Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.2005-01.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.101
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.02.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005135

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա/ սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 64.15 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 76.98 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ/ սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 35.97 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 43.16 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

2. Սահմանել, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման առաջիկա 3 տարիների սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն.

ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրման տոկոսը՝ 2006 թվականին՝ 85 %, 2007 թվականին՝ 90 %, 2008 թվականին՝ 95%,

բ/ կորուստները՝ 2006 թվականին՝ 70 %-ի չափով, 2007 թվականին՝ 60 %-ի, 2008 թվականին՝ 50 %-ի։

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

4. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.

ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ.

բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը։

5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կքննարկի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան