Գլխավոր տեղեկություն
Համար
N 94
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 94

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի կողմից պետական տուրքի հաշվառման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող գանձված պետական տուրքի տեղեկատվության ձևի օրինակը` համաձայն հավելված 2-ի:

3. Որոշման պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ դատարանների աշխատակազմերի ղեկավարների վրա:

   ՀՀ դատարանների
նախագահների
       խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան


Հավելված 1
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 94 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դատարանի աշխատակազմի գրասենյակը /այսուհետ` գրասենյակ/ փաստաթղթերն ընդունելու ժամանակ ճշտում է պետական տուրքը ՀՀ դատարանների գանձապետական հաշվին վճարված լինելու հանգամանքը: Այն դեպքում, երբ պետական տուրքը վճարված է այլ հաշվեհամարին, դատարանի աշխատակազմի գրասենյակը մինչև հայցադիմումը (դիմումը) այլ փաստաթուղթը դատավորին, դատարանի պաշտոնյային հանձնելը կազմում է տեղեկանք այդ մասին և հանձնում հասցեատիրոջը:

Գրասենյակի տրված տեղեկանքը հիմք է պետական տուրքը  սահմանված կարգով վճարված չլինելու հանգամանքի գնահատման համար:

2. Գրասենյակի կողմից վարվող փաստաթղթերի հաշվառման մատյաններում առանձին տողով նշվում է վճարված պետական տուրքի գումարի չափը, որն իր մեջ չի ներառում անդորրագրի վրա առկա մատուցված բանկային ծառայության գումարը:

3. Պետական տուրքի հաշվառումն իրականացվում է դատավորի կողմից վարույթ ընդունած գործերով և աշխատակազմի կողմից մատուցված այլ ծառայություններով: Պետական տուրքի հաշվառման ժամանակաշրջան է համարվում դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ամսաթիվը կամ մյուս դեպքերում` համապատասխան ծառայության մատուցման օրը:

4. Դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ժամանակ, ինչպես նաև գործը դատավորի վարույթում գտնվելու ընթացքում վճարված պետական տուրքի հաշվառումը վարում է դատավորի օգնականը:

5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը դատավորի օգնականը կամ այլ պաշտոնատար անձը դատարանի գրասենյակ են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից հաշվառված պետական տուրքի մասին:

6. Դատարանի գրասենյակը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ամփոփում է դատարանի կողմից գանձված պետական տուրքի չափի և մատուցված ծառայությունների քանակի մասին տեղեկատվությունը և ներկայացնում դատարանի աշխատակազմի ղեկավարին:

7. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը գանձված պետական տուրքի մասին ամփոփ տեղեկությունները ՀՀ կառավարության 29.11.1997թ. թիվ 547 որոշման համաձայն ուղարկվում են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը: ՀՀ առաջին ատյանի դատարանները գանձված պետական տուրքի մասին տեղեկություններն ուղարկում են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչություն, մյուս դատարանները` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայություն:

8. Գանձված պետական տուրքի մասին տեղեկությունների օրինակները ՀՀ դատարանները ուղարկում են նաև ՀՀ վճռաբեկ դատարան:

9. Դատարանի աշխատակազմի հաշվապահություն կառուցվածքային ստորաբաժանումն օժանդակում է դատարանի գրասենյակին պետական տուրքի հաշվարկման աշխատանքներում:

10. Դատավորի վարույթից դուրս մատուցվող ծառայությունների դիմաց պետական տուրքի գանձման պարտականությունը կրում է ծառայություն մատուցող պաշտոնատար անձը:


Հավելված 2
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 94 որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող գանձված պետական տուրքի տեղեկատվության ձևի


Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 ՀՀ________________ դատարանի կողմից___- րդ եռամսյակի ընթացքում գանձված պետական տուրքի մասին

Հ/Հ ը/կ

 Կատարված գործողությունների մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը

Կատարված գործողությունների մատուցված ծառայությունների քանակը

 Գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ)

Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները

Ծանոթա-գրություն

տվյալ 
եռամսյակում 

տարվա   սկզբից 

տվյալ եռամսյակում  

տարվա   սկզբից 

  

 1 

2  

 5  

  7 

 1.

Դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների (կամ բողոքների համար)  

նշել տվյալ ժամանակա-շրջանում վարույթ ընդունված գործերի քանակը

 

նշել տարվա սկզբից վարույթ ընդունված գործերի քանակը

նշել տվյալ ժամանակա-շրջանում վարույթ ընդունված գործերով գանձված պետական տուրքի չափը

նշել տարվա սկզբից վարույթ ընդունված գործերով գանձված պետական տուրքի չափը   

նշել պետական տուրքի հաշվեհամարը (ները) (900005016010, 900005169264)

 

 -

 2.

Գործի նյութերի, դատարանի որոշման, վճռի պատճենը տրամադրելու համար

  

նշել տվյալ ժամանակա- շրջանում մատուցված ծառայությունների քանակը

նշել տարվա սկզբից կատարված գործողութ- յունների քանակը

 

նշել տվյալ ժամանակա- շրջանում մատուցված ծառայությունների արդյունքում գանձված պետական տուրքի չափը  

նշել տարվա սկզբից մատուցված ծառայություն-ների արդյունքում գանձված պետական տուրքի չափը

նշել պետական տուրքի հաշվեհամարը (ները) (900005016010, 900005169264)

 -

  

Ընդամենը

 -

  -

-

   -

-

 -

 Աշխատակազմի ղեկավար 

 _________________

 Ա.Ա.   Կ.Տ.
 

 (ստորագրություն)

 

 Կատարող

 _________________

 Ա.Ա.
 

 (ստորագրություն)

 

 « ___»  ______200__թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան