Գլխավոր տեղեկություն
Համար
N 808-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 808-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2006 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը Թուրին քաղաքում կայացած շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 8 անդամին (6 շախմատիստ, 2 մարզիչ) տրվում է դրամական մրցանակ` յուրաքանչյուր շախմատիստին` 7500.0 հազ. դրամ, յուրաքանչյուր մարզչին` 3750.0 հազ դրամ:

2. Հայաստանի շախմատի ֆեդերացիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին հատկացնել 35000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 8-ի N 808-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 խումբը

 Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 1

2

3

4

5

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 -

  

 

 այդ թվում՝

     

 07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ 

17,500.0

17,500.0

-

     

 այդ թվում՝

        
 

 09

 Սպորտ

17,500.0

17,500.0

-

   

 այդ թվում՝

         
    04. Օլիմպիական խաղերում, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնման նպատակով պետական աջակցություն «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին

17,500.0

17,500.0

-
    ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

17,500.0

17,500.0

-
   

այդ թվում՝

        
    բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով

17,500.0

17,500.0

-

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 

(17,500.0)

(17,500.0)

-

   

այդ թվում՝

          
 

01

Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ

(17,500.0)

(17,500.0)

-

   

այդ թվում՝

     
    01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճարներ)

(17,500.0)

(17,500.0)

-
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  

(17,500.0)

(17,500.0)

-

   

այդ թվում՝

      
    բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց» հոդվածով  

(17,500.0)

 

(17,500.0)

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան