:

 

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ`

Ա. Ջավադյան

 

2005 թ. փետրվարի 3
Երևան