ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1994 թ. N 462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մինչև հանրապետության բնակավայրերի պետական հողային կադաստրի մշակումը և հաստատումը, հողային հարաբերությունների կարգավորման, հողի հարկի հաշվարկման, տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության գնահատման, ինչպես նաև հողի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը:
(1-ին կետը խմբ. 10.11.97 N 503)
2. Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ գտնվող հողերի համար կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը, համաձայն հավելվածի:
3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը:
(3-րդ կետը խմբ. 10.11.97 N 503)
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները:
|
|
Հավելված ՀՀ կառավարության 1994 թ. սեպտեմբերի 28-ի թիվ 462 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԻՆ ՉԱՓԵՐԸ
թիվ թիվ ը/կ |
ՀՀ քաղաքների և քաղաքատիպ ավանների անվանումը | Բնակավայրի տարածագնահատման գոտին | Հողի կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար (դրամ) |
Հողի կադաստրային զուտ եկամուտը մեկ հեկտարի համար (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Երևան |
1 |
10380000 |
207600 |
|
|
2 |
79580000 |
159160 |
|
|
3 |
5882000 |
117640 |
|
|
4 |
3460000 |
69200 |
|
|
5 |
1384000 |
27680 |
2. |
Էջմիածին |
|
2508500 |
50170 |
3. |
Աշտարակ, Աբովյան, Եղվարդ |
|
2257650 |
45153 |
4. | Գյումրի, Մասիս, Նոր Հաճըն, Արզնի, Բյուրեղավան, Նոր Խարբերդ, Նուբարաշեն | 2006800 | 40136 | |
5. | Վանաձոր, Դիլիջան |
1755950 |
35119 | |
6. | Ջերմուկ | 1505100 |
30102 | |
7. | Հրազդան, Արտաշատ, Ծաղկաձոր, Հոկտեմբերյան |
1254250 |
25085 | |
8. | Չարենցավան, Վեդի, Արարատ, Ապարան, Բաղրամյան |
1003400 |
20068 | |
9. | Կապան, Գորիս, Իջևան, Ստեփանավան, Սևան, Ալավերդի | 752550 | 15051 | |
10. | Մեղրի, Սիսիան, Ախուրյան, Տաշիր, Կամո, Նոյեմբերյան, Եղեգնաձոր, Մարալիկ, Վայք, Թալին, Մարտունի, Վարդենիս, Բերդ, Ճամբարակ | 501170 | 10034 | |
11. | Գուգարք, Սպիտակ, Արթիկ | 250850 | 5017 | |
12. | Ծաղկահովիտ, Ամասիա, Աշոցք |
100340 |
2007 | |
13. | Քաջարան, Ձորագետ |
50170 |
1003 | |
14. |
Քաղաքատիպ այլ ավաններ |
40136 |
803 |