Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2006-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.259
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 109-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչությունն ու անտառային տնտեսության վարչությունը վերակազմավորել բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության, իսկ անասնաբուժության բաժինը` պարենային հումքի անվտանգության վարչության.

որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի`

1) 1-ին կետում`

ա) «Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչություն»,

բ) «Ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչություն» տողից հանել «և սննդամթերքի անվտանգության» բառերը,

գ) կետը լրացնել հետևյալ նոր տողով.

«Պարենային հումքի անվտանգության վարչություն».

2) 1-ին կետի «Անտառային տնտեսության վարչություն» և 3-րդ կետի «Անասնաբուժության բաժին» տողերն ուժը կորցրած ճանաչել։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի  21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման N 1 հավելվածի`

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) սերոմոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացները վերահսկելը,

բ) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման աշխատանքները վերահսկելը,

գ) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շինարարության ու շահագործման զոոհիգիենիկ ու անասնաբուժասանիտարական նորմերի պահպանումը վերահսկելը,

դ) հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի պահպանումը և բաշխումը վերահսկելը,

ե) անասնաբուժական ծառայության գործունեությունը վերահսկելը, օրենքով սահմանված կարգով վարչական տույժեր և տուգանքներ նշանակելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման առաջադրանքներ տալը,

զ) մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման գործում պետական կառավարման ու շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցելը,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում միջազգային առաջավոր փորձի ներդրման նպատակով օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ անասնաբուժության ոլորտին վերաբերող ծրագրերի մշակում,

ը) Հայաստանի Հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում,

թ) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծումը, արտահանումը և ներքին փոխադրումները վերահսկելը,

ժ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխության գործընթացները վերահսկելը,

ժա) կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացները վերահսկելը,

ժբ) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների արհեստական սերմնավորման, համարակալման և գրանցման գործընթացները վերահսկելը,

ժգ) իրավական ակտերի նախագծերի մշակում,

ժդ) կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման` հակաանասնահամաճարակային կանոններին, անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին համապատասխանությունը վերահսկելը,

ժե) անասնաբուժական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանցից` Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված, կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տվյալները և ամենամսյա հաշվետվությունների փաթեթն ստանալը` սահմանված կարգով և ժամկետներում, համաճարակաբանական վերլուծության ենթարկելը, դրանցում արձանագրված տվյալների հավաստիությունն ստուգելը: Ստացված տվյալների վերլուծությունների հիման վրա հակաանասնահամաճարակային միջոցառումների տարեկան ծրագրերի կազմում,

ժզ) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի հաշվառման ու օգտագործման գործընթացները վերահսկելը.

2) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեսչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող սահմանային անասնաբուժական հսկիչ կետերը և տարածքային մարմինները կարող են ունենալ հայերեն անվանմամբ կլոր կնիք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 13
Երևան