Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2006-25.05.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.03/10(219) Հոդ.99
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.01.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006073


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

31 հունվարի 2006 թ. 

N 40-Ն

                                  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել 2006 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
 բանկի նախագահ
  

Տ. Սարգսյան


2006 թ. փետրվարի 7
Երևան 


Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 31-ի
թիվ 40-Ն որոշմամբ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1.  2006 թ.

1.1 Կոմիտաս

ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


Հ.հ  Հուշադրամի
անվանումը 
Անվանական
արժեքը 
Մետաղը
և հարգը
Քաշը
(գրամ)
Տրամա-
գիծը (մմ) 
Դրամա-
շուրթը
Որակը  Տպաքա-
նակը (հատ)
Կոմիտաս 10000 դրամ ոսկի, 9990 8.6 22.0  ատամ-
նավոր
պրուֆ 1000