Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216) Հոդ.96
Ընդունող մարմին
Արմավիրի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
Արմավիրի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50306056

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

16 փետրվարի 2006 թ.
ք. Արմավիր
Ադ/0018

N 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման 2-րդ կետի պահանջների.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար` Փ. Կարապետյանին:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգը հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանին ներկայացնելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Մարզպետ

Ա. Հերոյան

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ Արմավիրի մարզպետի
2006 թ. փետրվարի 16-ի
թիվ 14-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետ` Կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)  28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

2. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետև Մարզպետարան) վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:

3. Սույն Կարգի իմաստով վարչական մարմին է համարվում Մարզպետարանը:

4. Սույն Կարգի նպատակն է ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:

5. Սույն Կարգի գործողությունը տարածվում է Օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` Դիմում)  հիման վրա, ինչպես նաև Մարզպետարանի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած գործերի նկատմամբ, եթե Դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

6. Մարզպետարանի անունից վարչական վարույթ իրականացնելու իրավունք ունեն Մարզպետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործով բողոքը բերվում է Մարզպետարանի աշխատակազմին, որն առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացված վարչական վարույթի գործով հանդես է գալիս որպես վերադաս վարչական մարմին:

8. Վարչական վարույթին առնչվող` սույն Կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են Օրենքում:

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` Գործեր) կազմվում և վարվում են անձանց Դիմումի հիման վրա` Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, վարչական վարույթ հարուցվելու պահից:

10. Եթե Դիմումը Օրենքով սահմանված կարգով վերահասցեագրվում է իրավասու վարչական մարմին կամ վերադարձվում է դիմողին, ապա տվյալ Դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ Դիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես պատճենահանվում են, առանձացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` տվյալ վարչական մարմնի սահմանած կարգով:

Եթե Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված Դիմումի որևէ օրինական հիմք (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն Կարգին համապատասխան:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին հետևյալ խմբերով`

ա)  անձի Դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ)  Մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

12. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի Դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով կնքված Մարզպետարանի կնիքով:

13. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

14. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները Մարզպետարանում իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:

Դրա անհնարինության դեպքում, մասնավորապես, եթե օրենքով տվյալ վարչական մարմինն իրավասու է ընդունելու մեկից ավելի հարցերի կամ ոլորտների վերաբերյալ վարչական ակտեր և դրանից յուրաքանչյուրի հետ կապված վարչական վարույթներով գործերը հարուցում են Մարզպետարանի տարբեր կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի, ենթախմբերի բաժանելով:

Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապկի (կազմի) վրա գրվում են`

ա) Մարզպետարանի լրիվ անվանումը.

բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը «Վարչական վարույթ գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ` «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցում, ապա «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են Օրենքի 30-րդ հոդվածի
2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (Օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներով):

15. Տվյալ վարչական գործով Մարզպետարանի վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (Օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում գործը վարող վարչական մարմինը` ներառյալ այդ մարմնի վերադաս վարչական մարմինը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապկի վրա, վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում վարչական մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

16. Եթե Մարզպետարանում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների (եթե բողոքի վերաբերյալ վարչական մարմնի, կամ դրա վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` Օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած Մարզպետարան, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

17. Ավարտված գործերը կարվում և կնքվում  են Մարզպետարանի կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

18. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում՝ լուսապատճեններ կատարում են Օրենքով սահմանված կարգով:

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Մարզպետարանում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Հաշվի առնելով սույն Կարգի 10-13-րդ կետերի պահանջները, վարչական մարմինը կարող է վարել առանձին գրանցամատյաններ՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

24. Բացի սույն Կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերից՝ Մարզպետարանն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին՝ Մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

25. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը /գրանցամատյանները/ կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

26. Գրանցամատյանի շապկի /կազմի/ վրա գրվում են Մարզպետարանի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող  և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը /որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում/, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի ու ենթախմբի պայմանանիշը /դրանց զուգորդությունը/:

Գրանցամատյանի շապկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը «գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

27. Նպատակահարմար է գրանցամատյանը կազմել և դրա մեջ տեղեկությունները գրանցել համաձայն թիվ 1 ձևում ներկայացված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեմայի /հավելված 1 կցվում է/:

Դիմումի հիման վրա և Մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով՝

Գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ՝ հետևյալ սխեմայով՝

ա/ թիվ 1 աղյուսակում նշել Մարզպետարանում ստացված դիմումի հիման վրա կամ այդ մասին Մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ/ թիվ 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը Մարզպետարանում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ/ թիվ 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

28. Թիվ 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝

ա/ հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապկի /կազմի/ վրա նշված համարակալմանը.

բ/ Մարզպետարանում անձի Դիմումը ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է Մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ/ դիմողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական վարույթը հարուցվել է Մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ Մարզպետարանը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ/ Դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ է հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե/ Դիմումի քննարկման կամ Մարզպետարանի նախաձեռնության արդյունքում Մարզպետարանի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ նպատակով ընդունած որոշման համառոտ շարադրանքը.

զ/ վարչական ակտի մասին դիմողին /դրա հասցեատիրոջը/ իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի  վերաբերյալ տեղեկություններ:

29. Թիվ 2 աղյուսակը լրացվում է միայն  այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմինը կամ դրա վերադաս վարչական մարմինը:

30. Թիվ 2 աղյուսակում պետք է լինի թիվ 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները՝

ա/ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ/ բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/.

գ/ բողոքի համառոտ շարադրանքը.

դ/ բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե/ բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի համարը, ընդունման տարեթվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունած որոշման համառոտ շարադրանքը.

զ/ բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա թիվ 1 և թիվ 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ 2 վարչական մարմինները:

31. Թիվ 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի թիվ 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` թիվ 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է թիվ 3 աղյուսակը բաժանել 3 հավասար մասի՝ յուրաքանչյուրում նշելով՝

ա/ տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ/ հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա դատավարական կարգավիճակը.

գ/ հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունած դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմունքներով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների Դիմումի հիման վրա գործի վերանայման  դատական վարույթ է հարուցվում, ապա թիվ 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում՝ դիմումի առնչությամբ կայացած դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները: 

32. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել թիվ 1, թիվ 2 և թիվ 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները՝ թիվ 1 աղյուսակը պարտադիր, բողոքի դեպքում՝ նաև թիվ 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում նաև թիվ 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց՝ ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա թիվ 1, թիվ 2 և թիվ 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

33. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա Մարզպետարանի պատասխանատու անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է» և ստորագրում՝ նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում և կնքվում է Մարզպետարանի կնիքով:

34. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Մարզպետարանը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` Ակտերի հաշվառման գրանցամատյան):

Ակտերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ սկզբունքներով է վարվում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված, համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն): Գրանցամատյանը վարվում է ըստ օրինակելի սխեմայի ձև 2-ի պահանջների /հավելված 2, կցվում է/:

36. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապկի /կազմի/ վրա գրվում են Մարզպետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը «գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

37. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Մարզպետարանի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են Մարզպետարանի ընդունած` սույն Կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա) անձի Դիմումի հիման վրա կամ Մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը.

բ)  վարչական ակտի բողոքարկման հիման վրա` Օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե Օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) Օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ Օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա Մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև Օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից Մարզպետարանի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա Մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով Օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) Օրենքի 85-րդ հոդվածի համաձայն Մարզպետարանի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Ելնելով նպատակահարմարությունից Մարզպետարանը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ` վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

38. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտերի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի Դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի, ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի
էջերի ընդհանուր թիվը:

39. Ելնելով անհրաժեշտությունից` Մարզպետարանը կարող է վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

40. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում, ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է` նշելով ամսաթիվը:

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

41. Մարզպետարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և Ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

42. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և Ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Մարզպետարանում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և Օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

 

Հավելված 1  

Ձև 1

Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

NN ը/կ

Դիմումն ստանալու (վարչական մարմնի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Դիմողի (ակտի հասցեատիրոջ) անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

Դիմումի հիման վրա (վարչական մարմնի նախաձեռնությամբ)  հայցվող (ներկայացվող) պահանջի համառոտ շարադրանքը

Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը)  իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ  2

Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու մասին

Բողոքը բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա կարգավիճակը  (դիմող, երրորդ անձ)

Բողոքի համառոտ շարադրանքը

Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչական մարմնի անվանումը

Բողոքի վերաբերյալ ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին

7

8

9

10

11

12

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին

 

Հայցը  ներկա-յացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը

Հայցը  ներկա-յացնողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Գործող վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը

Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավա-րական կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Բողոքը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը

Բողոքը բերողի  անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատա-վարական կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

13

14

15

16

17

18

19

20

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2  

Ձև 2

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

NN ը/կ

Վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռ-նությունը

Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրու-թյուն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում՝ խմբի անվանումը

Վարչական ակտի եզրա-փակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը

Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, այլ փաստա-թղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը)

Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները) (օրենքի 52-րդ հոդված)

Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլտվություն, համաձայնություն և այլն) անվանումները (դրանց ընդհա-նուր թիվը)

Վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստա-թղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1, 2, 3...):

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը: