Գլխավոր տեղեկություն
Համար
N 2388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2006-17.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 2388-Ն

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները, որպես շարժիչային վառելիք սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազ օգտագործելու համար գազաբալոնայինի վերասարքավորելու գործընթացի կանոնակարգման և սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:

3. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Մինչև սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները և դրանց տեղակայումը պետք է համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի IV և V բաժիններում սահմանված տեխնիկական պահանջներին (բացառությամբ 30-րդ և 33-րդ կետերի) ու ենթարկվեն VIII բաժնում սահմանված փորձարկումներին` տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո` 3 օրացուցային տարվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնայինի վերասարքավորելու և գազավառելիքային սնման համակարգի փորձարկումների կազմակերպման միասնական կարգը:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են ավտոտրանսպորտային միջոցները սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնայինի վերասարքավորելու ժամանակ օգտագործվող գազաբալոնային սարքավորումների և «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների «Մաս 1-Դասակարգիչ» ՀԴ 006.1-2004 դասակարգչի հետևյալ ծառայությունների վրա`


34.30.90.100

Ծառայություններ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման

34.30.90.110 Ծառայություններ սեղմված բնական գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման

34.30.90.120 Ծառայություններ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման

74.30.14.100 Ծառայություններ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման:

 

 3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում` ավտոբուսների (միկրոավտոբուսների), թեթև մարդատար, բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլների (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ) վրա, որոնք հանձնվում են (ընդունվում են) վերասարքավորման` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար:

4. Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է՝

ա) բազային ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնային տարբերակի վերասարքավորող և գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կազմակերպություններին ներկայացվող ընդհանուր պահանջները,

բ) վերասարքավորման հանձնվող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները,

գ) ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման ժամանակ տեղակայվող գազաբալոնային սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները,

դ) ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղակայմանը ներկայացվող տեխնիկական պահանջները,

ե) վերասարքավորումից հետո թողարկվող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները,

զ) ավտոտրանսպորտային միջոցները վերասարքավորման ընդունելու և վերասարքավորումից հետո պատվիրատուին հանձնելու ժամանակ հանձնման-ընդունման փաստաթղթերի ձևակերպման կանոնները,

է) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի վերահսկման (փորձարկումների) եղանակները և փորձարկումից հետո պատվիրատուին հանձնելու հանձնման-ընդունման փաստաթղթերի ձևակերպման կարգը,

ը) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների փորձարկման մեթոդիկան,

թ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավոտրանսպորտային միջոցների աշխատունակության փորձարկման մեթոդիկան:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որում բացի հեղուկ նավթային վառելիքից (բենզին, դիզելային վառելիք) օգտագործվում է նաև գազաբալոններում լիցքավորված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազ.

գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների, միացնող խողովակների), գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը:


II. ԲԱԶԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՂ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՐՁԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորումը գազաբալոնայինի կարող է կատարվել միայն այն կազմակերպություններում, որոնք ունեն`

ա) սույն տեխնիկական կանոնակարգի V և VI բաժիններով սահմանված պահանջների կատարումն ապահովող համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ,

բ) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված` 8ս սերտիֆիկացման սխեմայով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

7. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկումները կարող են կատարվել միայն այն փորձարկման կայաններում (կետերում), որոնք ունեն`

ա) սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված պահանջների կատարումն ապահովող համապատասխան արտադրական բազա և տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում՝ կոմպրեսորային սարքավորումներ,

բ) այդ աշխատանքները կատարելու համար վկայագրված համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 8ս սերտիֆիկացման սխեմայով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

8. Ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորումը գազաբալոնայինի և դրանց գազավառելիքային սնման համակարգերի փորձարկումները կարող են իրականացվել ինչպես սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերի միասնական պահանջները բավարարող կազմակերպություններում, այնպես էլ այն կազմակերպություններում, որոնցից յուրաքանչյուրը բավարարում է սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ կամ 7-րդ կետերի պահանջները:


III. ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Գազաբալոնային տարբերակի վերասարքավորման ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում արտադրված և Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները:

10. Վերասարքավորման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է գտնվեն տեխնիկապես սարքին վիճակում և ունենան արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգին և տեխնիկական տեղեկաթերթիկին (տեղեկամատյանին) համապատասխան սարքավորվածություն:

11. Վերասարքավորման հանձնելուց առաջ ավտոտրանսպորտային միջոցները պետք է անցնեն լրիվ ծավալով տեխնիկական սպասարկում` տվյալ մակնիշի ավտոտրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպության կողմից տրված շահագործման հրահանգի կամ սերվիսային գրքույկի համաձայն:

12. Վերասարքավորման ուղարկվող (ընդունվող) ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

ա) ավտոտրանսպորտային միջոցների թափքը, դրա կրող հիմնակմախքը, ավտոբուսի կտուրը և կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում,

բ) գազաբալոնային սարքավորումների և գազաբալոնների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, անցքեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չի թույլատրվում:

13. Ավտոտրանսպորտային միջոցների շարժիչի գլանամխոցային խմբի ու գազաբաշխիչ մեխանիզմի մաշվածությունը չպետք է գերազանցի արտադրող կազմակերպության կողմից սահմանված տեխնիկական պահանջները:

14. Կարբյուրատորային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների կայծային վառոցքի համակարգը պետք է լինի տեխնիկապես սարքին վիճակում:

15. Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ բարձր ճնշման վառելիքի պոմպը պետք է ունենա շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականության երկռեժիմային կարգավորիչ:

16. Բարձր ճնշման վառելիքի պոմպերը պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում կարգավորվեն համապատասխան ստենդի վրա:

17. Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ պետք է ստուգվեն բոցամուղների փակիչ կոնի հերմետիկությունը, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծությունը, փոշիացման որակը: Անհրաժեշտության դեպքում դրանք պետք է նորոգվեն կամ փոխարինվեն նորերով:

18. Բարձր ճնշման վառելիքի պոմպերի, ինչպես նաև բոցամուղների փակիչ կոնի հերմետիկության, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծության, փոշիացման որակի ստուգման և կարգավորման արդյունքները պետք է նշված լինեն ակտում և ցուցմունքների գրանցված թվային արժեքները պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմերին:

19. Ակտը պետք է ստորագրվի տեխնիկական ծառայության կողմից և վավերացվի ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորման հանձնող կազմակերպության ղեկավարի (սեփականատիրոջ) կողմից:

20. Վերասարքավորման հանձնվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան վառելիքի բաքում պահուստային վառելիքի քանակություն`

ա) թեթև մարդատար ավտոմոբիլները և միկրոավտոբուսները` 5 լիտրից ոչ պակաս,

բ) մինչև 10 տ լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 10 լիտրից ոչ պակաս,

գ) ավտոբուսները և 10 տ գերազանցող լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 15 լիտրից ոչ պակաս:

21. Վերասարքավորման ընդունված ավտոտրանսպորտային միջոցները պետք է լինեն մաքուր: Հատկապես մանրակրկիտ պետք է մաքրված լինեն գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերը (ավտոբուսի թափքը, շարժիչային և ուղեբեռային հատվածամասերը, ավտոմոբիլի շրջանակը, թափքի հատակը):

22. Վերասարքավորման ուղարկվող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների սնման համակարգերը պետք է կարգավորված լինեն ըստ արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների և համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

23. Թեթև մարդատար ավտոմոբիլների ուղեբեռային հատվածամասերի տարածությունները պետք է ազատված լինեն ավտոմոբիլների լրակազմի հետ կապ չունեցող առարկաներից:

24. Թեթև մարդատար ավտոմոբիլները վերասարքավորման են ընդունվում անկախ դրանց թափքի տեսակից, այն պայմանով, որ գազաբալոնային սարքավորումներ արտադրող կազմակերպությունները դրանց շահագործման հրահանգով առաջարկում են տվյալ ավտոմոբիլների վրա այդ սարքավորումները տեղադրելու կարգը և գազի հնարավոր արտահոսքի դեպքում գազաբալոնների տեղադրման գոտիներից դրանց երաշխավորված հեռացումը` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի սահմաններից դուրս:

25. Ավտոբուսները վերասարքավորման ընդունվում են, եթե դրանք ունեն արտադրող կազմակերպության կողմից սեղմված բնական գազով աշխատելու համար նախատեսված գազաբալոնայինի վերափոխված տարբերակ կամ սահմանված կարգով փորձարկում անցած և արտադրությունը կազմակերպելու համար թույլատրված փորձնական գազաբալոնային նմուշ:

26. Բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները, որոնք ունեն փայտյա հարթակ կամ ֆուրգոն, չպետք է ունենան լայնակի և երկայնակի զուգափայտերի, հատակի տախտակների վնասվածքներ: Մետաղական հարթակները կամ ֆուրգոնները գազաբալոնային սարքավորումների ամրացման գոտիներում չպետք է ունենան մեխանիկական վնասվածքներ:

27. Գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերում ավտոտրանսպորտային միջոցների շրջանակները չպետք է ունենան ճաքեր, գամային միացումներում թուլացումներ և մեխանիկական վնասվածքներ:

28. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված մասնագիտացված թափքերը և մեխանիզմները (ֆուրգոն, ցիստեռն, կոմունալ տնտեսության մեքենաներ, ինքնաթափ թափքեր և այլն) պետք է համապատասխանեն դրանց տեղադրման համար արտադրող կազմակերպությունների կողմից շահագործման հրահանգներով նախատեսված պահանջներին:

 

IV. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱԿԱՅՎՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար նախատեսված գազաբալոնային սարքավորումները պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպությունների կողմից շահագործման հրահանգներով նախատեսված պահանջներին:

30. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատի բացակայության դեպքում գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու օգտագործումը չի թույլատրվում:

31. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը կամ դրանց խումբը (բլոկը), անկախ խմբում գազաբալոնների քանակից, պետք է ունենա փակիչ փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահելու ժամանակ կապահովի այն անջատել գազավառելիքային սնման համակարգից: 

32. Գազաբալոնային սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի դրանց արատորոշման, տեխնիկական սպասարկման և կարգավորման նպատակով հսկիչ-արատորոշիչ սարքավորումների առանձին հարմարանքներին միացնելու, ինչպես նաև գազաբալոնային սարքավորումների ագրեգատներին և հանգույցներին գազի կամ օդի կողմնակի աղբյուրի միացման հնարավորությունը:

33. Սեղմված բնական գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների կազմում գտնվող գազաբալոնները պետք է համապատասխանեն «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ» ԳՕՍՏ Ռ 51753 ստանդարտի պահանջներին:  

34. Փականների (բալոնի կամ մայրուղու) կառուցվածքը պետք է ապահովի դրանց հերմետիկությունը փակող հարմարանքի (փականի) բոլոր դիրքերում և չպետք է թույլ տա դրա ինքնակամ տեղաշարժը ավտոտրանսպորտային միջոցների մոտ առաջացող ցանկացած թրթռումային (վիբրացիայի) ազդեցության դեպքում:

35. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնային սարքավորումներն իրենց պարամետրերով պետք է ապահովեն շարժիչի լիարժեք աշխատանքը պարապ ընթացքի և բեռնվածության ռեժիմների բոլոր տիրույթներում:

36. Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների բոլոր տիպերի և մոդելների համար սեղմված բնական գազով գազաբալոնները լիցքավորող հարմարանքը պետք է ունենա պաշտպանիչ թասակ` դրա կեղտոտումը կանխելու, ինչպես նաև հարմարանք` լիցքավորման փողրակի անջատման ժամանակ գազաբալոնից գազի արտահոսքը կանխելու համար:

 37. Գազաբալոնային սարքավորումները պետք է ունենան փակիչ-ապահովիչ հարմարանքներ, որոնք կապահովեն գազի մատուցման ավտոմատ անջատումը շարժիչի հանկարծակի կանգնելու դեպքում, ինչպես նաև գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրասնուցման համակարգի անջատման ժամանակ:

38. Գազաբալոնային սարքավորումների ապահովիչ հարմարանքների գործարկման ազդանշանները պետք է փոխանցվեն վարորդի աշխատանքային տեղի սարքերի վահանակին և վերափոխվեն ձայնային կամ թարթող լուսային ազդանշանների:

39. Մետաղական գազամուղները պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից: Անկար պղնձյա խողովակների օգտագործման դեպքում գազամուղները պետք է ունենան ռետինե կամ պլաստմասսայե հյուսապատում (պահպանիչ շրջահյուսվածք):

40. Բարձր ճնշման պողպատե խողովակների արտաքին մակերեսը պետք է պատված լինի կարմիր գույնի լաքաներկի շերտով և կայուն լինի շրջակա միջավայրի ու վառելիքաքսուքային նյութերի ներգործությունից:

41. Բարձր ճնշման գազամուղների միացությունները պետք է ունենան կոմպենսացիոն գալարներ` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժման և մանևրների, ինչպես նաև շրջանակի, բեռնահարթակի կամ թափքի շեղվածքների ժամանակ դրանց ճկունություն տալու համար:

42. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս շահագործվել ինչպես գազով, այնպես էլ նավթային վառելիքով, պետք է իրենց մեջ ներառեն տարբեր տեսակի վառելիքով աշխատելու փոխարկիչ, ավտոմատ բլոկավորող համակարգ, որը բացառի 2 տեսակի վառելիքի (գազ և նավթային) միաժամանակյա` 5 վայրկյանից ավելի, տևական մատուցումը:

Մեկ տեսակի վառելիքից մյուսին փոխարկման ժամանակ թույլատրվում է դրանց միաժամանակյա կարճատև մատուցումը: Շարժիչի աշխատանքը` մի տեսակի վառելիքից մյուսին փոխարկումը պետք է կատարվի վարորդի աշխատանքային տեղից՝ չմարելով շարժիչը:

43. Գազաբալոնային սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի ավտոտրանսպորտային միջոցի հուսալի գործարկումը գազով` 50C-ից բարձր շրջակա օդի ջերմաստիճանի դեպքում: 50C-ից ցածր շրջակա միջավայրի ջերմաստիճանի դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների գործարկումը կարող է իրականացվել նավթային վառելիքով (բենզին կամ դիզելային):


V. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

44. Գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սնման համակարգի լրակազմը` բացի գազաբալոնային սարքավորումներից, իր մեջ ներառում է`

ա) վառոցքի կայծային համակարգը (կայծային վառոցքի համակարգով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար),

բ) սնման գազադիզելային համակարգը (գազադիզելային ավտոտրանսպորտային միջոցների համար),

գ) շարժիչի աշխատանքի կառավարման համակարգը,

դ) պաշտպանիչ-դեկորատիվային պատյանները:

45. Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների բոլոր ագրեգատների ու հանգույցների տեղակայումը պետք է կատարվի գազաբալոնային սարքավորման լրակազմ արտադրող կազմակերպությունների կողմից մշակված և ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպության կամ դրա համար լիազորված մարմնի հետ համաձայնեցված նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

46. Գազաբալոնների ամրացման ձևը և դրանց դասավորվածությունն ավտոտրանսպորտային միջոցների վրա պետք է իրականացվի գազաբալոններ ու ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգով` նախատեսված պահանջներին համապատասխան:

Մասնավորապես, չի թույլատրվում`

ա) գազաբալոններն ամրացնել պողպատյա ճոպանով,

բ) օգտագործել ամրացնող մանրակների եռակցում գազաբալոնի իրանին:

47. Արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրել այնպիսի գազաբալոններ, որոնք`

ա) չունեն տեխնիկական տեղեկաթերթիկ կամ տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալներն անընթեռնելի են,

բ) անցել է սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետում նշված ստանդարտով սահմանված պարբերական զննման ժամկետը,

գ) ունեն ծախսային, փակիչ, լիցքավորող և ապահովիչ սարքավորումների անսարքություններ,

դ) ունեն իրանի վնասվածքներ (ճաքեր, ներս ընկած փոսեր, ակոսներ, քայքայումներ (կոռոզիա), ձևախախտումներ),

ե) ներկը և գրառումները չեն համապատասխանում տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալներին:

48. Սեղմված բնական գազի համար լեգիրացված պողպատից կամ մետաղաթելքային բաղադրանյութերից պատրաստված գազաբալոններն ավտոբուսների կտուրի վրա պետք է տեղադրվեն հատուկ հենասարքերում և հուսալի կերպով ամրացված լինեն:

Արգելվում է ավտոբուսի վրա տեղադրել ածխաջրածնային պողպատից պատրաստված գազաբալոններ:

49. Ավտոբուսների վրա գազաբալոնները տեղադրելուց հետո սույն տեխնիկական կանոնակարգի 50-րդ կետի պահանջներին համապատասխան պետք է ստուգվի դրանց ամրացման հուսալիությունը:

50. Գազաբալոնների ամրացումը պետք է բացառի ավտոբուսների կտրուկ արգելակումից (արագացումից) կամ կտրուկ շրջադարձերից հետո գազաբալոնների տեղաշարժը կամ ամրացման հանգույցներում մնացորդային դեֆորմացիայի ի հայտ գալը:

Նշված պայմանը համարվում է բավարարված, եթե գազաբալոնների տեղաշարժ կամ ամրացման հանգույցներում մնացորդային դեֆորմացիա ի հայտ չի գալիս գազաբալոնների վրա հետևյալ մեծությամբ ստատիկ բեռնավորում կիրառելու դեպքում`

ա) ավտոբուսի շարժման ուղղությամբ և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև շարժման ուղղությանն ուղղահայաց (շառավղային) ուղղությամբ` սեղմված բնական գազով լրիվ լիցքավորված գազաբալոնի զանգվածի 40-ապատիկի չափով,

բ) ուղղաձիգ ուղղությամբ դեպի վերև` սեղմված բնական գազով լրիվ լիցքավորված գազաբալոնի զանգվածի 10-ապատիկի չափով,

գ) ուղղաձիգ ուղղությամբ դեպի ներքև` սեղմված բնական գազով լրիվ լիցքավորված գազաբալոնի զանգվածի 20-ապատիկի չափով:

51. Արևի ուղիղ ճառագայթումից, ձյան և անձրևի տեղումներից ավտոբուսի կտուրի վրա տեղադրված գազաբալոնները պետք է պաշտպանված լինեն պատյանով, որը միաժամանակ կարող է ծառայել նաև որպես օդի շրջահոսիչ:

Պատյանի կոնստրուկցիան պետք է ապահովի հասանելիություն դեպի գազաբալոնների վրայի փականները` դրանց հերմետիկությունը ստուգելու համար:

52. Գազամուղների, գազաբալոնային սարքավորումների և դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների տեղաբաշխումը պետք է համապատասխանի արտադրող կազմակերպությունների կողմից շահագործման հրահանգներով նախատեսված պահանջներին:

53. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա լիցքավորման սարքը պետք է տեղակայվի այնպես, որ՝

ա) այն դուրս չգա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքի սահմաններից, իսկ որևէ այլ կերպ տեղադրման դեպքում պետք է նախատեսվի լիցքավորող սարքի համարժեք պահպանումը վնասվածքներից.

բ) գազալցավորման կոմպրեսորային կայանի լիցքավորման սյան կամ որևէ շարժական գազալցավորման կայանքի լիցքավորման փողրակի միացումը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների լիցքավորման սարքին պետք է կատարվի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների դրսից դրանց շարժման ուղղությամբ` աջ կողմից:

54. Ավտոբուսի կտուրի վրա տեղադրված գազաբալոնները շարժիչային հատվածամասում գտնվող գազային սարքերի հետ միացնող գազատար խողովակամուղն ըստ կոնստրուկցիայի պետք է լինի ամբողջական, այսինքն ամբողջ երկարությամբ չունենա միացնող կցորդիչներ, բացի ագրեգատների ու հանգույցների հետ միացնողներից, և տեղավորված լինի դրսից օդափոխվող պատյանում:

55. Գազաբալոնների մետաղական մասը պետք է դրսից ներկված լինի արտադրող կազմակերպության կողմից նախատեսված համապատասխան ներկով, որը պետք է դիմակայի վառելիքաքսուքային նյութերի և մթնոլորտի ազդեցությանը:

56. Գազատար խողովակների միացումն անցումային կցիչներին, փականներին և գազաբալոնային սարքավորումների այլ տարրերին պետք է կատարվի անմիջադիրային ներագուցային և այլ միացումների օգնությամբ, որոնք հաճախակի մոնտաժման և ապամոնտաժման դեպքում կապահովեն միացության հերմետիկությունը:

57. Արգելվում է գազատար խողովակների եռակցումը:

58. Գազաբալոնային սարքավորումների կոնստրուկցիայում պետք է նախատեսված լինի գազային կամ գազադիզելային ռեժիմներով աշխատելու դեպքում շարժիչի պահպանման և կարգավորման կառավարման համակարգ` շարժիչի աշխատանքային ռեժիմի ամբողջ տիրույթում (պարապ ընթացքից մինչև նոմինալ հզորությունը):

59. Պահպանման և կարգավորման համակարգը շարժիչի հանկարծակի կանգնելու դեպքում պետք է ապահովի գազի մատուցման դադարեցումը, այդ թվում` վառոցքի համակարգի միացված վիճակում:

60. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնային սարքավորումը պետք է ապահովի ներքին և արտաքին հերմետիկություն տվյալ տեսակի օգտագործվող սարքավորման համար նախատեսված աշխատանքային ճնշման դեպքում:

61. Սեղմված բնական գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորման փականապաշտպանական արմատուրը (ծախսային, մայրուղային, լցավորման փականները) պետք է ապահովի ներքին և արտաքին հերմետիկություն 19,6 ՄՊա (200 կգ/սմ2) ճնշման դեպքում:


VI. ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

62. Ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնայինի վերասարքավորումից հետո պետք է փորձարկվեն դրանց գազավառելիքային սնման համակարգի ագրեգատների և հանգույցների միացումների հերմետիկությունն ու ամրությունը սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի պահանջների և IX բաժնում նախատեսված մեթոդիկայի համաձայն` սեղմված բնական գազի համար` մինչև 19,6 ՄՊա, հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1,6 ՄՊա ճնշման տակ:

63. Գազավառելիքային սնման համակարգերի ագրեգատների ու հանգույցների միացման ամրության և հերմետիկության փորձարկման դրական արդյունքների դեպքում պետք է կարգավորել գազաբալոնային սարքավորման աշխատանքը գազով աշխատելու համար արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգների համաձայն, այդ թվում` պետք է կարգավորվեն նաև շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների թույլատրելի մակարդակներն ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:

64. Ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնայինի վերասարքավորումից հետո պատվիրատուին հանձնելու ժամանակ վառելիքի բաքում պետք է լինի պահուստային նավթային վառելիք` սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետում սահմանված ծավալով կամ գազաբալոններում պետք է լինի 5,0 ՄՊա ճնշման քանակով սեղմված բնական գազ կամ 5 լիտր հեղուկացված նավթային գազ:

65. Վերասարքավորման ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից հանված հանգույցներն ու մանրակները պետք է վերադարձվեն դրանց սեփականատերերին:


VII. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

66. Վերասարքավորման հանձնելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան հանձնման-ընդունման ակտ` ավտոտրանսպորտային միջոց ներկայացնող կազմակերպությունների համար` համաձայն N 1 ձևի, անհատ քաղաքացիների համար` համաձայն N 1ա ձևի:

67. Հանձնման-ընդունման ակտում նշվում են`

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը (մոդելը),

բ) պետական գրանցման համարանիշը,

գ) թողարկման տարեթիվը, թափքի (շրջանակի) և շարժիչի համարները,

դ) ավտոտրանսպորտային միջոցի վազքը շահագործման սկզբից,

ե) ավտոտրանսպորտային միջոցի սարքավորվածությունը,

զ) հանձնվող ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը բնութագրող (շրջանակի, խցիկի, հարթակի, ուղևորասրահի, շարժիչի ու դրա սնման համակարգի և այլնի) տվյալները։

68. Հանձնման-ընդունման ակտն ստորագրվում է պատվիրատու կազմակերպության ղեկավարի կողմից և վավերացվում կնիքով:

Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցի համար հանձնման-ընդունման ակտին պետք է կցված լինի սույն տեխնիկական կանոնակարգի 16-18-րդ կետերին համապատասխան բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքային բոցամուղների ստուգման ակտը:

69. Վերասարքավորում կատարող կազմակերպությունն ավտոտրանսպորտային միջոցները գազային վառելիքով վերասարքավորելու աշխատանքների իրականացման հանձնման-ընդունման ակտում նշում է կազմակերպության համապատասխանության սերտիֆիկատի համարը և ավտոտրանսպորտային միջոցները վերասարքավորման ընդունելու մասին որոշումը, որը վավերացվում է կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:

70. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի անհամապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորման չի ընդունվում, որի մասին հանձնման-ընդունման ակտում տրվում է համապատասխան հիմնավորում` նշելով մերժման պատճառները:

71. Հանձնման-ընդունման ակտը կազմվում է 2 օրինակից, որից 1-ին օրինակը մնում է ավտոտրանսպորտային միջոցի վերասարքավորում կատարող կազմակերպությունում, իսկ 2-րդ օրինակը տրվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը: 

72. Վերասարքավորումից հետո ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը սեփականատիրոջը կատարվում է վերասարքավորում կատարած կազմակերպության կողմից` ձևակերպելով անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության մասին սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված վկայականը` համաձայն N 2 ձևի:

73. Վերասարքավորումից հետո ավտոտրանսպորտային միջոցին տրվում է արդյունաբերության թողարկած ավտոտրանսպորտային միջոցի բազային մոդելի ինդեքսին համանման ինդեքս` վերջում ավելացնելով` սեղմված բնական գազով աշխատելու համար «ԲԳ» («բնական գազ»), հեղուկացված նավթային գազով աշխատելու համար «ՆԳ» («նավթային գազ») գրառումները: Օրինակ` բազային ավտոբուսը «Իկարուս-283» մակնիշի ավտոտրանսպորտային միջոց է, սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնայինի վերասարքավորելուց հետո գրվում է «Իկարուս-283 ԲԳ» մակնիշը:

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի նոր ինդեքսը նշվում է վերասարքավորում կատարող կազմակերպության կողմից տրվող վկայականում:

74. Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրվող վկայականը պետք է պարունակի նաև գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների փորձարկման արդյունքները` սույն տեխնիկական կանոնակարգի 62-րդ և 63-րդ կետերի համաձայն:

75. Վկայականը լրացվում է 4 օրինակից, որոնցից`

ա) մեկ օրինակը մնում է վերասարքավորում կատարող կազմակերպությունում,

բ) մեկ օրինակը մնում է ավտոտրանսպորտային միջոցի գազավառելիքային սնման համակարգի փորձարկում կատարող կայանում,

գ) երկու օրինակը տրվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, որից մեկը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու համար:

76. Վերասարքավորված ավտոտրանսպորտային միջոցի հետ վերասարքավորող կազմակերպությունը պետք է սեփականատիրոջը տրամադրի նաև ավտոտրանսպորտային միջոց արտադրող կազմակերպությունների կողմից մշակված համապատասխան գազով աշխատող նման ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հրահանգ (ձեռնարկ):

 

VIII. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

77. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների ու գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության և դրանց ագրեգատների ու հանգույցների միացությունների ամրության փորձարկումները (այսուհետ` ճնշափորձարկում) պետք է կատարվեն միայն հավատարմագրված փորձարկման կայաններում (կետերում), որոնք բավարարում են սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի պահանջները:

78. Ճնշափորձարկում կատարում են բոլոր այն ավտոտրանսպորտային միջոցների մոտ`

ա) որոնք վերասարքավորվել են գազաբալոնայինի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար,

բ) որոնց մոտ սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետում նշված ստանդարտով սահմանված պարբերական զննման ժամկետներն անցնելու պատճառով կատարվել են գազաբալոնների փոխարինում,

գ) որոնք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և ունեն խափանումներ միացնող գազախողովակներում, փականածախսային և ապահովիչ սարքերում ու գազաբալոններում, որոնց համար կա հանման և դրանց հետագա տեղադրման անհրաժեշտություն:

79. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկումները և աշխատունակության փորձարկումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի IX և X բաժիններով նախատեսված մեթոդիկաներով:

80. Գազաբալոնային սարքավորումների հանգույցների և ագրեգատների ներքին և արտաքին հերմետիկության ստուգումը, ինչպես նաև գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների փորձարկումը կատարվում է օճառաջրի լուծույթի միջոցով կամ հատուկ սարքերի` հոսաորոնիչների օգնությամբ:

81. Ճնշափորձարկում անցնելու նպատակով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները փորձարկման կայաններ (կետեր) են ներկայացվում լրիվ մոնտաժված գազաբալոնային սարքավորումներով` սույն տեխնիկական կանոնակարգի V և VI բաժիններով սահմանված պահանջներին համապատասխան:

82. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ընդունվում են գազաբալոնային սարքավորումների ճնշափորձարկման պատվիրատուի մոտ` վկայականի` համաձայն N 2 ձևի, առկայության դեպքում:

83. Շահագործման մեջ գտնվող և սույն տեխնիկական կանոնակարգի 78-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների ընդունումը գազաբալոնային սարքավորումների ճնշափորձարկման պետք է իրականացվի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական տեղեկաթերթիկի առկայության դեպքում:

84. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների ճնշափորձարկման համար ընդունումը ձևակերպվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 3   (3ա) ձևի:

85. Ճնշափորձարկումից հետո սեփականատիրոջը կամ վերասարքավորում կատարող կազմակերպությանը (եթե ճնշափորձարկումը վերջինիս կողմից չի իրականացվում) ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը կատարվում է ճնշափորձարկում կատարած փորձարկման կայանի կողմից` ձևակերպելով սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար վերասարքավորված ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնային սարքավորման հերմետիկության ստուգման և ճնշափորձարկման մասին սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված վկայականը` համաձայն N 4 ձևի:

86. Գազաբալոնային սարքավորումների և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի կարգավորման աշխատանքները կատարվում են հատուկ տեղամասերում կամ ավտոտրանսպորտային միջոցների արատորոշման կետերում կամ էլ ծածկարանի տակ, որոնք բավարարում են հրդեհային անվտանգության պահանջները:

87. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների կարգավորման աշխատանքները, դրանց սնման համակարգերը, գազով և նավթային վառելիքով աշխատելու դեպքերում, կատարվում են գազաբալոնային սարքավորումներ արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգների համաձայն:


IX. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

88. Հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների փորձարկումները կատարվում են սեղմված օդով` գազաբալոնային սարքավորումների հետագա վակուումացմամբ:

89. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների փորձարկումները կարող են կատարվել`

ա) սեղմված օդով` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների հետագա վակուումացմամբ կամ իներտ գազով` դրա գազազերծմամբ,

բ) սեղմված բնական գազով` փորձարկումների դրական արդյունքի դեպքում գազը թողնելով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններում:


Ավտոտրանսպորտային միջոցների նախապատրաստումը մոնտաժված գազաբալոնային սարքավորումների փորձարկման

 

90. Ամբողջությամբ լրակազմված և մաքրված ավտոտրանսպորտային միջոցները տեղափոխել գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների փորձարկման կայան (կետ) և փորձարկում կատարելու համար տեղակայել բանվորական տեղում:

91. Կատարել ամբողջ գազաբալոնային սարքավորումների արտաքին զննում` հատուկ ուշադրություն դարձնելով խողովակաշարերի և ճկափողերի միացությունների վրա:

92. Ստուգել լցավորման և ծախսային փականների, մայրուղային էլեկտրամագնիսական գազային կափույրի բացվելու և փակվելու հեշտությունը:

93. Փակել գազաբալոնների վրա տեղադրված լցավորման, մայրուղային և ծախսային փականները:

94. Նախապատրաստել սեղմված օդի (սեղմված բնական գազ) մատուցման կետն աշխատանքի համար:

95. Պտտելով բացել լցավորման փականի (ձախ պարուրակ) կարճախողովակի խցափակիչը (թասակը):

96. Սեղմված օդի (սեղմված բնական գազի) մատուցման ճկափողը միացնել գազավառելիքային սնման համակարգի լցավորման փականին:


Գազաբալոնային սարքավորումների հերմետիկության ստուգումը

 

97. Բացել գազաբալոնների լցավորման ու ծախսային փականները և շարժիչի սնման համակարգն աստիճանաբար լցնել սեղմված օդով (սեղմված բնական գազ)` մինչև համակարգում ճնշումը 1,0-ից մինչև 1,2 ՄՊա (10-ից մինչև 12 կգ/սմ2) հասնելը` սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար` 1,6 ՄՊա (16 կգ/սմ2) հասնելը` հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար:

98. Դադարեցնել սեղմված օդի (սեղմված բնական գազ) մատուցումը և 2-3 րոպե հետո օճառաջրով (կամ հոսաորոնիչի օգնությամբ) ստուգել`

ա) լցավորման փականի բոլոր միացությունները,

բ) գազաբալոնների ծախսային փականների միացությունները,

գ) գազաբալոնների վրա տեղադրված խաչուկների, կցման հարմարանքների, անկյունակապերի, ճնշաչափի (մանոմետր) միացությունները,

դ) խողովակաշարի միացությունները:

99. Հոսակորստի բացահայտման դեպքում բացել օդի (սեղմված բնական գազ) արտանետման փականը և օդը (սեղմված բնական գազ) դուրս թողնելով ճնշումը համակարգում հասցնել մինչև զրոյի:

100. Պարուրակային միացությունները ձգելու կամ կիպարարի փոխման միջոցով վերացնել անհերմետիկությունը:

101. Կրկնել գազաբալոնային սարքավորումների հերմետիկության ստուգումը` սույն տեխնիկական կանոնակարգի 97-րդ և 98-րդ կետերի պահանջների համաձայն:

102. Վարորդի խցիկում վահանակի վրա վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «գազ» դիրքի վրա և միացնել շարժիչի վառոցքի համակարգը:

103. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ բացել գազաբալոնների լցավորման և ծախսային փականներն ու շարժիչի սնման համակարգն աստիճանաբար լցնել սեղմված օդով` մինչև համակարգում ճնշումը 1,0 ՄՊա (10կգ/սմ2) հասնելը:

104. Հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ բացել գազաբալոնների լցավորման փականը և գազաբալոնները լցնել օդով: 1,6 ՄՊա-ից (16 կգ/սմ2) ցածր ճնշման դեպքում ապահովիչ կափույրի գործարկման ժամանակ անհրաժեշտ է կատարել կափույրի կարգավորում` նախապես գազաբալոններում ճնշումն իջեցնելով, այնուհետև գազաբալոնները կրկին լցնել օդով` ճնշումը հասցնելով 1,6 ՄՊա-ի (16 կգ/սմ2) և բացել ծախսային փականը:

105. Դադարեցնել սեղմված օդի մատուցումը և 2-3 րոպե հետո օճառաջրով (կամ հոսաորոնիչի օգնությամբ) ստուգել փակ և բաց դիրքերում մայրուղային փականի, բարձր ճնշման ռեդուկտորի (սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ), էլեկտրամագնիսական փական-զտիչի, ցածր ճնշման երկաստիճան ռեդուկտորի և միացնող գազամուղների ներքին և արտաքին հերմետիկությունը (սեղմված բնական գազով փորձարկման ժամանակ այս գործողությունը չի կատարվում):

Մայրուղային փականի հերմետիկության դեպքում ցածր ճնշման երկաստիճան ռեդուկտորի ճնշաչափի վրա այնուհանդերձ չպետք է նկատվի սլաքի տեղաշարժ: Մայրուղային փականով գազի բացթողման դեպքում ճնշաչափի սլաքը ցածր ճնշման երկաստիճան ռեդուկտորում պետք է ցույց տա ճնշման առկայությունը:

106. Ստուգել սնման նավթային համակարգի էլեկտրամագնիսական կափույրի աշխատանքը: Այդ նպատակով`

ա) վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԲԵՆԶԻՆ» կամ «ԴԻԶՎԱՌԵԼԻՔ» դիրքի վրա,

բ) միացնել վառոցքը և գործարկել շարժիչը նավթային վառելիքով,

գ) վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «0» միջին դիրքի վրա:

Կարճատև աշխատանքից հետո շարժիչը պետք է կանգ առնի:

107. Ստուգել ցածր ճնշման երկաստիճան ռեդուկտորի աշխատանքը: Այդ նպատակով, այն բանից հետո, երբ շարժիչը կանգ կառնի, վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքի վրա: Այդ դեպքում ցածր ճնշման ճնշաչափի սլաքը սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի մոտ պետք է ցույց տա ճնշման առկայություն` մոտավորապես 0,2 ՄՊա (2 կգ/սմ2), իսկ հեղուկ նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի մոտ` 0,12 - 0,15 ՄՊա (1,2 - 1,5 կգ/սմ2):

108. Անջատել վառոցքը:


Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների ճնշափորձարկումը

 

109. Համոզվելով 1,0 ՄՊա ճնշման դեպքում ավտոտրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության մեջ` ավելացնել կետում մատուցվող օդի (սեղմված բնական գազի) ճնշումը և ավտոտրանսպորտային միջոցների համակարգում ճնշումը հասցնել կետի ստուգիչ ճնշաչափի ցուցիչով մինչև 2,5 ՄՊա (25կգ/սմ2):

110. Դադարեցնել սեղմված օդի (սեղմված բնական գազ) մատուցումը և ստուգել ավտոտրանսպորտային միջոցի բարձր ճնշման ճնշաչափի ցուցմունքի համապատասխանությունը կետի ստուգիչ ճնշաչափի ցուցմունքի հետ:

111. Կատարել համակարգի հերմետիկության ստուգում` սույն տեխնիկական կանոնակարգի 97-րդ և 98-րդ կետերի պահանջների համաձայն:

112. Համոզվելով 2,5 ՄՊա ճնշման դեպքում ամբողջ գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության մեջ` կատարել գազաբալոնային սարքավորումների վերջնական ճնշափորձարկում: Այդ նպատակով սույն տեխնիկական կանոնակարգի 97-րդ կետում նշված կարգով ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններում ճնշումն աստիճանաբար բարձրացնել մինչև 5, 10, 20 ՄՊա (50, 100, 200 կգ/սմ2) մեծության` յուրաքանչյուր դեպքում ստուգելով ավտոտրանսպորտային միջոցների վրայի բարձր ճնշման ճնշաչափի ցուցմունքի համապատասխանությունը կետի ստուգիչ ճնշաչափի ցուցմունքի հետ:

Յուրաքանչյուր անգամ օդի (սեղմված բնական գազ) ճնշումն ավելացնելու դեպքում, ստուգել միացությունների հերմետիկությունը սույն տեխնիկական կանոնակարգի 97-րդ և 98-րդ կետերի համաձայն:

113. 20 ՄՊա ճնշմամբ ճնշափորձարկման ավարտից հետո փակել լցավորման փականը:

114. Անջատել սեղմված օդի (սեղմված բնական գազ) մատուցման ճկափողը լցավորման փականից:

115. Լցավորման փականի պարուրակային միացություններում օճառաջրով պատել ելքի անցքը:

116. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների ճնշափորձարկման դեպքում կատարել հետևյալ գործողությունները`

ա) լցավորման փականին միացնել հատուկ օդատար հեռացնող սարք, դանդաղ բացել ավտոտրանսպորտային միջոցի լցավորման փականը և գազավառելիքային սնման համակարգից բաց թողնել սեղմված օդը: Գազաբալոնի վրայի ճնշաչափի ցուցմունքը պետք է իջնի մինչև 0.

բ) փակել ավտոտրանսպորտային միջոցի լցավորման փականը.

գ) լցավորման փականից անջատել հեռացնող օդատարը:


Գազաբալոնային սարքավորումների վակուումացումը կամ գազազերծումը

 

117. Գազաբալոնների վակուումացման նպատակով լցավորման փականին միացնել վակուում-պոմպի (վակուումային սարքի) ճկափողը, փակել մայրուղային փականը և կատարել գազաբալոններից օդի պոմպահանում 0,01 ՄՊա (0,1 կգ/սմ2 ) ոչ պակաս ճնշմամբ, որից հետո փակել գազաբալոնային փականները և լցավորման փականից անջատել ճկափողը:

118. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վակուումացումը կարող է փոխարինվել գազալցման կոմպրեսորային կայանում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները գազով առաջին անգամ լցավորման դեպքում գազաբալոնները բնական գազով փչահարելու միջոցով:


Գազաբալոնային սարքավորումների փորձարկման ավարտական փուլը

 

119. Ձևակերպել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների սնման գազավառելիքային համակարգի հերմետիկության ստուգման և դրա ճնշափորձարկման արդյունքները:

120. Գործարկել շարժիչը և ավտոտրանսպորտային միջոցները տեղափոխել հարթակ` պատվիրատուին հանձնելու համար:


X. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

121. Հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների փորձարկումները կատարվում են սեղմված օդով` գազաբալոնային սարքավորումների հետագա վակուումացմամբ:

122. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների փորձարկումներ կարող են կատարվել` 

ա) սեղմված օդով, գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների հետագա վակուումացմամբ, կամ իներտ գազով դրա գազազերծմամբ.

բ) սեղմված բնական գազով` փորձարկումների դրական արդյունքի դեպքում գազը թողնելով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններում:


Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների նախապատրաստումը փորձարկման

 

123. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները տեղակայել աշխատունակության ստուգման կետում և արգելակել ձեռքի արգելակով:

124. Շարժիչը գործարկել նավթային վառելիքով և աշխատեցնելով ծնկավոր լիսեռի միջին պտտման հաճախականությամբ տաքացնել 700C - 800C:

125. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «Օ» դիրքին և նավթային վառելիքը ծախսել մինչև շարժիչի լրիվ կանգ առնելը:


Կայծային վառոցքով շարժիչների գազավառելիքային սնման համակարգի աշխատունակության փորձարկումը

 

126. Փակել գազաբալոնների վրայի բոլոր փականները:

127. Հանել լիցքավորման հարմարանքի խցափակիչը և դրան միացնել գազային տեղակայանքի (ավտոմոբիլների գազալցման կոմպրեսորային կայանի սյուն, շարժական ավտոգազալցման կայանք, գազի կուտակման կետ) փողրակը:

128. Աստիճանաբար բացել գազային կայանքի գազի մատուցման փականը:

129. Աստիճանաբար բացել ավտոտրանսպորտային միջոցի լցավորման և մայրուղային փականները:

130. Միացնել վառոցքը: Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքին:

131. Շարժիչը գործարկել գազով` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնային սարքավորման շահագործման հրահանգի համաձայն:

132. Գազաբալոնային սարքավորման շահագործման հրահանգին համապատասխան կատարել շարժիչի ծնկավոր լիսեռի նվազագույն կայուն պտտման հաճախականության կարգավորումը` արտադրող կազմակերպության կողմից նախատեսված 500-700 պտույտ/րոպե մեծությամբ:

133. Ստուգել շարժիչի աշխատանքը պարապ ընթացքի բոլոր ռեժիմներում, ծնկավոր լիսեռի նվազագույն պտուտաթվերից մինչև առավելագույն պտուտաթվերը, որի ժամանակ շարժիչի թափառքը պետք է կատարվի առանց «Անկումների» և «Փռշտոցների»:

134. Սնման գազավառելիքային և վառոցքի համակարգերում տարբեր անսարքությունների հայտնաբերման դեպքում կատարել կարգավորում կամ անհրաժեշտ նորոգում՝ ապահովելով շարժիչի կայուն աշխատանքը գազով:


Շարժիչի գազով և բենզինով միաժամանակյա աշխատանքի կանխարգելման փորձարկումը

 

135. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԲԵՆԶԻՆ» դիրքին:

136. Միացնել շարժիչի վառոցքի համակարգը և շարժիչը գործարկել նավթային վառելիքով:

137. Թողնել որպեսզի շարժիչն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 10-15 րոպե:

138. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխելով միջին «Օ» դիրքին, դադարեցնել բենզինի հոսքը և համոզվել, որ որոշ ժամանակ անց (սնման համակարգում էլեկտրամագնիսական փականից հետո վառելիքի մնացորդը ծախսելուց հետո) շարժիչը դադարեցնում է աշխատանքը:

139. Կատարել շարժիչի գործարկումը գազով:

140. Թողնել որպեսզի շարժիչն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 10-15 րոպե:

141. Փակել սնման համակարգի ծախսային (մայրուղային) փականները և համոզվել, որ որոշ ժամանակ անց շարժիչը դադարեցնում է աշխատանքը:

142. Նորից բացել ծախսային (մայրուղային) փականները, շարժիչը գործարկել գազով և թողնել, որպեսզի այն աշխատի պարապ ընթացքի կայունացված ռեժիմում 5-6 րոպե:

143. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել միջին «Օ» դիրքին, դադարեցնել գազի հոսքը, համոզվելով, որ որոշ ժամանակ անց շարժիչը կկանգնի, անջատել վառոցքի համակարգը:

144. Միացնել վառոցքի համակարգը և փորձել շարժիչը` մեկնարկիչը գործարկելու միջոցով: Այդ գործողությունը կրկնել 2-3 անգամ և համոզվել, որ այն դեպքում, երբ վառելիքի տեսակի փոխարկիչը գտնվում է միջին «Օ» դիրքում, շարժիչը չի գործարկվում:

145. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխելով «ԲԵՆԶԻՆ» դիրքին` անջատել վառոցքը և ավարտել փորձարկումները:


Գազադիզելային սնման համակարգի աշխատունակության փորձարկումը

 

146. Բացել գազաբալոնների ծախսային և մայրուղային փականները:

Տեղափոխել շարժիչի աշխատանքի ռեժիմի փոխարկիչը «ԳԱԶ» դիրքին և ստուգել շարժիչի աշխատանքը գազադիզելային ռեժիմում` ծնկավոր լիսեռի 600-2100 պտույտ/ րոպե պտտման հաճախականության դեպքում:

147. Ստուգել վառելիքի բռնկման բաժնեչափի մեծությունը, այդ նպատակով անջատել բլոկավորման անջատիչի սեղմակները և դրանք միացնել միմյանց: Գործարկել շարժիչը և պարապ ընթացքի ժամանակ վառելիքի տեսակի փոխարկիչը դնել «ԳԱԶ» դիրքին և մինչև վերջ սեղմել վառելիքի մատուցման կառավարման ոտնակը:

Շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականությունը պետք է լինի 2100+50 պտույտ/րոպե: Մեծ շեղումների դեպքում անհրաժեշտ է բռնկման չափաբաժնի մեծությունը կարգավորել բարձր ճնշման վառելիքի պոմպի բռնկման չափաբաժնի հենման մեխանիզմի միջոցով:

148. Արտածման համակարգում առկա «պայթյունների» ժամանակ պետք է կարգավորել բարձր ճնշման վառելիքի պոմպի շարժաբերը և գազի բաժնորոշիչը կամ վերացնել գազավառելիքային սնման համակարգի այլ անսարքություններ` արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի ցուցումներին համապատասխան:


Գազադիզելային սնման համակարգի փորձարկումը՝ բացառելով շարժիչային տեղակայանքի աշխատանքը սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի չսահմանափակված քանակի համատեղ մատուցումը

 

149. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԴԻԶՎԱՌԵԼԻՔ» դիրքին և կատարել շարժիչի գործարկում դիզելային վառելիքով:

150. Ոտնակի դիրքի փոփոխման միջոցով, որը ղեկավարում է բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի փոփոխությունը, փոփոխել շարժիչի պտուտաթվերը` պարապ ընթացքի ռեժիմում՝ նվազագույն պտուտաթվերից մինչև առավելագույն պտուտաթվերը: Գործողությունը կրկնել 2 - 3 անգամ:

151. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԳԱԶ» դիրքին, չթողնել շարժիչի կանգառը և համոզվել, որ պարապ ընթացքի նվազագույն պտուտաթվերի դեպքում բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի ոտնակի ազատ դիրքի ժամանակ շարժիչն աշխատում է կայուն:

152. Շարժիչի սնման համակարգում փակել սեղմված բնական գազի ծախսային (մայրուղային) փականը և համոզվել (կրկնելով այդ գործողությունը 3-4 անգամ), որ այդ դեպքում ոտքով ոտնակը սեղմելու ժամանակ բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի տեղաշարժերը շարժիչի պարապ ընթացքի պտուտաթվերը գործնականորեն չեն փոխում:

153. Բացել սեղմված բնական գազի ծախսային (մայրուղային) փականը և սեղմել բարձր ճնշման վառելիքի պոմպի քանոնի տեղաշարժի ոտնակին, համոզվել, որ շարժիչի պարապ ընթացքի պտուտաթվերը սահուն փոփոխվում են նվազագույնից մինչև առավելագույնը: Կրկնել այդ գործողությունը 2-3 անգամ:

154. Փակել սեղմված բնական գազի ծախսային (մայրուղային) փականը, վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «Օ» միջին դիրքին (մինչև շարժիչի կանգնելը), այնուհետև` «ԴԻԶՎԱՌԵԼԻՔ» դիրքին և ավարտել փորձարկումը:


Վառելիքի տեսակի փոփոխման համակարգի աշխատունակության փորձարկումը

 

155. Այս փորձարկումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի 126-134-րդ կետերին (կայծային վառոցքի համակարգով շարժիչների համար) և 135-148-րդ կետերին (գազադիզելային շարժիչների համար) համապատասխան` շարժիչի 2 վիճակի համար:

156. Վառելիքի մեկ տեսակից (նավթայինից) մյուս տեսակի փոփոխումը (սեղմված բնական գազ, հեղուկացված նավթային գազ) և հակառակը, կատարվում է վառելիքի տեսակի փոխարկչի դիրքը միջին դիրքի բերելու միջոցով («Օ» դիրք) մինչև շարժիչի կանգնելը, շարժիչի հետագա գործարկմամբ, վառելիքի փոխարկչի որևիցե եզրային դիրքում:

157. Վարորդի խցիկից օգտագործվող վառելիքի տեսակի փոփոխումը կատարվում է առանց շարժիչը կանգնեցնելու:

 

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները նավթային վառելիքով և սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու ժամանակ շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների նորմաներին համապատասխանության փորձարկումը

 

158. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները նավթային վառելիքով և սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու ժամանակ շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Անհրաժեշտության դեպքում կատարել շարժիչի սնման համակարգի կարգավորման աշխատանքներ:


Փորձարկումների ավարտական փուլը

 

159. Կանգնեցնել շարժիչը, դանդաղ փակել գազային տեղակայանքի գազի մատուցման փականը:

160. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի շարժիչը գործարկել և ծախսել համակարգի գազը մինչև շարժիչի լրիվ կանգնելը: Անջատել վառոցքը: Փակել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի լցավորող և մայրուղային փականները: Անջատել գազային տեղակայանքից գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցին գազի մատուցման փողրակը: Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի լցավորման հարմարանքին տեղադրել խցան:

161. Վառելիքի տեսակի փոխարկիչը տեղափոխել «ԲԵՆԶԻՆ» («ԴԻԶՎԱՌԵԼԻՔ») դիրքին, գործարկել շարժիչը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը փոխադրել պատրաստի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի կայանման հրապարակ:

162. Ձևակերպել փորձարկման արդյունքները:


XI. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՀԱՄԱՐ

 

163. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, դրանց սպասարկումը, ինչպես նաև շահագործման և տեխնիկական սպասարկման դեպքում անվտանգության պահանջների ապահովումը պետք է կատարվի վերասարքավորում կատարող կազմակերպությունների կողմից` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների հետ տրված շահագործման հրահանգին (ձեռնարկին) համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Ձև N 1

Ա Կ Տ  N _________

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ (ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ) ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

 

Ավտոտրանսպորտային միջոցը հանձնող կազմակերպության`

Անվանումը ____________________ Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը, ֆաքսը _________________Պետական գրանցման N_________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը_______Թողարկման տարեթիվը ____________

Պետհամարանիշը _______________ Ամրաշրջանակ N _____________________

Թափք N ___________Շարժիչի տիպը _________________ N ______________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար) տեսակը ____,

N _________________

Ավտոտրանսպորտային միջոցի վազքը շահագործման սկզբից __________________կմ

Ավտոտրանսպորտային միջոցի լրակազմը համապատասխանում է տեխնիկական տեղեկաթերթիկին

Դողերի քանակը _________ հատ: Դողերի համարները NN _____________________

Պահեստային դողի N ______________

Տեխնիկական վիճակը`

թափքի ______________________ շրջանակի __________________________

ավտոբուսի կտուրի ___________________ վարորդի խցիկի _________________

ուղևորասրահի __________________________________________________

Հատուկ նշումներ ________________________________________________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքի բոցամուղների ստուգման ակտը _________ էջ`

մեկ օրինակից (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար):

 

Պատվիրատու կազմակերպության ղեկավար 

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.


Վերասարքավորում կատարող կազմակերպությունը`

Անվանումը ______________________Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը, ֆաքսը ___________________Պետական գրանցման N _________

Համապատասխանության սերտիֆիկատի N _____________, տալու ամսաթիվը _________

Սերտիֆիկացնող մարմնի անվանումը ____________________________________

Վերասարքավորման համար կազմակերպության որոշումը` ________________________

(ընդունված է, (չի ընդունված)            

____________________________________________________________

(եթե չի ընդունվել, պետք է նշել պատճառները)

____________________________________________________________

 

Վերասարքավորում կատարող կազմակերպության ղեկավար 

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Պատվիրատու
կազմակերպության ղեկավար

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

Կ.Տ.


Ձև N 1 ա

 

Ա Կ Տ  N _________

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ (ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ) ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

 

Ավտոտրանսպորտային միջոցը հանձնող քաղաքացու`

Անունը, ազգանունը ______________________________________________

Բնակության վայրը__________________Հեռախոսահամարը, ֆաքսը ____________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը_______Թողարկման տարեթիվը ____________

Պետհամարանիշը _______________ Ամրաշրջանակ N _____________________

Թափք N ___________Շարժիչի տիպը _________________ N ______________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար) տեսակը ____,

N _________________

Ավտոտրանսպորտային միջոցի վազքը շահագործման սկզբից __________________կմ

Ավտոտրանսպորտային միջոցի լրակազմը համապատասխանում է տեխնիկական պայմաններին

Դողերի քանակը _________ հատ Դողերի համարները NN _____________________

Պահեստային դողի N ______________

Տեխնիկական վիճակը`

թափքի ______________________ շրջանակի __________________________

ավտոբուսի կտուրի ___________________ վարորդի խցիկի _________________

ուղևորասրահի __________________________________________________

Հատուկ նշումներ ________________________________________________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքի բոցամուղների ստուգման ակտը _________ էջ`

մեկ օրինակից (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար):

 

Քաղաքացի

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Վերասարքավորում կատարող կազմակերպությունը`

Անվանումը ______________________Գտնվելու վայրը ____________________

Հեռախոսահամարը, ֆաքսը ___________________Պետական գրանցման N _________

Համապատասխանության սերտիֆիկատի N _____________ տալու ամսաթիվը _________

Սերտիֆիկացնող մարմնի անվանումը ____________________________________

Վերասարքավորման համար կազմակերպության որոշումը ________________________

(ընդունված է, չի ընդունված)            

____________________________________________________________

(եթե չի ընդունվել, պետք է նշել պատճառները)

____________________________________________________________

 

Վերասարքավորում կատարող կազմակերպության ղեկավար 

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Քաղաքացի

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)


Ձև N 2

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N _______

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ

ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

 

Վերասարքավորում կատարող կազմակերպությունը`

Անվանումը __________________ Գտնվելու վայրը _______________________

Հեռախոսահամարը, ֆաքսը________________Պետական գրանցման N ___________

Համապատասխանության սերտիֆիկատի N_________ Տալու ամսաթիվը____________

Գործողության ժամկետը __________

Սերտիֆիկացնող մարմնի անվանումը____________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անվանումը (ազգանունը, անունը) և գտնվելու

(բնակության) վայրը______________________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը` մինչև վերասարքավորումը ________________

վերասարքավորումից հետո ___________________

Թողարկման տարեթիվը __________ Պետհամարանիշը ______________

Ամրաշրջանակ N _________________ Թափք N ________________

Շարժիչի տիպը ____________________ N __________________

1. Ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորված է սեղմված բնական (հեղուկացված

նավթային) գազով աշխատելու համար, որի լրակազմը համապատասխանում է վերասարքավորման

հանձնման-ընդունման ___ _____200__թ. N_________ ակտին (ձև N 1 կամ ձև N 1ա)

2. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է______________________________

(արտադրող կազմակերպության անվանումը)              

գազաբալոնային սարքավորումներով

3. Գազաբալոնային սարքավորումները տեղադրված են___________________________

(կազմակերպության անվանումը,             

____________________________________________________________

գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

շահագործման հրահանգին համապատասխան։

4. Գազաբալոնային սարքավորումների սերտիֆիկատ N __________` տրված

___ ________ 200 թ. _______________________________________ կողմից:

  (սերտիֆիկացնող մարմնի անվանումը)

5. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների`

 

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

       

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

1.

   

5.

   

2.

   

6.

   

3.

   

7.

   

4.

     

8.

   

6. Գազաբալոնային սարքավորման գազաբալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման

հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

7. Կատարված է սնման գազավառելիքային համակարգի կարգավորում` սեղմված բնական գազով

(հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար: Արտանետվող գազերում թունավոր

բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգումը կատարված է Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

8. Ավտոտրանսպորտային միջոցը համապատասխանում է սեղմված բնական գազով (հեղուկացված

նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին:

 

Ավտոտրանսպորտային միջոցի վերասարքավորում

կատարող կազմակերպության ղեկավար  

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   Կ.Տ.


Ձև N 3

 

Ա Կ Տ  N ________

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ (ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ) ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ

ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ

ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

Ավտոտրանսպորտային միջոցը հանձնող կազմակերպության

Անվանումը ____________________________________________________

Գտնվելու վայրը _________________________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսը _______________Պետական գրանցման համարը________

Ավտոտրանսպորտային միջոցի`

Մակնիշը_______________ Թողարկման տարեթիվը ____________

Պետհամարանիշը ____________________ Ամրաշրջանակ N _________________

Թափք N ___________ Շարժիչի տիպը ____________________ N __________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար) տեսակը

__________________, N __________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի վազքը շահագործման սկզբից ___________________կմ

Ավտոտրանսպորտային միջոցի լրակազմը համապատասխանում է տեխնիկական տեղեկաթերթիկին:

Ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորված է սեղմված բնական (հեղուկացված նավթային)

գազով աշխատելու համար:

Անվտանգության պահանջներին գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանս-

պորտային միջոցների համապատասխանության մասին վկայական N ________ տրվել է

___ ________200__թ. _____________________________________ կողմից:

(վկայական տվող մարմնի անվանումը)

Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է _______________________________

                                                    (արտադրող կազմակերպության անվանումը)

գազաբալոնային սարքավորումներով։

Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների`

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

       

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

1.

   

5.

   

2.

   

6.

   

3.

   

7.

   

4.

     

8.

   

 

Գազաբալոնային սարքավորման գազաբալոնների, ագրեգատների և հանգույցների միացությունների

ամրության հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հատուկ նշումներ _________________________________________________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքի բոցամուղների ստուգման ակտը __________ էջ`

մեկ օրինակից (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար):

Պատվիրատու կազմակերպության ղեկավար 

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

    Կ. Տ.

Ճնշափորձարկում կատարող կազմակերպության ղեկավար 

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   Կ. Տ


Ձև N 3 ա

 

Ա Կ Տ  N ________

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ (ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ) ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ

ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ

ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

Ավտոտրանսպորտային միջոցը հանձնող քաղաքացու

Անունը, ազգանունը ______________________________________________

Բնակության վայրը _________________ հեռախոսահամարը _________________

ֆաքսը ______________________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը_________Թողարկման տարեթիվը __________

Պետհամարանիշը ________________ Ամրաշրջանակ N ____________________

Թափք N _____________ Շարժիչի տիպը _____________ N ______________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար) տեսակը

_______________, N ________________

Ավտոտրանսպորտային միջոցի վազքը շահագործման սկզբից _________________կմ

Ավտոտրանսպորտային միջոցի լրակազմը համապատասխանում է տեխնիկական տեղեկաթերթիկին:

Ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորված է սեղմված բնական (հեղուկացված նավթային)

գազով աշխատելու համար:

Անվտանգության պահանջներին գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանս-

պորտային միջոցների համապատախանության մասին վկայական N ________ տրվել է

___ ________200__թ. _____________________________________ կողմից:

(վկայականը տվող մարմնի անվանումը)                                          

Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է_______________________________

(արտադրող կազմակերպության անվանումը)                 

գազաբալոնային սարքավորումներով։

Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների`

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

       

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

1.

   

5.

   

2.

   

6.

   

3.

   

7.

   

4.

     

8.

   

 

Գազաբալոնային սարքավորման գազաբալոնների, ագրեգատների և հանգույցների միացությունների

ամրության հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հատուկ նշումներ _________________________________________________

Բարձր ճնշման վառելիքի պոմպի և վառելիքի բոցամուղների ստուգման ակտը __________ էջ`

մեկ օրինակից (դիզելային շարժիչով ավտոմոբիլների համար):

 

Քաղաքացի

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

Ճնշափորձարկում կատարող կազմակերպության ղեկավար

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

     Կ. Տ.


Ձև N 4

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N _______

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ (ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ) ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ

ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ

ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղաքը _________________

____ _________200 թ.

 

Սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար վերասարքավորված

գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի

փորձարկման կայանը`

Անվանումը _______________________Գտնվելու վայրը_________________

Հեռախոսահամարը, ֆաքսը _______________Պետական գրանցման համարը _______

Հավատարմագրման վկայագրի N ___________Տալու ամսաթիվը_________________

Հավատարմագրող մարմնի անվանումը___________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անվանումը (ազգանունը, անունը) և գտնվելու

(բնակության) վայրը ______________________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը` վերասարքավորումից հետո ________________

Թողարկման տարեթիվը _____________ Պետհամարանիշը ___________________

Ամրաշրջանակ N ________________ Թափք N ________________

Շարժիչի տիպը ___________________ N _________________

Անվտանգության պահանջներին գազաբալոնային սարքավորումներով սարքավորված ավտոտրանս-

պորտային միջոցների համապատասխանության մասին վկայական N _____ տրվել է

___________200__թ. ______________________________________ կողմից:

(վկայական տվող մարմնի անվանումը)

3. Վերասարքավորված է սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար

և ունի լրակազմ` համաձայն տեխնիկական տեղեկաթերթիկի:

4. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է______________________________

                                                                         (արտադրող կազմակերպության անվանումը)

գազաբալոնային սարքավորումներով։

5. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների`

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

       

NN
ը/կ

Համարը

Հերթական  ստուգման
ժամկետը

1.

   

5.

   

2.

   

6.

   

3.

   

7.

   

4.

     

8.

   


6. Գազաբալոնային սարքավորման գազաբալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման

հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

7. Կատարված է սնման գազավառելիքային համակարգի կարգավորում` սեղմված բնական գազով

(հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար և արտածվող գազերում թունավոր

բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգում ու կարգավորում` Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

8. Ավտոտրանսպորտային միջոցը _________________________________ սեղմված

                                    (համապատասխանում է, չի համապատասխանում)

բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական

պահանջներին:

Ճնշափորձարկում կատարող կազմակերպության ղեկավար

_________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Կ. Տ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը (այսուհետ` հրահանգ) սահմանում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ նորոգման կազմակերպման, տեխնիկական սպասարկման ու ընթացիկ նորոգման արտադրական բազային ներկայացվող պահանջների և շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի պահանջների հիմնական դրույթները:

2. Սույն հրահանգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա:


II. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄԸ


1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման կազմակերպումը

 

1.1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեխնոլոգիական պրոցեսներն ունեն իրենց մի շարք ուրույն առանձնահատկությունները:

Այդ աշխատանքների ծավալն ու բովանդակությունը կախված է ավտոտրանսպորտային կազմակերպության կամ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ (այսուհետ` կազմակերպություններ) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների քանակից:

1.2. 3-ից ոչ ավելի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոց ունեցող կազմակերպություններում կարող են կազմակերպվել միայն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և գազավառելիքային սնման համակարգի հանգույցների ու միացությունների հերմետիկության ստուգման հետ կապված ամենօրյա սպասարկման աշխատանքները:

Գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման մնացած աշխատանքները տվյալ դեպքում կատարվում են մասնագիտացված կազմակերպություններում կամ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման կայաններում:

1.3. Խոշոր ավտոտրանսպորտային կազմակերպությունների գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման կայանների տարածքում պետք է կազմակերպվեն`

գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգման կետ,

գազի բացթողման կետ` սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար և (կամ) դատարկման կետ` հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար,

ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների գազազերծման կետ,

գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման համար մասնագիտացված տեղամասեր,

գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների պահման համար բաց հարթակներ:

Բացի դրանից, շահագործական գոտում կարող է կազմակերպվել`

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազից գազազերծված դատարկ գազաբալոնների պահման համար պահեստ (տեղամաս),

հարթակ` շարժական ավտոգազալցավորող միջոցի տեղաբաշխման համար,

հարթակ` ավտոմոբիլների գազալցման կոմպրեսորային կայանի տեղաբաշխման համար:

1.4. Կազմակերպության տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու ժամանակ վերահսկման-բացթողման կետում գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգումը կատարվում է հոսաորոնիչի կամ միացություններն օճառաջրով օճառապատելով` տեսողության և լսողության միջոցով:

Եթե գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղակայված է գազի արտահոսքի ազդանշանային համակարգ, ապա այն ստուգվում է դրա շահագործման հրահանգի պահանջների համաձայն:

1.5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների բոլոր հանգույցների ու ագրեգատների տեխնիկական սպասարկումն ու ընթացիկ նորոգումը, բացառությամբ գազավառելիքային սնման համակարգի, կատարվում է արտադրական մասնաշենքում` հեղուկ վառելիքով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների հետ միասին:

1.6. Գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկումն ու ընթացիկ նորոգումը կատարվում է մասնագիտացված տեղամասերում:

1.7. Կախված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնային սարքավորումների տեխնիկական վիճակից, դրանց տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեխնոլոգիական պրոցեսները կարող են կազմակերպվել հետևյալ սխեմաներով`

ա) երբ ավտոտրանսպորտային միջոցը և դրա գազաբալոնային սարքավորումները սարքին են.

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները ավտոտրանսպորտային կազմակերպություն վերադառնալու ժամանակ վերահսկման-բացթողման կետում տեխնիկական զննում անցնելուց հետո ուղարկվում են մասնագիտացված կետ` գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկությունն ստուգելու համար: Հերմետիկության ստուգման են ենթարկվում գազաբալոնների բկանցքի պարուրակները, փականաապահովչային արմատուրը և այլն:

Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների հերմետիկության ստուգման դեպքում ճնշումը գազաբալոններում պետք է լինի 2,0 ՄՊա-ից (20 կգ/սմ2) ոչ պակաս, ինչը որոշվում է գազավառելիքային սնման համակարգի ճնշաչափի ցուցմունքով:

Անսարքության բացակայության և գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության առկայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցն ուղարկվում է լվացման, այնուհետև անհրաժեշտության դեպքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով լցավորման, և կայանատեղ, որտեղ փակում են ծախսային փականը և թողնում, որպեսզի շարժիչն աշխատի մինչև գազամուղում գազն սպառվելուց հետո ինքնակամ կանգնելը. 

բ) պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ.

Պլանային տեխնիկական սպասարկում անցկացնելու դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները գծից վերադառնալուց հետո ուղարկվում են գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգման կետ: Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության առկայության դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են լվացման և, պլանային տեխնիկական ներգործության տեսակից, կախված տեխնիկական սպասարկման համապատասխան գոտի:

Ընդհանուր արտադրական մասնաշենքում կանոնակարգային աշխատանքներ կատարելուց հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները մտնում են գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների արատորոշման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամաս:

Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի հսկիչ-կարգավորման աշխատանքները կատարվում են մեկ գազաբալոնից մատուցվող գազով շարժիչի աշխատելու դեպքում: Այդ դեպքում գազաբալոնում գազի բանվորական ճնշումը չպետք է գերազանցի 5,0 ՄՊա (50 կգ/սմ2): Մնացած գազաբալոնների փականները պետք է փակված լինեն: Եթե կարգավորման աշխատանքների կատարման դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների սնումն իրականացվում է արտաքին աղբյուրից, ապա այդ աղբյուրը (սեղմված բնական գազով կուտակչային մարտկոց կամ շարժական ավտոգազալցավորող միջոց) պետք է տեղաբաշխված լինի շենքից դուրս` բաց հարթակի վրա:

Կանոնակարգված աշխատանքների կատարումից հետո անհրաժեշտության դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով լցավորման, այնուհետև` սարքին ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղ.

գ) երբ գազաբալոնային սարքավորումները սարքին են, ավտոտրանսպորտային միջոցը` անսարք։

Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգումից հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են լվացման, այնուհետև բազային ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ նորոգման գոտի` անսարքության վերացման համար:

Նորոգման աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտության դեպքում սարքին գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով լցավորման հարթակ, այնուհետև` սարքին ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղ.

դ) երբ ավտոտրանսպորտային միջոցը սարքին է, գազաբալոնային սարքավորումները` անսարք.

Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների անսարքությունների, այդ թվում` դրա անհերմետիկության հայտնաբերման դեպքում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են գազի բացթողման (դատարկման) կետ և գազաբալոններն ազատում են գազից` սույն բաժնի 4-րդ կետում նշված կարգով:

Գազի բացթողումը (դատարկումը) և գազաբալոնների գազազերծումը կատարվում է`

երբ խախտված է գազաբալոնների հետ կապված փականաապահովչային արմատուրի և գազամուղի հերմետիկությունը,

եռակցման և ներկման աշխատանքների կատարման, գազաբալոնների, գազամուղագծի փոխարինման հետ կապված ընթացիկ նորոգման դեպքում,

գազաբալոնների տեխնիկական վկայագրման համար գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից դրանք հանելու դեպքում,

տեխնոլոգիական կամ տեխնիկական անհրաժեշտության, այդ թվում` հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը սեղմված օդով ճնշափորձարկման (փորձարկման) դեպքում:

Գազի բացթողումից (դատարկումից) հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են լվացման, այնուհետև` գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամաս, որտեղ կատարվում է անսարքության վերացում կամ առանձին հանգույցների փոխարինում:

Անսարքությունների վերացումից հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով լցավորման և սարքին ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղ.

ե) երբ ավտոտրանսպորտային միջոցը և գազաբալոնային սարքերն անսարք են.

Այդ դեպքում հերմետիկության ստուգումից հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են գազի բացթողման (դատարկման) և գազաբալոնների գազազերծման կետ, որտեղ կատարվում են գազի բացթողման (դատարկման) և գազաբալոնների գազազերծման գործողություններ:

Այնուհետև ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են լվացման և ընթացիկ նորոգման գոտի` գազաբալոնային սարքավորումների հետ կապ չունեցող անսարքությունների վերացման համար:

Անսարքությունների վերացումից հետո ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամաս, որտեղ վերացվում են գազաբալոնային սարքավորումների անսարքությունները: Սարքին գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով լցավորման և կայանատեղ:


2. Գազաբալոնային սարքավորման տեխնիկական սպասարկման տեսակներն ու բովանդակությունը

 

2.1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների դեպքում բազային մոդելների համար բնութագրական պլանային ներգործությունից բացի առաջանում են մի շարք աշխատանքներ` կապված գազաբալոնային սարքավորումների առկայության և յուրահատկության հետ:

2.2. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանված են տեխնիկական սպասարկման հետևյալ տեսակները`

ամենօրյա տեխնիկական սպասարկում,

1-ին տեխնիկական սպասարկում,

2-րդ տեխնիկական սպասարկում,

սեզոնային սպասարկում,

գազաբալոնների տեխնիկական վկայագրում:

2.3. Գազավառելիքային սնման համակարգի առաջին և երկրորդ տեխնիկական սպասարկումների աշխատանքները կատարվում են բազային ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման պարբերականությամբ:

Գազաբալոնային սարքավորումների սեզոնային սպասարկումը համատեղվում է հերթական երկրորդ տեխնիկական սպասարկման հետ և կատարվում է տարեկան մեկ անգամ:

2.4. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների ամենօրյա տեխնիկական սպասարկումը.

Ամենօրյա տեխնիկական սպասարկումը կատարվում է գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գիծ դուրս գալուց առաջ և կազմակերպություն վերադառնալուց հետո` աշխատանքների հետևյալ բաշխմամբ`

դուրս գալուց առաջ անհրաժեշտ է ստուգել`

ա) գազային վառելիքով շարժիչի գործարկման հեշտությունը,

բ) շարժիչի աշխատանքը` պարապ ընթացքի ռեժիմով,

գ) շարժիչի աշխատանքը ծնկավոր լիսեռի պտտման տարբեր հաճախականությունների դեպքում.

կազմակերպություն վերադառնալուց հետո կատարվում են հետևյալ աշխատանքները`

ա) ստուգել գազաբալոնային սարքավորումների վիճակը և գազավառելիքային սնման համակարգի միացությունների հերմետիկությունը,

բ) գազաբալոնների արմատուրը մաքրել փոշուց և կեղտից, իսկ անհրաժեշտության դեպքում` լվանալ,

գ) ցածր ճնշման գազային ռեդուկտորից թափել նստվածքը,

դ) փակել մայրուղային (ծախսային) փականը և շարժիչն աշխատեցնելով սպառել գազավառելիքային սնման համակարգում եղած գազը,

ե) ստուգել բենզինի կաթոցի բացակայությունը վառելիքամուղների և էլեկտրամագնիսական փականի միացություններում:

2.5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների առաջին տեխնիկական սպասարկումը.

ա) ստուգել գազաբալոնների ու կալունակների վիճակն ու ամրակապումը,

բ) ստուգել լցավորման և ծախսային փականների աշխատունակությունը, վիճակն ու ամրակապումը,

գ) ստուգել գազաբալոնային սարքավորումների (բարձր ճնշման ռեդուկտորի, ցածր ճնշման ռեդուկտորի, կարբյուրատոր-խառնիչի, էլեկտրամագնիսական փական-զտիչի) ամրակապումը,

դ) ցածր ճնշման գազային ռեդուկտորից թափել նստվածքը,

ե) ստուգել գազավառելիքային սնման համակարգի հերմետիկությունը,

զ) ստուգել և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն կարգավորել գազով և շարժիչային հեղուկ վառելիքով աշխատելիս շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակությունը:

2.6. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների երկրորդ տեխնիկական սպասարկումը.

ա) ստուգել կալունակներին գազաբալոնների ամրակապումը և վիճակը,

բ) ստուգել կալունակների ամրակապումը թափքին, հարթակին կամ շրջանակին և դրանց վիճակը,

գ) ստուգել գազամուղի, լցավորման և ծախսային փականների ամրակապումն ու վիճակը,

դ) ստուգել գազաբալոնային սարքավորումների (բարձր ճնշման ռեդուկտորի, ցածր ճնշման ռեդուկտորի, կարբյուրատոր-խառնիչի, էլեկտրամագնիսական փական-զտիչի) ամրակապումը,

ե) ցածր ճնշման գազային ռեդուկտորից թափել նստվածքը,

զ) հանել ծախսային փականի խեցեգործական զտիչը, մաքրել և տեղադրել տեղում, ստուգել խցարար միջադիրի վիճակը,

է) հանել էլեկտրամագնիսական փական-զտիչի միջուկը, լվանալ, փչահարել, տեղադրել տեղում (կատարվում է միայն «ԳԱԶ» մակնիշի ավտոմոբիլների համար),

ը) քանդել խառնիչը, հանել հետադարձ կափույրը, կափույրից հեռացնել նստվածքը, մաքրել կոթի վռանի ներքին մակերեսը, կափույրը դնել տեղը (կատարվում է միայն «ԶԻԼ» մակնիշի ավտոմոբիլների համար),

թ) ստուգել և անհրաժեշտության դեպքում աշխատանքային ճնշմամբ կարգավորել բարձր ճնշման ռեդուկտորը (սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար),

ժ) ստուգել ցածր ճնշման ռեդուկտորի երկրորդ աստիճանի կափույրի հերմետիկությունը և կոթի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կարգավորել և փոխել կափույրի խցարարը,

ժա) ստուգել պարապ ընթացքի նվազագույն պտտման հաճախականությամբ ցածր ճնշման ռեդուկտորի երկրորդ աստիճանում գազի ճնշումը և անհրաժեշտության դեպքում կարգավորել,

ժբ) ստուգել դրոսելային փականի լրիվ բացմամբ կարբյուրատոր-խառնիչի հաղորդակի գործողությունը,

ժգ) ստուգել գազավառելիքային սնման համակարգի հերմետիկությունը,

ժդ) կարգավորել պարապ ընթացքի պտտման նվազագույն հաճախականությունը և անցումային ռեժիմները, ստուգել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն կարգավորել գազով և շարժիչային հեղուկ վառելիքով աշխատելիս շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակությունը:

2.7. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների սեզոնային սպասարկումը.

ա) սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից հանել բարձր ճնշման ռեդուկտորը, քանդել, մաքրել, լվանալ`

ստուգել ռեդուկցավորման կափույրի և հրիչի վիճակը, անհրաժեշտության դեպքում փոխել,

լվանալ և փչահարել բարձր ճնշման ռեդուկտորի խեցեգործական զտիչը, անհրաժեշտության դեպքում փոխել,

փոխել դիաֆրագման (խտրոցը),

հավաքել բարձր ճնշման ռեդուկտորը,

կարգավորել բարձր ճնշման ռեդուկտորի աշխատանքային ճնշումը և ապահովիչ կափույրի գործարկման ճնշումը, ստուգել հերմետիկությունը,

բարձր ճնշման ռեդուկտորը տեղադրել ավտոտրանսպորտային միջոցի վրա.

բ) ավտոտրանսպորտային միջոցի վրայից հանել ցածր ճնշման ռեդուկտորը.

փոխել առաջին աստիճանի դիաֆրագման և առաջին ու երկրորդ աստիճանների կափույրների խցարարները,

կարգավորել առաջին աստիճանի աշխատանքային ճնշումը, առաջին աստիճանի կափույրի ընթացքը, երկրորդ աստիճանի դիաֆրագմայի կոթի ընթացքը և երկրորդ աստիճանի կափույրի հերմետիկությունը,

ստուգել բեռնաթափման սարքի հերմետիկությունը,

ստուգել բաժնավորող-խնայարար սարքը խնայարարի կափույրի բացման պահին, անհրաժեշտության դեպքում փոխել,

ցածր ճնշման ռեդուկտորը տեղադրել ավտոտրանսպորտային միջոցի վրա.

գ) յուղել լցավորման և ծախսային փականների կոթերի պարուրակները.

դ) հանել, մաքրել և տեղադրել գազի և բենզինի էլեկտրամագնիսական կափույրների զտիչները.

ե) քանդել խառնիչը, հանել հակադարձ կափույրը, կափույրից հեռացնել նստվածքը, մաքրել ուղղորդ վռանի ներսի մակերեսը, հավաքել խառնիչը (կատարվում է միայն «ԶԻԼ» մակնիշի ավտոմոբիլների համար).

զ) հանել էլեկտրամագնիսական կափույրի միջուկը, լվանալ, քամահարել, տեղադրել տեղում (կատարվում է միայն «ԳԱԶ» մակնիշի ավտոմոբիլների համար).

է) ձգել կալունակներին գազաբալոնների ամրացումները.

ը) ձգել հենահարթակին կալունակների ամրացումը, իսկ «ԳԱԶ» մակնիշի ավտոմոբիլների համար` ձգել ավտոմոբիլի շրջանակին գազաբալոնների ամրացումը.

թ) ստուգել գազավառելիքային սնման համակարգի հերմետիկությունը.

ժ) կարգավորել ցածր ճնշման ռեդուկտորի երկրորդ աստիճանում գազի ճնշումը` շարժիչը պարապ ընթացքի նվազագույն հաճախականությամբ աշխատելու դեպքում.

ժա) կարգավորել շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման նվազագույն հաճախականությունը, անցումային ռեժիմները: Ստուգել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն կարգավորել գազով և շարժիչային հեղուկ վառելիքով աշխատելիս շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակությունը.

ժբ) ստուգել գազաբալոնի բարձր ճնշման ճնշաչափը, կապարակնքել և դնել դրոշմ` հաջորդ ստուգման ժամկետով (սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար).

ժգ) ստուգել գազաբալոնի հեղուկացված նավթային գազի մակարդակաչափիչի աշխատանքը, կապարակնքել և դնել հաջորդ ստուգման ժամկետի նշմամբ դրոշմ (հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար).

ժդ) ստուգել շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականության սահմանափակիչի աշխատանքը (գազադիզելային ավտոտրանսպորտային միջոցների համար):

2.8. Գազաբալոնների տեխնիկական վկայագրումը.

Գազաբալոնների տեխնիկական վկայագրումը կատարվում է մասնագիտացված կետերում` հաստատված կանոններին համապատասխան:

Կազմակերպություններում կատարվում են միայն ավտոմոբիլի վրա գազաբալոնները տեղադրելու և հանելու մոնտաժման-ապամոնտաժման աշխատանքներ:

Սեղմված բնական գազի համար նոր սերնդի գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման յուրահատուկ աշխատանքները (ներարկղային համակարգեր, գազադիզելային համակարգեր և այլն) պետք է արտացոլված լինեն դրանց շահագործման հրահանգներում:


3. Անհատական օգտագործման թեթև մարդատար գազաբալոնային ավտոմոբիլների տեխնիկական սպասարկումը

 

3.1. Ամենօրյա սպասարկում

ա) դուրս գալուց առաջ ստուգել գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների ագրեգատների վիճակը, ամրացումն ու հերմետիկությունը, գազաբալոնի և խողովակաշարի միացությունները (ակնադիտական, լսողությամբ, օճառի լուծույթի կամ հոսաորոշիչի օգնությամբ).

բ) ստուգել պարապ ընթացքի նվազագույն պտույտներով գազով շարժիչի գործարկման հեշտությունը և աշխատանքը շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման բարձրացած հաճախականության դեպքում.

գ) ստուգել սնման բենզինային համակարգի միացությունների հերմետիկությունը և շարժիչից ու փոխանցման տուփից յուղի կաթոցների բացակայությունը: Վերադարձից հետո փակել գազաբալոնի վրայի ծախսային փականը, գազավառելիքային սնման համակարգից սպառել գազը և համոզվել սրահում և բեռնախցում գազի հոտի բացակայության մեջ։

3.2. Սպասարկումը 1,5-2,0 հազ. կմ վազքից հետո.

Կատարվում են ամենօրյա սպասարկմամբ նախատեսված բոլոր գործողությունները և լրացուցիչ ցածր ճնշման ռեդուկտորից և գոլորշարարից թափել նստվածքը, պտուտակահանել խցանը և թափելուց հետո կրկին փակել այն:

3.3. Սպասարկումը 6,0-6,5 հազ. կմ վազքից հետո.

Կատարվում են 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված բոլոր գործողությունները և լրացուցիչ`

ա) ստուգել գազաբալոնային սարքավորումների ագրեգատների վիճակն ու ամրացումը (ռեդուկտորները, գոլորշարարները, էլեկտրամագնիսական կափույրները, վառելիքի տեսակի փոխարկիչը և առբերիչ խողովակաշարը),

բ) ստուգել սնման բենզինային համակարգի ագրեգատների վիճակն ու ամրացումները, ներառյալ` գազավառելիքային սնման համակարգը,

գ) ստուգել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն կարգավորել շարժիչից արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակությունը:

3.4. Սպասարկումը 12,0-12,5 հազ. կմ վազքից հետո.

Կատարվում են 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով նախատեսված բոլոր գործողությունները: Լրացուցիչ` էլեկտրամագնիսական կափույր-զտիչից հանել զտող տարրը, մաքրել այն, սեղմված օդով փչահարել և տեղադրել:

3.5. Սպասարկումը 24,0-25,0 հազ. կմ վազքից հետո.

Խորհուրդ է տրվում կատարել տեխնիկական սպասարկման կայաններում: Կատարվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բոլոր գործողությունները և լրացուցիչ`

ա) ստուգել կարբյուրատորի խառնիչ խուցի օդային և դրոսելային փականների հաղորդակների վիճակն ու գործողությունը,

բ) ստուգել արտաթող խողովակաշարին խառնիչի և կարբյուրատորի ամրացումը,

գ) ստուգող-կարգավորող ստենդի միջոցով ստուգել ամբողջ գազավառելիքային սնման համակարգի և դրա առանձին ագրեգատների հերմետիկությունն ու պարամետրերը (բացառել գազաբալոնը), այդ թվում`

կափույրների հերմետիկությունը և ռեդուկտորի առաջին և երկրորդ աստիճաններում ճնշման մեծությունը,

բեռնաթափող սարքի հերմետիկությունը,

էլեկտրամագնիսական կափույրի հերմետիկությունը և աշխատունակությունը (գազային, բենզինային, գործարկման),

դ) փոխել էլեկտրամագնիսական գազային կափույրի զտիչ տարրը կամ հավաք կափույրը,

ե) լվանալ, փչահարել և ստուգել տաքացուցչի ջրային խոռոչի հերմետիկությունը:

3.6. Սպասարկում` ըստ անհրաժեշտության.

ա) ստուգել և կարգավորել ցածր ճնշման ռեդուկտորի երկրորդ աստիճանում պարպման մեծությունը,

բ) բաժանավորչի կամ եռաբաշխչի վրա կարգավորիչ պտուտակների միջոցով կարգավորել դեպի գազի խառնարան գազի մատուցման քանակությունը,

գ) պարապ ընթացքի ռեժիմներով կարգավորել շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականությունները,

դ) սահմանված ժամկետներին համապատասխան գազաբալոնների տեխնիկական վկայագրման դեպքում կատարվում է ստուգում, կարգավորում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև գազաբալոնների արմատուրի նորոգում,

ե) ինժեկտորային և գազադիզելային համակարգերի տեխնիկական սպասարկումները կատարվում են դրանց շահագործման հրահանգների համաձայն:


4. Գազաբալոններից գազի բացթողումը (դատարկումը)

 

4.1. Սեղմված բնական գազի բացթողումը կամ հեղուկացված նավթային գազի դատարկումը գազաբալոնից իրականացվում է մասնագիտացված կետերում (կայաններում) հետևյալ դեպքերում`

ա) գազաբալոնների վրա պարուրակային միացությունների, փակիչ-ապահովիչ արմատուրի և գազամուղների միացման տեղերի հերմետիկության խախտման ժամանակ,

բ) գազաբալոնների և միացնող գազամուղների փոխման հետ կապված ընթացիկ նորոգումների ու եռակցման և ներկման աշխատանքների ժամանակ,

գ) հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ 1,6 ՄՊա ճնշմամբ սեղմված օդով կամ չեզոք գազով (N2CO2) գազավառելիքային սնման համակարգի փորձարկման (ճնշափորձարկման) ժամանակ,

դ) վկայագրման կամ փոխարինման նպատակով գազաբալոնը հանելու ժամանակ:

4.2. Սեղմված բնական գազի բացթողումը կատարվում է լցավորման կամ հատուկ փականի միջոցով, որոնց վրայից պետք է հանված լինի ապահովիչ թասակը:

Գազաբալոններից գազի բացթողման հսկողությունն իրականացնում են գազավառելիքային սնման համակարգի սեղմված բնական գազի ճնշաչափով:

Այդ գործողության դեպքում մայրուղային փականը պետք է փակ լինի, իսկ ծախսային փականները` բաց:

Շարժիչի գազավառելիքային սնման համակարգից գազը պետք է նախապես սպառել:

Գազի բացթողումից հետո որոշ դեպքերում անհրաժեշտ է գազաբալոնները գազազերծել (չեզոք գազով փչամաքրել):

4.3. Հեղուկացված նավթային գազի դատարկումը գազաբալոնից կատարվում է հատուկ ռեզերվուարի մեջ հետևյալ կարգով`

ա) շարժիչը գործարկել գազային վառելիքով,

բ) փակել գազաբալոնի վրայի ծախսային փականը և շարժիչն աշխատացնել մինչև դրա ինքնակամ կանգառը,

գ) անջատել վառոցքը,

դ) գազային ֆազայի փականին միացնել փողրակը` արտամղման համակարգից գազաբալոնի գազային ճնշումը 1,5 - 2,0 մթնոլորտային ճնշումից ավելի ճնշման տակ իներտ գազ կամ ազոտ մատուցելու համար,

ե) հեղուկացված գազի կուտակման ռեզերվուարի փողրակը միացնել գազաբալոնի լցման փականին,

զ) բացել ռեզերվուարից և արտամղող համակարգից եկող փողրակների ծորակները,

է) բացել գազաբալոնի լցման և գազային ֆազայի փականները և հեղուկացված գազը գազաբալոնից արտամղել ռեզերվուարի մեջ,

ը) փակել գազաբալոնի լցման և գազային ֆազայի փականները,

թ) փակել ռեզերվուարի և արտամղման համակարգի ծորակները,

ժ) բացել գազային ֆազայի փականն ու արտաթողման խողովակի ծորակը և հեռացնել հեղուկացված նավթային գազի գոլորշին, մինչև գազաբալոնում 0,1 ՄՊա-ն չգերազանցող ճնշումը,

ժա) փակել գազային ֆազի փականը և արտաթողման խողովակի ծորակը և փողրակն անջատել փականից,

ժբ) անհրաժեշտության դեպքում գազաբալոնը հանել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրայից:


III. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


1. Ընդհանուր պահանջները

 

1.1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների արտադրական բազան պետք է համապատասխանի շենքերին, շինություններին, արտադրամասերին, սարքավորումներին, գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների պահման հարթակներին և այլնին ներկայացվող անվտանգության նորմատիվները կանոնակարգող համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

Այդպիսի փաստաթղթերի թվին են դասվում`

պետական ստանդարտները,

շինարարական նորմաներն ու կանոնները,

հրդեհային անվտանգության նորմաներն ու կանոնները,

սարքավորումների շահագործման նորմաներն ու կանոնները,

զանազան գերատեսչական ուղեցուցային փաստաթղթերը:

1.2. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների համար հրդեհային անվտանգության պահանջների ապահովման տեսանկյունից գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև փակ շինություններում դրանց պահման եղանակները կախված են շինությունների ազատ ծավալից:

1.3. Այն դեպքում, երբ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և պահման համար կազմակերպության արտադրական շինությունների ազատ ծավալները փոքր են [V] թույլատրելի ծավալից, ապա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և պահման գոտի կարող են մտնել միայն գազից դատարկված գազաբալոններով:

1.4. Այն դեպքում, երբ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և պահման համար կազմակերպության արտադրական շինությունների ազատ ծավալները մեծ են [V] թույլատրելի ծավալից, ապա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները գազավառելիքային սնման համակարգի սարքավորման հերմետիկության ապահովման դեպքում տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և պահման գոտի կարող են մտնել առանց գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոններից գազի նախնական բացթողման:

1.5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և այլ աշխատանքների համար կազմակերպություններում եղած կետերի (բոքսերի) օգտագործման հնարավորությունը կամ նորը ստեղծելու անհրաժեշտությունը որոշվում է նախագծման ելակետային տվյալներին համապատասխան կազմակերպության արտադրական բազայի շինարարության բանվորական նախագծի մշակման փուլում:

1.6. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար տեխնիկական սպասարկման (ընթացիկ նորոգման) կետերի քանակի հաշվարկման դեպքում պետք է ելնել նրանից, որ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների համար տեխնիկական սպասարկման պարբերականությունը և տեխնիկական սպասարկման ու ընթացիկ նորոգման գոտում կետերի նորմաները 1000 կմ վազքի դեպքում սահմանվում են նույնը, ինչ նավթային վառելիքով շահագործվող բազային մոդելների համար:

1.7. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի երկրաչափական ծավալի թույլատրելի մեծությունը որոշվում է` ելնելով փակիչ փական ունեցող գազաբալոնից (գազաբալոններից) սեղմված բնական գազի հնարավոր առավելագույն վթարային արտանետման պայմանից` անկախ արտադրամասում միաժամանակ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թվից:

Արտադրամասում վթարային օդափոխության բացակայության դեպքում արտադրամասի թույլատրելի նվազագույն երկրաչափական ծավալը չպետք է փոքր լինի վթարի հետևանքով արտադրամաս թափանցող գազի զանգվածի (կգ-ով) 435-ապատիկի չափից`


[V] = 435 M մ3, որտեղ`

 

[V]-ն տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի երկրաչափական ծավալի թույլատրելի նվազագույն մեծությունն է` մ3-ով,

M-ն վթարի հետևանքով արտադրամաս թափանցող սեղմված բնական գազի զանգվածն է` կգ-ով:

1.8. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի երկրաչափական ծավալի թույլատրելի մեծությունը որոշվում է` ելնելով հեղուկացված նավթային գազի հնարավոր առավելագույն վթարային արտանետման պայմանից` անկախ արտադրամասում միաժամանակ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թվից:

Արտադրամասում վթարային օդափոխության բացակայության դեպքում արտադրամասի թույլատրելի նվազագույն երկրաչափական ծավալը չպետք է փոքր լինի վթարի հետևանքով արտադրամաս թափանցող գազի ծավալի (լիտրերով) 170-ապատիկի չափից`


[V] = 170 Vբ մ3, որտեղ`

 

[V]-ն տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի երկրաչափական ծավալի թույլատրելի նվազագույն մեծությունն է` մ3-ով,

Vբ -ն վթարի հետևանքով արտադրամաս թափանցող հեղուկացված գազի ծավալն է` լիտրով:

1.9. Նույն արտադրամասում տարբեր գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կամ տարբեր ծավալի գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման (պահման) դեպքում արտադրամաս թափանցող գազի զանգվածը (ծավալը) որոշվում է` ելնելով մեկ փակիչ փական ունեցող գազաբալոնի (գազաբալոնների) առավելագույն տարողությունից:

 

2. Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգման կետը

 

2.1. Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգման կետը կարող է կազմակերպվել անմիջականորեն կազմակերպության վերահսկման-բացթողման կետում կամ հատուկ առանձնացված հարթակի վրա:

2.2. Կետի հարթակը պետք է ունենա պինդ անհրկիզելի ծածկ: Հարթակի չափերը պետք է հավասար լինեն շահագործվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի առավելագույն չափերին` ավելացված 1,5 մ-ից ոչ պակաս յուրաքանչյուր կողմին:

2.3. Կետի հարթակը պետք է ունենա առնվազն 2 կողմում չպարսպվող կառուցվածքով չհրկիզվող նյութերից պատրաստված շվաքարան: Թույլատրվում է փչահարվող պարիսպ` պարսպի յուրաքանչյուր կողմի մակերեսի 35%-ից ոչ պակաս մակերեսով` մշտապես բաց բացվածքով:

2.4. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կտուրին տեղակայված գազաբալոնների փականաապահովչային արմատուրի և գազային խողովակաշարի միացությունների հերմետիկության ստուգման համար (օրինակ` սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսներ) կետը պետք է ունենա առավելագույն բարձրությամբ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կտուրի մակարդակի տեխնոլոգիական հարթակով անշարժ կամ շարժական սանդուղք:

2.5. Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների հերմետիկության ստուգումն իրականացվում է հոսաորոշիչ սարքի օգնությամբ: Հոսաորոշիչ սարքը պետք է ունենա լուսային և ձայնային ազդանշանում: Թույլատրվում է լուծույթների օգտագործումը:

2.6 Գազավառելիքային սնման համակարգի սարքավորումների կառուցվածքում գազի հոսակորստի ազդանշանային համակարգեր ունեցող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ կատարվում են այդ համակարգերի աշխատունակության ստուգում:

 

3. Սեղմված բնական գազի բացթողման ու կուտակման և գազաբալոնների գազազերծման կետը

 

3.1. Գազաբալոնների արմատուրի, խողովակաշարի միացնող տարրերի հերմետիկության խախտմամբ կամ գազավառելիքային սնման համակարգում անսարքություններ ունեցող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մոտ անհրաժեշտություն է առաջանում գազաբալոններից գազը բաց թողնել և դրանք գազազերծել իներտ գազով:

3.2. Շատ (25 և ավելի) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպություններում նպատակահարմար է ստեղծել սեղմված բնական գազի բացթողման, կուտակման և գազաբալոնների գազազերծման կետ, որտեղ իրականացվում են`

ա) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոններից գազի բացթողում,

բ) գազաբալոններից բաց թողնված գազի կուտակում` հատուկ տարողությունների մեջ,

գ) իներտ գազով գազաբալոնների գազազերծում,

դ) կուտակած գազի օգտագործումը կազմակերպության տեխնոլոգիական կարիքների համար (նորոգված շարժիչների զելում, ձմռան ժամանակ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների տաքացում և այլն),

ե) կուտակած գազի օգտագործումը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների լցավորման համար:

3.3. 25 հատից պակաս գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպություններում անհրաժեշտ է ստեղծել գազի բացթողման և գազաբալոնների գազազերծման կետ:

Կետի տեղակայանքի սխեման պատկերված է N 1 գծապատկերում:

Տեղակայանքը կազմված է բարձր և ցածր ճնշման գազամուղներից, իներտ գազով լցված գազաբալոնից, փակիչ-ապահովիչ արմատուրից և գազի արտաթողման «մոմային» սարքից:

Բարձր ճնշման գազամուղը նախատեսված է գազաբալոններից գազի բացթողման համար:

Այդ գազամուղը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի հետ միանում է ճկուն փողրակի և հատուկ միացման գլխիկի միջոցով:

Ցածր ճնշման գազամուղը նախատեսված է գազաբալոնները 0,3-0,4 ՄՊա ճնշման տակ իներտ գազով փչահարման համար:

Գազը մթնոլորտ է բաց թողնվում 6 մ-ից ոչ պակաս բարձրության վրա:


4. Հեղուկացված նավթային գազի դատարկման կետը

 

4.1. Հեղուկացված նավթային գազի դատարկման կետը պետք է ունենա`

ա) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեղակայման համար կոշտ ծածկույթով հարթակ, որի չափերը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն գաբարիտից պետք է առնվազն 1,5 մ-ից ավելի լինեն,

բ) վերգետնյա կամ ստորգետնյա ռեզերվուար` հեղուկացված նավթային գազի համար,

գ) ավտոմոբիլի գազաբալոնից գազի դատարկման և գազաբալոնի գազազերծման ժամանակ դրանում ավելցուկային ճնշում ստեղծող սարքավորումներ,

դ) շինություն` պոստն սպասարկող անձնակազմի համար (մեկ աշխատողի համար 4,5 քառ. մետր հաշվարկով):

4.2. Հեղուկացված նավթային գազի դատարկման պոստի հարթակը պետք է տեղաբաշխված լինի չհրկիզվող նյութից պատրաստված ծածկարանի տակ:

4.3. Ծածկարանն առնվազն 2 կողմից չպետք է ունենա պարսպապատում:

4.4. Հեղուկացված նավթային գազի դատարկման հարթակը պետք է տեղաբաշխված լինի կազմակերպության տարածքի քամահարվող մասում:

4.5. Հեղուկացված նավթային գազի կետի հարթակի հեռավորությունը կազմակերպության շենքերից, շինություններից և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղից պետք է լինի ոչ պակաս 20 մ-ից, իսկ ստորգետնյա ռեզերվուարներինը` ոչ պակաս 40 մ-ից:

4.6. Հեղուկացված նավթային գազի դատարկման պոստի տեղաբաշխումը և հատակագծումը պետք է բացառի հեղուկացված նավթային գազի թափվելը շրջակա տարածքում:

4.7. Հեղուկացված նավթային գազի դատարկման պոստի մոտի անցումները պետք է կայուն լինեն նավթամթերքների ներգործությանը և բացառեն կայծագոյացումը:

4.8. Հեղուկացված նավթային գազի դատարկման պոստը պետք է ունենա հրդեհային և վթարային ազդարարման, ինչպես նաև հրդեհաշիջման համակարգ:


5. Հեղուկացված նավթային գազի գազաբալոնների գազազերծման կետը

 

5.1. Հեղուկացված նավթային գազը դատարկելուց և գոլորշային ֆազային մնացորդը հեռացնելուց հետո գազաբալոնը հանվում է գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրայից և ուղարկվում գազազերծման կետ:

5.2. Հեղուկացված նավթային գազը դատարկելուց հետո գազաբալոնի գազազերծումը կարող է կատարվել չեզոք կամ չայրվող գազով (հելիում, արգոն, ազոտ, ածխաթթու գազ և այլն) կամ գոլորշիով:

5.3. Գազաբալոնների գազազերծման կետը կարող է համատեղվել հեղուկացված նավթային գազի դատարկման կետի հետ կամ տեղաբաշխված լինել առանձին:

5.4. Գոլորշիով գազաբալոնի գազազերծումից հետո ջրի մնացորդը պետք է դատարկվի առանձին նստվածքակուտակչի մեջ: Մինչև կոյուղու ցանցին միանալը նստվածքակուտակչի կառուցվածքում պետք է նախատեսել միապատիկից ոչ պակաս բնական օդափոխություն և հիդրոփական:

5.5. Գազաբալոնի գազազերծումից հետո գազային կամ գոլորշագազային խառնուրդի հեռացումը պետք է իրականացվի արտաթողման խողովակի միջոցով:

5.6. Արտաթողման խողովակի տրամագիծը 50 մմ-ից պակաս չպետք է լինի, իսկ բարձրությունը հատակի մակարդակից 6 մ-ից ոչ պակաս, իսկ մինչև 20 մ շառավղով մոտակա շենքերի տանիքից` 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:

Արտաթողման խողովակը պետք է ունենա խլացուցիչ:

5.7. Գազաբալոնների գազազերծման կետից մինչև մոտակա արտադրական նշանակության շենքերն ու շինությունները եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 18 մ-ից, իսկ բնակելի և հասարակական շենքերից` 20 մ-ից ոչ պակաս:

5.8. Հեղուկացված նավթային գազի գազաբալոնների գազազերծման կետը կարող է համատեղվել սեղմված բնական գազի գազաբալոնների գազազերծման կետի հետ, եթե այդպիսին կա կազմակերպությունում: Այդ դեպքում գազաբալոնների գազազերծումը կատարվում է չեզոք գազով (N2CO2 և այլն):


6. Ավտոմոբիլային դատարկ գազաբալոնների պահպանման տեղամասը

 

Սեղմված բնական գազի համար դատարկ գազազերծված գազաբալոնների պահումը կազմակերպության տարածքում կարող է իրականացվել հատուկ շինություններում, բաց հարթակներում, գազի կուտակման և գազաբալոնների գազազերծման կետին կից պահեստում: Դատարկ, գազազերծված գազաբալոնների պահման բաց հարթակները պետք է ունենան դեպի գազաբալոնները կողմնակի անձանց մուտքը սահմանափակող, ամբողջ պարագծով մետաղյա ցանցային պարիսպ:


7. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամասը

 

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամասի հատակագիծը պատկերված է N 2 գծապատկերում, որն իր մեջ ներառում է մեկ մեքենատեղով կետ և գազաբալոնային սարքավորումների նորոգման և կարգավորման համար արտադրամաս: Անհրաժեշտ է տեղամասը տեղաբաշխել հիմնականում արտադրական մասնաշենքում, այլ սենյակներից միջնապատով (պատով) մեկուսացված հատուկ սարքավորված առանձին զետեղարանում:

Հաշվի առնելով կազմակերպության կոնկրետ պայմանները` նախագծային լուծումները կարող են ձևափոխվել: Տարբերակային կատարմամբ թույլատրվում է գազավառելիքային սնման համակարգի կարգավորումը կատարել արատորոշման կետերում` դրանք առանձին մեկուսացված զետեղարաններում տեղաբաշխելու դեպքում:

Գազավառելիքային սնման համակարգի ընթացիկ նորոգումը թույլատրվում է կատարել կարբյուրատորային և դիզելային շարժիչների սնման սարքերի նորոգման տեղամասերում:

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները կցորդներով շահագործելու դեպքում մեքենատեղի կետը պատրաստվում է անցողիկ:

Տեղամասում կատարվում են գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքներ` իրենց մեջ ներառելով`

գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկում և նորոգում` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրա,

գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցից հանված գազաբալոնային սարքավորումների նորոգում և կարգավորում,

գազաբալոնային սարքավորումների լվացում և պահպանում,

գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության ստուգում:

Կետերի քանակը որոշվում է հաշվարկային եղանակով` ելնելով գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրական ծրագրից:

Գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի օրինակելի հատակագիծը բերված է N 3 գծապատկերում:

 

IV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ


1. Ընդհանուր պահանջները

 

1.1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման գծով կազմակերպչական-տեխնոլոգիական և տեխնիկական գործունեությունն անմիջականորեն պետք է գլխավորեն կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպաիրավական և սեփականության ձևերից) ղեկավարները կամ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր անհատ քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկապես ճիշտ շահագործման համար:

1.2. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման գծով գործնական աշխատանքը` ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները սեղմված, բնական գազով աշխատելու համար վերասարքավորման հետ կապված հարցերի լուծումը և գազաբալոնների վկայագրումը պետք է իրականացնեն գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման համար անհրաժեշտ համապատասխան արտադրական բազա, նորմատիվ փաստաթղթեր և որակավորված մասնագետներ ունեցող կազմակերպությունների տեխնիկական ծառայությունները:

1.3. Համապատասխան արտադրական բազա ունեցող կազմակերպություններում նորոգումները կարող են իրականացվել բազային ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման պոստերում և գծերում` բացառությամբ գազաբալոնային սարքավորումների գծով հատուկ աշխատանքների:

1.4. Ավտոմոբիլների գազալցման կոմպրեսորային կայաններում և ոչ ավտոտրանսպորտային կազմակերպություններում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումները, արատորոշումը և նորոգումը կարող են իրականացվել հատուկ նախապատրաստված գոյություն ունեցող կամ նոր կառուցվող շինություններում (զետեղարաններ):

1.5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրայից հանված գազաբալոնային սարքավորումների գծով վերահսկիչ-կարգավորման, արատորոշման և ընթացիկ նորոգման աշխատանքներն անհրաժեշտ է կատարել գազաբալոնային սարքավորման տեխնիկական սպասարկման ու նորոգման հատուկ տեղամասում:

1.6. Անմիջապես գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումների կարգավորումը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժիչից արտանետվող գազերի թունավորության ստուգումն անհրաժեշտ է կատարել այդ նպատակների համար հատուկ կահավորված աշխատատեղերում (պոստերում):

1.7. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մուտքը տեխնոլոգիական տեղամասեր, պոստեր և գծեր` ներառյալ գազաբալոնային սարքավորման տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հատուկ տեղամասերը, պետք է իրականացնել միայն գազաբալոնային սարքավորումների փականների, խողովակամուղների ու հանգույցների միացությունների հերմետիկության պարտադիր ստուգումից հետո:

1.8. Փակող և միացնող արմատուրի հերմետիկությունն ստուգվում է հատուկ հարթակների վրա կամ ավտոտրանսպորտային միջոցների վերահսկիչ-բացթողման կետերում` հատուկ սարքերով (հոսաորոշիչներով) կամ միացություններն օճառաջրով պատելու միջոցով:

1.9. Գազաբալոնային սարքավորման հերմետիկության խախտման դեպքում գազաբալոններում եղած գազն անհրաժեշտ է բաց թողնել գազաբացթողման հարթակներում` անհրաժեշտության դեպքում հետագայում գազաբալոնները գազազերծել 0,2 - 0,3 ՄՊա (2-3 կգ/սմ2) չեզոք կամ չայրվող գազով (ազոտ, ածխաթթու գազ և այլն):

1.10. Սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների պահումը կարող է իրականացվել ինչպես բաց կայանատեղերում, այնպես էլ փակ շինություններում` պահպանելով հակահրդեհային, օդափոխության և ազդանշանային սահմանված նորմերի պահանջները:

1.11. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մուտքը պահման, տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների շինություններ և շինությունների ներսում դրանց տեղաշարժը կարող է իրականացվել շարժիչը ինչպես նավթային վառելիքով, այնպես էլ գազով աշխատելու դեպքում, եթե ապահովված է գազավառելիքային սնման համակարգի սարքավորման հերմետիկությունը և հնարավոր չէ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքը նավթային վառելիքով (ավտոտրանսպորտային միջոցի վառելիքի բաքում բացակայում է նավթային վառելիքը, շարժիչն աշխատում է միայն գազով, շարժիչի նավթային վառելիքով սնման համակարգն անսարք է):

1.12. Բացի այդ, գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի շարժիչը գազով աշխատելու դեպքում գազը պետք է վերցվի միայն մեկ գազաբալոնից և դրանում բանվորական ճնշումը չպետք է գերազանցի 5,0 ՄՊա-ն: Մնացած գազաբալոնների փականները պետք է փակված լինեն:

1.13. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի մուտքը լվացման տեղամաս կամ կայանատեղ կարող է իրականացվել շարժիչն ինչպես նավթային, այնպես էլ գազով աշխատելու դեպքում, պայմանով, որ ապահովված լինի գազավառելիքային սնման համակարգի սարքավորման հերմետիկությունը:

1.14. Հրդեհավտանգ աշխատանքներ (եռակցում, ներկում, հակակոռոզիոն մշակում) կատարելու համար նախատեսված շենքեր և վառելիքաքսուքային նյութերի պահեստներ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների մուտքը թույլատրվում է միայն նախօրոք գազից դատարկված և գազազերծված գազաբալոններով և օժանդակ միջոցների օգնությամբ` նշված աշխատանքների կատարման ժամանակ հրդեհային անվտանգության միջոցների պահպանմամբ:

1.15. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման պրոցեսում գազով դրանց լիցքավորման հնարավորության դեպքում հեղուկ նավթային վառելիքի օգտագործումը խորհուրդ է տրվում միայն բացառիկ դեպքերում` ձմռանը շարժիչը գործարկելիս, ճանապարհին գազավառելիքային սնման համակարգի անսարքության կամ հերմետիկության կորստի դեպքում, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման զոնաներում ու այլ շենքերում տեղաշարժման դեպքում և այլն: 

1.16. Դիզելային և բենզինային ավտոտրանսպորտային միջոցները գազաբալոնայինի վերասարքավորելու, գազաբալոնների վկայագրման, դրանց սպասարկման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետ կապված նորոգող բանվորներն ու սպասարկող անձնակազմը, ինժեներատեխնիկական աշխատողներն ու ղեկավարները պետք է անցնեն ուսուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքի պաշտպանության, ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքի ու անվտանգ շահագործման, անշարժ ճնշակային տեղակայանքների, օդամուղների ու գազամուղների կառուցվածքի ու անվտանգ շահագործման, գազային տնտեսությունում անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան և ունենան նշված աշխատանքների կազմակերպման ու կատարման իրավունքի վկայական:

1.17. Սույն մասի 1.2-1.16-րդ կետերում նշված կանոնները խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում, անկախ նրանից, թե այդ խախտումները վթարի կամ դժբախտ պատահարի պատճառ են դարձել, թե ոչ և կարող են ենթարկվել օրենքով նախատեսված կարգապահական ու այլ պատասխանատվության` կախված խախտման բնույթից և դրա հետևանքների ծանրությունից:

1.18. Բանվորները պատասխանատվություն են կրում սույն մասի 1.3-1.16-րդ կետերում նշված կանոնների խախտման համար կազմակերպության ներքին աշխատանքային կարգապահության կանոնների պահանջներով սահմանված կարգով:

1.19. Յուրաքանչյուր աշխատող սույն մասի 1.3-1.16-րդ կետերում նշված կանոնների դրույթների խախտում հայտնաբերելու դեպքում պարտավոր է դրա մասին հայտնել իր անմիջական ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում` վերադաս ղեկավարին:

1.20. Գազի, ինչպես նաև սեղմված օդի օգտագործման հետ կապված բոլոր վթարների ու դժբախտ պատահարների մասին կազմակերպության գործադիր մարմինը պարտավոր է անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ ունեցող պետական տեխնիկական հսկողության մարմիններին:

1.21. Կազմակերպության գործադիր մարմինն արտադրության և սարքավորումների յուրահատկությունը հաշվի առնելով պետք է մշակի յուրաքանչյուր առանձին մասնագիտության (աշխատանքի տեսակի) համար աշխատանքի պաշտպանության հրահանգ` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվ ակտերի պահանջներից: Հրահանգները հաստատվում են կազմակերպության գործադիր մարմնի կողմից:


2. Անվտանգության տեխնիկայի պահանջները գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարորդների համար

 

2.1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարմանը թույլատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցում ստացած և քննություն հանձնած վարորդները:

Ծրագիրը նախատեսում է սովորողներին սովորեցնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կառուցվածքի մասին տվյալներն ու տեղեկությունները և աշխատանքի պաշտպանության ու անվտանգության կանոնները:

2.2. Վարորդը պետք է`

ա) գիծ դուրս գալուց առաջ գազի հոսակորստի և անսարքությունների բացահայտման նպատակով կատարել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի զննում, ստուգել գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումերի ամրացումները,

բ) գազի հոսակորստի բացահայտման դեպքում փակել մայրուղային փականը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցն էվակուացնել (տարհանել) մարդկանց համար անվտանգ վայր,

գ) շարժման ժամանակ գազի հոտի ի հայտ գալու դեպքում, կանգնեցնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, եթե հնարավոր է վերացնել անսարքությունը կամ պատահարի մասին հայտնել կազմակերպությանը,

դ) չաշխատող շարժիչի և անջատած էլեկտրականության դեպքում հատուկ հարթակի վրա կատարել գազի բացթողում, կտրականապես արգելվում է մարդկանց գտնվելու վայրի ու կրակի աղբյուրի մոտ կամ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին անմիջապես մոտ գտնվող կառույցներում (շինություններում) գազի արտաթողումը,

ե) երկար կանգնելուց հետո գազով շարժիչի գործարկումը կատարել բացված ծածկոցի (կապոտ) դեպքում,

զ) ձմռան ժամանակ գազաբալոնային սարքավորումները տաքացնել միայն տաք ջրով, գոլորշիով, տաք օդով կամ ինֆրակարմիր անբոց այրոցի օգտագործմամբ, բաց կրակի օգտագործումն անթույլատրելի է,

է) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրա հրդեհի դեպքում անջատել վառոցքը, փակել մայրուղային և ծախսային փականները, կրակը հանգցնել կրակմարիչով, ավազով կամ ջրի փոշիացված շիթով։ Հրդեհի ժամանակ պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է գազաբալոնները սառը ջրով ինտենսիվորեն հովացնել, չի թույլատրվում դրանց մեջ ճնշման բարձրացումը:

2.3. Վարորդը չպետք է`

ա) շահագործի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, որի մոտ անցել է գազաբալոնների հերթական վկայագրավորման ժամկետը,

բ) գազաբալոնները գազով լցավորելու ժամանակ կանգնել գազաբալոնների կամ լցավորման ճկափողի մոտ, կռանալ լցավորման փականի վրա, անջատել ճնշման տակ գտնվող լցավորող ճկափողը,

գ) ձգել ճնշման տակ գտնվող մանեկները կամ միացությունները, մետաղյա առարկաներով թխկացնելու ճնշման տակ գտնվող սարքերին ու գազամուղին,

դ) կատարել որևէ ընթացիկ նորոգում կամ ավտոմոբիլների գազալցման կոմպրեսորային կայանի տարածքում գազավառելիքային սնման համակարգի կարգավորում (եթե գազով լցավորելուց հետո ավտոմոբիլների գազալցման կոմպրեսորային կայանի տարածքում շարժիչի գործարկման դեպքում նկատվում են «տրաքոցներ», անհրաժեշտ է անմիջապես հանգցնել շարժիչը, իսկ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը կայանում եղած միջոցների օգնությամբ գլորել լցավորման սյունակից 15 մ հեռավորության վրա),

ե) սեղմված օդի կամ գազի որևէ աղբյուրի օգնությամբ ինքնուրույն կատարել գազավառելիքային սնման համակարգի փորձարկում:

2.4. Արգելվում է`

ա) գազաբալոններում գազով, անսարք գազաբալոնային սարքավորումներով ավտոտրանսպորտային միջոցների պահումը բաց կայանատեղերում.

բ) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղափոխությունը և փոխարինումը, առանց դրա շահագործման համար պատասխանատու անձի թույլտվության.

գ) երկար կայանման ժամանակ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները թողնել գազային մայրուղու և գազաբալոնների վրայի փականները բաց վիճակում.

դ) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքում կամ վարորդի խցիկում փոխադրել պայթյունավտանգ կամ հեշտ բռնկվող բեռներ:

2.5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները պետք է սարքավորված լինեն կրակմարիչով, թաղիքով, հատուկ գործիքներով:


3. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի պահանջները տեխնիկական անձնակազմի համար

 

3.1. Տեխնիկական անձնակազմը պետք է`

ա) աշխատանքն սկսելուց առաջ ստուգի գործիքների ու սարքավորումների սարքինությունը, միացնի օդափոխությունը.

բ) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումները նորոգի միայն գազամուղներում գազի ճնշման բացակայության դեպքում.

գ) գազով աշխատելու դեպքում, շարժիչի վրա կատարի միայն պարապ ընթացքի պտտման հաճախականության կարգավորում, մնացած բոլոր աշխատանքները կատարի չաշխատող շարժիչի դեպքում.

դ) գազաբալոնային սարքավորումների հանման և տեղադրման աշխատանքները կատարի հատուկ գործիքներով, այլ ոչ ձեռքի տակ եղած պատահական միջոցներով, ագրեգատները կարելի է հանել միայն հովացած վիճակում.

ե) եռակցման, ներկման աշխատանքները (ներառյալ տաք չորացումը), ինչպես նաև կայծեր արձակող էլեկտրագայլիկոնի, հղկումային նյութերի և այլնի հետ աշխատանքները կատարի միայն գազաբալոններում գազի լրիվ բացակայության դեպքում:

3.2. Արգելվում է`

ա) գազաբալոնային սարքավորումների նորոգումը կատարել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքում կամ խցիկում` մարդկանց առկայության դեպքում,

բ) շարժիչի գործարկումը գազի հոսակորստի դեպքում,

գ) գազաբալոններից գազի բացթողումը սահմանված վայրից դուրս,

դ) գազաբալոնային սարքավորումների հանումն ու նորոգումը, դրանցում գազի առկայության դեպքում,

ե) օգտվել անսարք գործիքներից,

զ) միացությունների հերմետիկությունն ստուգել բոցի միջոցով և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման դեպքում տեխնոլոգիական որևէ նպատակի համար բաց կրակից օգտվելը,

է) լրացուցիչ լծակների օգտագործումը փականների բացման և փակման դեպքում,

ը) գազով լցված գազաբալոնները ներկից մաքրելը և ներկելը,

թ) օգտվել յուղոտված ճկափողերից, ոլորված և ճզմված ռետինե խողովակներից:

3.3. Շինությունում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա գազի հոսակորուստ առաջանալու և դրա վերացման անհնարինության դեպքում անհրաժեշտ է այն քարշարկելով հանել բաց տարածություն և օդափոխել շինությունը:

3.4. Գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկումների կամ նորոգման ավարտից հետո գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներն ուղարկվում են ընդհանուր կետեր` ամբողջությամբ տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հետագա անցկացման համար:


4. Անվտանգության տեխնիկայի պահանջները գազաբալոնների վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների սնման գազավառելիքային համակարգերի փորձարկման կետերի աշխատողների համար

 

4.1. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման կետերում աշխատանքի պաշտպանության կազմակերպումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտում աշխատանքի պաշտպանության, ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքի ու անվտանգ շահագործման, անշարժ ճնշակային տեղակայանքների, օդամուղների ու գազամուղների կառուցվածքի ու անվտանգ շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

4.2. Գազաբալոնների վկայագրման անցկացման և 19.6 ՄՊա ճնշմամբ գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման աշխատանքներին թույլատրվում են մասնակցել բարձր ճնշմամբ անոթների հետ աշխատանքի դեպքում տեխնիկական անվտանգության կանոնների ու տեխնիկական մինիմումներին համապատասխան վերապատրաստում անցած և քննություն հանձնած կազմակերպության հրամանով առանձնացված անձանց:

4.3. Գազաբալոնները վկայագրման ընդունելու դեպքում և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկման ընդունելու դեպքում, պետք է ստուգված լինի դրանցում գազի բացակայությունը: Հակառակ դեպքում դրանք պետք է ենթարկվեն գազազերծման:

4.4. Գազաբալոնների վկայագրման աշխատանքների անցկացման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման դեպքում արգելվում է ճնշման տակ գտնվող խողովակաշարերի միացությունների կամ մանեկների ձգման կատարումը:

4.5. Գազաբալոններից սեղմված օդի (գազի) բացթողումը կատարվում է աղմկախլացուցչով սարքավորված հատուկ կառուցվածքի միջոցով:

4.6. Գազաբալոնների վկայագրման տեղամասի և գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման տեղամասի զետեղարաններում (շենքերում) օտար անձանց գտնվելը խստիվ արգելվում է:

4.7. Գազաբալոնների վկայագրման աշխատանքների կատարման և գազավառելիքային սնման համակարգերի փորձարկման դեպքում պետք է պահպանել տեխնոլոգիական գործողությունների կատարման հաջորդականությունը: Հաստոցների և տեղակայանքների վրա գործողությունների կատարումն իրականացվում է այդ սարքավորումների համար անվտանգության տեխնիկայի հրահանգներին համապատասխան: Հրահանգները պետք է փակցված լինեն բանվորական տեղերում:

4.8. Գազաբալոնների հիդրոփորձարկում անցկացնելու ժամանակ սպասարկող անձնակազմը պետք է գտնվի կառավարման վահանակի մոտ` էլեկտրամեկուսիչ գորգի վրա և փորձարկման ընթացքին հետևի ստենդի վահանակի ապակու միջոցով:

4.9. Գազաբալոնների պնևմափորձարկում անցկացնելու ժամանակ, երբ դրանցում առկա է սեղմված օդ, արգելվում է դուրս գալ ստենդի կառավարման վահանակի էկրանից:

4.10. Բեռամբարձ մեխանիզմների աշխատանքին թույլատրվում են դրանց կառուցվածքին և անվտանգ շահագործման կանոնների պահանջներին ծանոթացած անձինք:

4.11. Գազաբալոնների ներկման համար խցերի շահագործման դեպքում անհրաժեշտ է ներսից և դրսից պահպանել մաքրություն: Չի թույլատրվում խցերը ծանրաբեռնել ներկեր, լուծիչներ պարունակող դույլերով ու բիդոններով (թիթեղամաններ), հղկող նյութերով և այլն:

Պարբերաբար (ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ) անց են կացվում խցերի օդափոխության ստուգողական փորձարկումներ, և արդյունքները գրանցվում են շահագործման մատյաններում:

4.12. Ներկված գազաբալոնների չորացման համար` խցերի շահագործման դեպքում անհրաժեշտ է պահպանել ներկման ցեխերի անվտանգության տեխնիկայի, հրդեհային անվտանգության ու արտադրական սանիտարական նորմերն ու կանոնները և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները:

Խցերն աշխատանքին նախապատրաստելու դեպքում ստուգում են`

ա) վթարային ազդանշանային համակարգի գործարկվելիությունը,

բ) բլոկավորման աշխատանքի անվրեպությունը,

գ) հրդեհաշիջման համակարգի աշխատունակությունը:

Խցերի շահագործման դեպքում արգելվում է`

ա) գազաբալոնների չորացումը կատարել անսարք օդափոխության դեպքում,

բ) տեղակայանքին մոտ (15 մ-ից պակաս հեռավորության վրա) բաց կրակի և կայծագոյացման (եռակցման և այլն) օգտագործման հետ կապված աշխատանքների կատարումը,

գ) բլոկավորման և հրդեհաշիջման համակարգի անսարքությունների դեպքում աշխատելը:

Անսարքությունների և թերությունների բացահայտման դեպքում անմիջապես անջատել խցի էլեկտրասնուցումը, բացառությամբ օդափոխության:

Խուցը պարբերաբար ենթարկում են ստուգողական փորձարկման: Ստուգման արդյունքներն անց են կացնում շահագործման մատյանի մեջ: Բանվորական տեղում կատարում են օդային միջավայրի վիճակի ստուգում` ամսվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս:

Խցերի հանգույցների յուղումը, կարգավորումը և նորոգումը կատարում են միայն էլեկտրասնուցումն անջատելուց և մեխանիզմը կանգնելուց հետո:

Օդամուղները, օդափոխման բլոկները կայծ չարձակող գործիքների օգնությամբ ենթարկվում են կեղտոտվածությունից մաքրման:

4.13. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի փորձարկում անցկացնելու դեպքում անհրաժեշտ է ուշադիր զննել դրանց արմատուրը, խողովակաշարերն ու սարքերը:

Չպետք է լինեն անսարքություններ, վնասվածքներ ու նկատելի դեֆորմացիաներ (ձևափոխություններ)`

ա) ճնշման տակ գտնվող գազավառելիքային սնման համակարգով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների պահումն ու դրանց տեղաշարժը փորձարկման բոքսերում,

բ) գազաբալոնները սեղմված օդով կամ սեղմված բնական գազով լցավորման ժամանակ գտնվել փորձարկման բոքսերի զետեղարանում (տեղամասում):

Բանվորական (հանձնարարված) ճնշման հասնելու պահի և ստուգողական գործողություններ կատարելու սկզբի միջև տևողությունը (պահը) փորձարկման յուրաքանչյուր փուլում պետք է կազմի 2 րոպեից ոչ պակաս:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Գծապատկեր N 1

Ներմուծեք նկարագրությունը_9724

Կազմակերպություններում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնից գազի բացթողման և գազաբալոնի գազազերծման տեղակայանքի սխեման:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_9725


1-գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրայի գազաբալոնը, 2, 9-գազաբալոնային փական, 3-գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնի վրայի ճնշաչափ, 4-ղեկավարման ծորակ, 5-գազի բացթողման «մոմային» խողովակ, 6-աղմուկի խլացուցիչ, 7-փակող փական, 8-բարձր ճնշման ռեդուկտոր, 10-իներտ գազի գազաբալոն

Գծապատկեր N 2

Ներմուծեք նկարագրությունը_9636


Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեղամաս

I-գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման կետ

II - գազաբալոնային սարքավորումների նորոգման և կարգավորման արտադրամաս

1-շարժիչ-փորձասարք, 2-դարակաշար` գազաբալոնային սարքավորումների պահպանման համար, 3-փականագործական դազգահ, 4-շարժական տեղակայանք` գազաբալոնային սարքավորումների ստուգման և կարգավորման համար, 5-սարքավորումների տակդիր, 6-գազանալիզատոր, 7-գայլիկոնման հաստոց, 8-գրասենյակային սեղան, 9-աղբարկղ, 10-արկղ ավազի համար, 11-կրակմարիչներ, 12-գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներ, 13-սայլակ` գազաբալոնների փոխադրման համար, 14-փականագործ-նորոգողի շարժական կետ, 15- գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի ամբարձիչ

Գծապատկեր N 3

Ներմուծեք նկարագրությունը_9637

Կազմակերպությունում գազաբալոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման արտադրամասի օրինակելի հատակագիծ

Պ- հարկադրական օդափոխություն
* - ուժային էլ. էներգիայի մոտեցումը

Ջ – ջրի մոտեցումը
# - սեղմված օդի մոտեցումը

1-ընդունման սեղան, 2-դարակաշար, 3-արտաքին լվացատեղ, 4-դարակաշար` մաքուր սարքերի համար, 5-սրբող նյութերով արկղ, 6-շրջասրոց, 7-գայլիկոնման հաստոց, 8-լվացատեղ` դետալների համար, 9-կետ` բարձր ճնշման ռեդուկտորի ընթացիկ նորոգման համար, 10-կետ` ցածր ճնշման ռեդուկտորի ընթացիկ նորոգման համար, 11-կետ` կարբյուրատոր-խառնիչի ընթացիկ նորոգման համար, 12-ճնշակային տեղակայանք, 13-օդամբար` սեղմված գազի համար, 14-ստենդ` գազային սարքերի ստուգման և կարգավորման համար, 15-պատրաստի արտադրանքի դարակաշար, 16-սեղան` փաստաթղթերի պահման համար, 17-լվացարան, 18-ավազով արկղ, 19-արկղ` աղբի համար

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան