040.0184.27.03.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1999 թվական N 184
քաղ. Երևան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 30.03.06 N 571-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 30.03.06 N 571-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
բ) վերնագրում և տեքստում «ֆոնդ» բառը փոխարինել «պետական հիմնադրամ», իսկ «կենսաթոշակային և զբաղվածության» բառերը «սոցիալական ապահովագրության պետական» բառերով.
4. (կետն ուժը կորցրել է 30.03.06 N 571-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 30.03.06 N 571-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 30.03.06 N 571-Ն)
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման և իրականացման գործընթացը կանոնակարգելու մասին» N 521 որոշումը:
|
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.03.2006, N 571-Ն | 03.06.2006, N 184 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|