Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2006-12.05.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.64
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.01.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006043

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 հունվարի 2006 թ.

N 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԳՐԱՎԱՏՆԵՐԻ, ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 001 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (Թիվ 001 Հաշվետվական ձև)՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2006 թ. հունվարի 24
Երևան

 


 

Հավելված 1
ՀՀ  կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 17-ի
թիվ 25-Ն որոշման

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 001

Վերանայման ամսաթիվ 09.01.06

Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների կողմից:

Հաշվետվական ձևում «*»-ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ դաշտերը

1. ԳՈՐԾԱՐԱՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

*1.1. Գործարքի կատարման ամսաթիվը

     
                     օօ/աա/տտտտ

Լրացրեք 1.2. և 1.3. կետերից միայն մեկը

* 1.2. Պարտադիր տեղեկացման գործարք
 
1.3. Կասկածելի գործարք
 

1.3.1 Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները ըստ կարգի

(Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում ավելացրեք համարակալված թերթ, ձախ անկյունում նշեք 1.3.1. և լրացրեք անհարաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 7-ից) տես ուղեցույց ընդհանուր դրույթներ, կետ 6

 

 

Լրացրեք 1.3.2. և 1.3.3. կետերից միայն մեկը

1.3.2. Գործարքը կասեցվել է 

 

1.3.3 դադարեցվել է

 

1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը
     
         օօ/աա/տտտտ

և

    
  օր

1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք
 

(Տես ուղեցույցը)

1.4. Այո
 
քանակը

          
հատ

  1.5. Ոչ
 
 

*1.6. Գործարք(ներ)ի էությունը` (Լրացրեք մեկ և ավելի հնարավոր բոլոր տարբերակները

* 1.6.1. կանխիկ դրամի մուտք
 
* 1.6.2. կանխիկ դրամի ելք 
 
* 1.6.3.1. Բանկային հաշվով փոխանցումներ
 
* 1.6.3.2. Բանկային հաշվով ստացումներ
 
* 1.6.4.1. Անհաշիվ անկանխիկ դրամական փոխանցումներ
 
* 1.6.4.2. Անհաշիվ անկանխիկ դրամական ստացումներ
 
* 1.6.5. Փոխարկում
 

Լրացնել 1.6.5, 1.6.5.1, 1.6.5.2,1.6.5.3, 1.6.5.4 կետերը արտարժույթի փոխանակման դեպքում

*1.6.5.1 Առքի արժույթ

*1.6.5.2 Վաճառքի արժույթ

*1.6.5.3 Առքի գումար

* 1.6.5.4 Վաճառքի գումար

       

*1.6.6 Այլ

(Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.6.6. և լրացրեք անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 7-ից) տես ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6

 

 

1.7. Գործարքի նպատակը` (Լրացրեք մեկ և ավելի հնարավոր բոլոր տարբերակները)
* 1.7.1 ավանդ
 
* 1.7.2 վարկ
 
* 1.7.3 ակրեդիտիվ
 
* 1.7.4.1 հաշվի բացում
 
* 1.7.4.2 համալրում
 
* 1.7.4.3 նվազեցում
 
*.1.7.5 լիզինգ
 
* 1.7.6. ֆակտորինգ
 
* 1.7.7. արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի) հետ կապված գործառնություններ
 

*1.7.8 Ապրանքների դիմաց վճարներ

 
* 1.7.9 Տրանսպորտային ծառ. դիմաց վճարներ
 
* 1.7.10 Ճանապարհորդությունների դիմաց վճարներ
 
 
*1.7.11 Ապահովագրական ծառայությունների դիմաց վճարներ
 
 
* 1.7.12 Շինարարական ծառայությունների դիմաց վճարներ
 
 
* 1.7.13 Համակարգչային ծառայությունների դիմաց վճարներ
 
 
* 1.7.14 Անհատույց փոխանցումներ (ներառյալ աշխատավարձերը, դրամական պարգևատրումները)
 
 
* 1.7.15 Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի ավելի քան 10 %-ի հետ գործարքներ (բացառությամբ շահաբաժինների)
 
 
* 1.7.16 Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 %-ի հետ գործարքներ (բացառությամբ շահաբաժինների)
 
 
* 1.7.17 Այլ ուղակի ներդրումներ (Տես Ուղեցույցը)
 
 
* 1.7.18 Շահաբաժիններ
 
 
* 1.7.19 Հիմնական գումարների մարում
 
 
* 1.7.20 Տոկոսավճարներ
 
* 1.7.21.1 Այլ (հաճախորդի պայմանագրի պայմանների կատարում, բացառությամբ 1.7.1-1.7.20 կետերի)
 
 
*1.7.21.2 Այլ  

(Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.7.21.2 և լրացրեք անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 7-ից) տես ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6

 

 


* 1.8.1. Գործարքի Արժույթը
 
* 1.8.2. Գումարը
 

 2. ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԸ (ՀԱՃԱԽՈՐԴԸ)
Անձը ով կատարում է կամ ում անունից կատարվում է գործարքը (Տես Ուղեցույցը)

Երկու և ավելի հաճախորդների դեպքում անձանց տվյալները լրացրեք երկու և ավելի անգամ տես ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6

* 2.1. Գործարքի կողմերի քանակը
 
Մեկից ավելի կողմերի դեպքում լրացրեք այստեղ

2.1.1 Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

* 2.1.1.1. Լրիվ անվանումը
 
Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը
 
* 2.1.1.2 Գտնվելու (բնակության) վայրը

 
Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը

 
Քաղաքը

 
Երկիրը

     
* 2.1.1.3 ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համար
 
   
* 2.1.1.4 Պետ. ռեգիստրում գրանցման համարը
 
 
* 2.1.1.5 Լիցենզիայի համարը
 
* 2.1.1.6.1 Բանկային հաշվի համարը
 
2.1.2 Եթե անձը, որը հանդիսանում է գործարքի կողմ, ֆիզիկական անձ է
*2.1.2.1 Անուն
 
* 2.1.2.2 Ազգանուն
 
Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի սեռը և ընտանեկան դրությունը
 
և
      
* 2.1.2.3.  Բնակության վայրը

 
Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը

 
Քաղաքը

 
Երկիրը

     
* 2.1.2.4 Ծննդյան ամսաթիվը

     
օ օ /ա ա/տ տ տ տ

 2.1.2.5 Քաղաքացիությունը

 
Երկիրը
* 2.1.2.6 Սոցիալական քարտի համարը
 
 
* 2.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը
 
*2.1.2.7.1 Փաստաթղթի համարը
 
*2.1.2.7.2 Տրված է ում կողմից և երբ

       
օ օ /ա ա/տ տ տ տ

*2.1.2.8 Բանկային հաշվի համարը
 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՈՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԸ)
Այս բաժինը լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով

* 2.2. Լիազորված անձանց քանակը
 
Մեկից ավելի լիազորված անձանց դեպքում լրացրեք այստեղ
2.2.1. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

* 2.2.1.1. Լրիվ անվանումը

 
Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը

   

* 2.2.1.2 Գտնվելու (բնակության) վայրը

 
Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը

 
Քաղաքը

 
Երկիրը

     

* 2.2.1.3 ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համար

 
   
* 2.2.1.4 Պետ. ռեգիստրում գրանցման համարը
 
 
* 2.2.1.5 Լիցենզիայի համարը
 
   
* 2.1.1.6 Բանկային հաշվի համարը
 

2.2.2. Եթե լիազորված անձը ֆիզիկական անձ է

*2.2.2.1 Անուն
 
* 2.2.2.2 Ազգանուն
 
Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի սեռը և ընտանեկան դրությունը
 
և
    
   
* 2.2.2.3 Բնակության վայրը

 
      Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը 

 
Քաղաքը

 
Երկիրը

     

* 2.2.2.4 Ծննդյան ամսաթիվը

 
օօ/ա ա/տ տ տ տ

2.2.2.5 Քաղաքացիությունը

 
  Երկիրը
* 2.2.2.6 Սոցիալական քարտի համարը
 
 
* 2.2.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը
 
*2.1.2.7.1 Փաստաթղթի համարը
 
*2.2.2.7.2 Տրված է ում կողմից և երբ

       
օ օ /ա ա/տ տ տ տ

*2.2.2.8 Բանկային հաշվի համարը
 

3. ԱՆՁԸ (ՇԱՀԱՌՈՒ), ՈՒՄ ՕԳՏԻՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՈՐԾԱՐՔԸ

Այս բաժինը մի լրացրեք, եթե գործարք կատարող կամ գործարքի մյուս կողմ հանդիսացող անձը հանդիսանում է նաև շահառու (Տես Ուղեցույց)
Երկու և ավելի շահառուների դեպքում շահառուի անձնական տվյալները լրացրեք երկու և ավելի անգամ

3.1. Շահառուների քանակը
 
Մեկից ավելի շահառուների դեպքում լրացրեք այստեղ

3.1.1 Եթե շահառուն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր

3.1.1.1. Լրիվ անվանումը

 
Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը
 

3.1.1.2 Գտնվելու (բնակության) վայրը

 
Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը

 
Քաղաքը

 
Երկիրը

     
3.1.1.3 Հարկ վճարողի հաշվառման համար
 
   
3.1.1.4 Պետ. ռեգիստրում գրանցման համարը
 
 
3.1.1.5 Լիցենզիայի համարը
 
3.1.1.6.1 Բանկային հաշվի համարը
 
3.1.1.6.2 Բանկի անվանումը և Երկիրը
 
 
 

3.1.2 Եթե շահառուն ֆիզիկական անձ է

3.1.2.1 Անուն
 
3.1.2.2 Ազգանուն
 
Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի սեռը և ընտանեկան դրությունը
 
և
 
3.1.2.3 Բնակության վայրը

 
Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը

 
Քաղաքը

 
Երկիրը

     
3.1.2.4 Ծննդյան ամսաթիվը

 

 

 

օօ/աա/տ տ տտ

3.1.2.5 Քաղաքացիությունը

 
   Երկիրը
3.1.2.6 Սոցիալական քարտի համարը
 
 
3.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը
 
3.1.2.7.1 Փաստաթղթի համարը
 
3.1.2.7.2 Տրված է ում կողմից և երբ

       
օ օ /ա ա/տ տ տ տ

3.1.2.8.1 Բանկային հաշվի համարը
 

3.1.2.8.2 Բանկի անվանումը և Երկիրը

 
և
 

ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁ
Այս բաժինը մի լրացրեք, եթե գործարք կատարողը (Հաճախորդը) և ստացողը (փոխանցողը) հանդիսանում է նույն անձը: Երկու և ավելի ստացողների (փոխանցողների) դեպքում անձանց տվյալները լրացրեք երկու և ավելի անգամ) տես Ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6

3.2. Շահառուների քանակը
 
Մեկից ավելի շահառուների դեպքում լրացրեք այստեղ

3.2.1. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

* 3.2.1.1. Լրիվ անվանումը

 

Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը

* 3.2.1.2 Ռեզիդենտությունը (տես Ուղեցույցը)
 
Երկիրը
   
* 3.2.1.3 Գտնվելու (բնակության) վայրը

 
Քաղաքը

 
Երկիրը

 

     

* 3.2.1.4.1 Բանկային հաշվի համարը

 
       
* 3.2.1.4.2 Բանկի անվանումը և Երկիրը
 
 
 

3.2.2. Ֆիզիկական անձ

*3.2.2.1 Անուն
 
* 3.2.2.2 Ազգանուն
 
Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի սեռը և ընտանեկան դրությունը
 
և
 
   
* 3.2.2.3 Բնակության վայրը

 
Քաղաքը

 
Երկիրը

 
     
* 3.2.2.4 Ռեզիդենտությունը (տես Ուղեցույցը)
 
Երկիրը
     
* 3.2.2.5 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը
 
* 3.2.2.6 Փաստաթղթի համարը
 
*3.2.2.7. Տրված է ում կողմից և երբ

       
օ օ /ա ա/տ տ տ տ

*3.2.2.8.1 Բանկային հաշվի համարը
 
*3.2.2.8.2 Բանկի անվանումը և Երկիրը
 

* 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

4.1 Անուն
 
4.2 Ազգանուն
 

4.3. Լրացման ամսաթիվը

       

օ օ /ա ա/տ տ տ տ

4.4. Ստորագրություն

 
*4.5. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում
 

 

 5. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 6. և լրացրեք անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 7-ից) տես ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6

 

 

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ,

Ֆինանասական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010,

Հեռ. 545088, Էլ փոս info_fiu@cba.am

  

Ենթահավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 17-ի
թիվ 25-Ն որոշման հավելված 1-ի

ԹԻՎ 001 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 Ընդհանուր դրույթներ
/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն  ֆինանսական դիտարկումների կենտրոնից «Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:
Ներմուծեք նկարագրությունը_5883

Լրացման կարգը

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք, եթե Ձեր կազմակերպությունը՝

Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա/ եթե Ձեր կողմից կատարվող գործարքի (գործառնության) գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը .

բ/ եթե Ձեր կողմից կատարվող գործարքի (գործառնության) կնքման կամ իրականացման պայմաններում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հոդված 6-ով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և գործարքը կասկածելի համարելու չափանիշների մասին կարգով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ (Օրինակ` հաճախորդը կատարում է փոխանցում և որպես հիմք ներկայացնում է արտաքին տնտեսական գործարք, որի պայմանները էականորեն չեն համապատասխանում ձեռնարկատիրության տվյալ բնագավառում կնքվող նման գործարքների պայմաններին կամ դրանում նշված է ակնհայտորեն ցածր կամ բարձր գին): Նշված օրինակի դեպքում, քանի որ առկա են կասկածի հիմքեր, ներկայացվում է  կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն: Ընդ որում, կասկածելի  գործարքի մասին հաշվետվություն ներկայացվելու դեպքում տվյալ գործարքի վերաբերյալ սահմանաչափը գերազանցող հաշվետվություն չի ներկայացվում:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն, եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը, համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ և այդ մասին բացատրություն է տրվում 5-րդ բաժնում:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ 1 կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:

3. Սույն հաշվետվական ձևը լրացվում է ինչպես մեկ գործարքի (գործառնության), այնպես էլ երկու և ավելի փոխկապակցված գործարքների (գործառնությունների) համար:

Փոխկապակցված գործարքների համար լրացվում է միայն մեկ հաշվետվական ձև, որտեղ որպես գործարքի գումար նշվում է բոլոր գործարքների գումարների հանրագումարը և որպես գործարքի կատարման ամսաթիվ նշվում է այն գործարքի ամսաթիվը, որի հետ կապված առաջացել է կասկածը:

4. Սույն հաշվետվական ձևում չեն լրացվում և չեն ներկայացվում հետևյալ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների (գործառնությունների) վերաբերյալ տեղեկությունները.

- ՀՀ  համախմբված բյուջե և այդ բյուջեից կատարված վճարումներ.

- միևնույն հաշվետիրոջ (սեփականատիրոջ) ՀՀ տարբեր բանկերում գտնվող հաշիվների միջև կատարվող փոխանցումներ.

- միջբանկային շուկայում կատարվող գործարքներ.

- բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կատարվող գնումները` բացառությամբ ֆինանսական գործարքների (օրինակ` արտարժույթի առուվաճառք, արժեթղթերի առուվաճառք և այլն):

5. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող լեզվով:

6. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու  տարբերակներից որևէ մեկով.

ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքի շահառուն ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 3-րդ բաժնի 3.1 կետում նշեք 3 թիվը, բազմացրեք 3-րդ բաժինը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարից հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ 1.3.1. կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, որը համարակալեք 7 հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք 1.3.1., ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

Եթե նույն բաժինը (օրինակ 3-րդ բաժինը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում՝ 3.1 կետը) նշեք օրինակների քանակը և ավտոմատացված ծրագրային համակարգում (ներդրումից հետո) կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

7. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները  սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետների վերաբերյալ կարգում:

8. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:

 

Հատուկ դրույթներ

 

(1.1.) Գործարքի կատարման ամսաթիվը  Նշեք տեղեկացման ենթակա գործարքը (գործառնությունը) կատարելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե այն դեռևս չի կատարվել, նշում եք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կատարման պահանջը: 5-րդ բաժնում լրացրեք, թե գործարքը (գործառնությունը) կատարման ինչ փուլում է գտնվում:

Մի քանի փոխկապակցված գործարքների դեպքում նշեք դրանցից վերջինը կատարելու ամսաթիվը կամ այն գործարքի ամսաթիվը, որից առաջացել է կասկածը: Ձեր նշումը մեկնաբանեք հաշվետվական ձևի 5-րդ բաժնում:

(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք այս կետում նշեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3. կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն « * » -ով նշված վանդակները:

Եթե գործարքի (գործառնության) վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր և որպես կասկածելի, ապա մի լրացրեք այս կետը և նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք (գործառնություն):

1.3.) Կասկածելի գործարք այս կետում նշում կատարելու դեպքում 1.2. կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի և գործարքը կասկածելի համարելու չափանիշների մասին կարգի):

Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ գործարքում (գործառնությունում) միաժամանակ առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի մասին վկայող հանգամանքներ: Այս դեպքում 1.2 կետը մի նշեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3.1. կետում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածը ինչում է կայանում:

Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2. և 1.3.3. վանդակներում և 1.3.4. վանդակում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:

1.3.5. կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել: Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 6-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4. կետից սկսած տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:

Փոխկապակցվա՞ծ են արդյոք գործարքները

(1.4.) Փոխկապակցված գործարքներ  այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա են մեկից ավելի փոխկապակցված գործարքներ (գործառնություններ): Ընդ որում, այս կետը լրացրեք միայն այն դեպքում, երբ ներկայացվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

Փոխկապակցված գործարքներ (գործառնություններ) են համարվում.

- փոխկապակցված անձանց միջև կնքվող  գործարքները (գործառնությունները). Անձանց փոխկապակցվածությունը որոշվում է բանկերի դեպքում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, վարկային կազմակերպությունների դեպքում՝ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

- միևնույն գործարքի կողմ, լիազորված անձ, շահառու  ունեցող գործարքները հետևյալ ժամկետներում՝

Որպես փոխկապակցված գործարքների օրինակ կարող է հանդիսանալ հետևյալը. Օգոստոսի 1-ին իրավաբանական անձը ներբանկային փոխանցումով ստացել է նույն բանկի հաճախորդ հանդիսացող երկու իրավաբանական անձանցից երեք գումար՝ 18100000 ՀՀ դրամ, 3000000 ՀՀ դրամ և 1971024 ՀՀ դրամ, այնուհետև փոխարկել 449-87 փոխարժեքով 50.905.00 ԱՄՆ դոլարի և օգտագործելով իր հաշվին եղած 23695 ԱՄՆ դոլարը, օգոստոսի 2-ին փոխանցել է իր մատակարարին 74600.00 ԱՄՆ դոլար:

Հակադրվող օրինակ. Օգոստոսի 1-ին իրավաբանական անձը միջբանկային փոխանցումով ստացել է 153000000 ՀՀ դրամ, օգոստոսի 3-ին կատարել է փոխարկում 338505 ԱՄՆ դոլար, հետո գումարը ձևակերպել է տարանցիկ հաշիվներով և օգոստոսի 4-ին այդ գումարը կրեդիտագրվել է բանկի թղթակցային հաշվից /Տվյալ դեպքում առկա է երեք առանձին գործարք և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ պետք է ներկայացվի հաշվետվություն՝ որպես պարտադիր տեղեկացման գործարքներ /եթե բացակայում են կասկածելիության հիմքերը/:

Փոխկապակցված գործարքների (գործառնությունների) դեպքում, պարտադիր չէ, որ գործարքները (գործառնությունները) կատարված լինեն միաժամանակ: Բացի հաշվետվական ձևում սահմանված չափանիշներից, հաշվետվություն տրամադրող անձինք ինքնուրույն կարող են  սահմանել փոխկապակցվածության չափանիշներ, սակայն պետք է 5-րդ բաժնում տեքստի միջոցով նկարագրեն իրենց կողմից կիրառված այդ չափանիշները: Օրինակ` որևէ նոր կատարված գործարք և մի քանի տարի առաջ կատարված գործարք, կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:

Փոխկապակցված գործարքների բնույթը կարող է լինել տարբեր, դրանց գումարները իրար են գումարվում բացարձակ նշանով՝ բացառությամբ 1.6. ինդեքսով կետերում նշված դեպքերի` երբ նշում է կատարվում մեկից ավելի կետերում` միևնույն գումարի մուտքագրման և փոխարկման ժամանակ:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.5. կետը չի լրացվում:

1.4 կետում նշեք փոխկապակցված գործարքների (գործառնությունների) քանակը, որոնք դիտարկում եք որպես մեկ գործարք:

(1.5.) Մեկ գործարք  այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա է մեկ գործարք (գործառնություն):

Գործարքի էությունը  այս կետում նշեք, թե գործարքը ինչպես է կատարվում: Եթե կատարվող գործարքի էությունը չի համապատասխանում նշվածներին, ապա նշեք 1.6.6. վանդակում և այլ տողում և մասնավորեցրեք գործարքի էությունը:

Անհրաժեշտության դեպքում այս կետում կատարեք նշումներ միաժամանակ մի քանի վանդակներում, երբ նույն չափի գումարի հետ կատարվում են մի քանի գործառնություններ (օրինակ՝ մուտք է արվում գումար, այն փոխարկվում է, այնուհետև կատարվում է փոխանցում և այլն): Փոխկապակցված գործարքների դեպքում նշեք բոլոր վանդակները, որոնք նկարագրում են փոխկապակցված գործարքների էությունը, մանրամասների առկայության դեպքում դրանք բացատրեք 5-րդ բաժնում:

Նշում կատարելով 1.6.5 կետում անկախ նրանից, թե գործարքը (գործառնությունը) արտարժույթի փոխանակումն է, թե փոխարկումը կատարվել է այլ գործարքների հետ միասին (օրինակ՝ փոխարկմանը նախորդել կամ հաջորդել է բանկային փոխանցում կամ կանխիկի դուրս բերում), լրացրեք`

- 1.6.5.1. և 1.6.5.2. կետերը՝ համապատասխանաբար գնվող և վաճառվող արժույթների տեսակները:

- 1.6.5.3. և 1.6.5.4. կետերը՝ համապատասխանաբար գնվող և վաճառվող արժույթների գումարը:

Որպես առքի արժույթ լրացրեք այն արժույթը, որը գնվում է հաշվետություն տրամադրող անձի կողմից (բանկեր, արտարժութային դիլերներ, փոխանակման կետեր և այլն):

Եթե գործարքը միայն փոխարկում է, լրացրեք միայն 1.6.5. կետերը: Ընդ որում, այս կետը լրացվում է նաև ներբանկային սփոթ գործարքների դեպքում, իսկ դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարող եք նշել 5-րդ բաժնում:

Եթե միաժամանակ կատարվել է մի քանի գործարք փոխարկումով, ապա գործարքի գումարը 1.8.1. և 1.8.2. կետերում լրացրեք այն արժույթով, ինչ արժույթով որ ելք (կանխիկացում, փոխանցում և այլն) է արվում բանկից կամ մուտք (ապականխիկացում, փոխանցում և այլն) է արվում բանկ: Նմանատիպ գործարքների էությունը և հաջորդականությունը բացատրեք 5-րդ բաժնում:

Օրինակ, դրամով գումարը բանկում փոխարկվում է դոլարի և դրա մի մասը դոլարով փոխանցվում է այլ բանկ, 1.6.5.1. կետում որպես առքի արժույթ նշվում է դրամը, որպես գործարքի արժույթ 1.8.1. կետում նշվում է դոլար, 1.8.2. կետում նշվում է փոխանցված դոլարի գումարը:

Գործարքի նպատակը  (1.7. ինդեքսով կետերը) այս բաժնում նշեք գործարքի իրականացման նպատակը: Եթե գործարքի նպատակը չի համապատասխանում նշված տարբերակներին, նշեք «այլ» տողում` մասնավորեցնելով գործարքի նպատակը: Գործարքի երկու և ավելի նպատակների առկայության դեպքում նշում կատարեք երկու և ավելի վանդակներում: 1.7.17 կետով պահանջվող գործարքի գրանցումն իրականացվում է այն դեպքում, երբ բանկի հաճախորդի (գործարքն իրականացնողի) և գործարքի մյուս կողմի միջև առկա են հետևյալ հարաբերությունները՝

Թվարկված դեպքերի առկայության դեպքում նշված սուբյեկտների միջև վարկային, փոխառու միջոցների տրամադրման հետ կապված գործառնությունները պետք է գրանցել այս, այլ ոչ թե 1.7.2 կետում։

(1.8.1.) Գործարքի արժույթը Այս կետում նշեք արժույթի տեսակը, որով կատարվում է գործարքը: Երբ գործարքի հետ կատարվում է նաև փոխարկում՝ նշում կատարեք 1.6.5. կետի համար սահմանված կարգով:

(1.8.2.) Գումարը ՀՀ դրամով  Եթե գործարքը կատարվել է արտարժույթով այս կետում նշում եք գործարքի կատարման օրվա ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գործարքի գումարը՝ ՀՀ դրամով: Գործարքը ՀՀ դրամով կատարվելու դեպքում նշվում է գործարքի գումարը ՀՀ դրամով:

(2.) Գործարքը կատարող անձի (հաճախորդի) տվյալները  Այս բաժնում նշում եք հաճախորդին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան: Կախված նրանից, թե հաճախորդը` գործարքի կողմը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1. ինդեքսով կետերը, եթե ֆիզիկական անձ է, լրացրեք 2.1.2 ինդեքսով կետերը:

2.1.1.6, 2.1.2.8, 2.2.1.6 և 2.2.2.8 կետերում լրացվում է գործարքը կատարող անձի (հաճախորդի) բանկային հաշիվը, իսկ 3.1.1.6.1, 3.1.1.6.2, 3.1.2.8.1, 3.1.2.8.2, 3.2.1.4.1, 3.2.1.4.2, 3.2.2.8.1 և 3.2.2.8.2 կետերում՝ նաև  հաշիվը սպասարկող բանկի անվանումը և երկիրը: Եթե  գործարքում առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 5-րդ բաժնում: Առանց հաշիվ բացելու գործարքների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու դեպքում պետք է նշում անել հաշվետվական ձևի 1.6.4.1 կետում /«անհաշիվ անկանխիկ դրամական փոխանցումներ»/ կամ 1.6.4.2 կետում /«անհաշիվ անկանխիկ դրամական ստացումներ»/, իսկ ծրագրային համակարգի ներդրումից հետո վերոնշյալ կետում նշում անելու դեպքում կպասիվանա բանկային հաշվին վերաբերող վանդակը:

2.1.1.5 կետում նշեք իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի լիցենզիայի համարը (դրա առկայության դեպքում): Այն դեպքում, երբ անձի մոտ առկա է մի քանի լիցենզիա, ապա նշվում է այն լիցենզիայի համարը, որով նախատեսված գործունեության կապակցությամբ կնքվում է կոնկրետ գործարքը: Նման ձևով լրացրեք նաև 2.2.1.5 և 3.1.1.5 կետերը: Եթե կնքվում է լիցենզավորման ենթակա գործունեության հետ չկապված գործարք, ապա անձը որևէ լիցենզիա չի ներկայացնում և այս կետը չի լրացվում:

2.1.1.2. կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի գտնվելու վայրը, իսկ դրա անհնարինության դեպքում` գործունեության վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև 5-րդ կետում` որպես լրացուցիչ տեղեկություն:

(2.2.) Լիազորված անձի տվյալները, ով հաճախորդի անունից իրականացնում է գործարքը  Այս բաժնում նշեք  հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող  լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Այս բաժինը լրացրեք միայն այն  դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

2.2. կետում նշեք լիազորված անձ (անձանց) քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2.-րդ բաժինը:

Անկախ նրանից հաշվետվությունը լրացվում է պարտադիր տեղեկացման, թե կասկածելի գործարքի վերաբերյալ, լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

(3.) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարում է գործարքը (գործառնությունը), այսինքն շահառուն հանդիսանում է գործարքի իրական տնտեսական շահը տիրապետող անձը:

Եթե գործարքում առկա է մի քանի շահառու, ապա յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի վերաբերյալ բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր:

(3.2) Որպես գործարքը կատարող անձ դիտարկելով գործարքի մի կողմին՝ մյուս կողմին դիտարկեք որպես ստացող (փոխանցող):

Նշված կետը լրացման համար պարտադիր չէ միայն բորսայի հետ կապված գործարքների դեպքում:

3.2.1.2 կետում լրացրեք  գործարքի մյուս կողմ հանդիսացող անձի վիճակագրական ռեզիդենտության երկիրը: Այս դեպքում ռեզիդենտությունը լրացվում է՝ համաձայն «ՀՀ դրամավարկային և բանկային վիճակագրության» ձեռնարկում տրված սահմանման:

Նման ձևով լրացրեք նաև 3.2.2.4 կետերը:

(4.) Պատասխանատու աշխատակցի տվյալները  Այս կետում նշեք հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը:

Լրացման ամսաթիվ Այս վանդակում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում  Այս վանդակում նշում եք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

(5.) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ   Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6. Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ. փոստ 
info_fiu@cba.am

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 17-ի
թիվ 25-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 001 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. Հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. Հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. Հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման համարը,

ե. Հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. Ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը,  պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. Հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

4. Պարտադիր տեղեկացման կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի  փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:

Ենթահավելված
Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից
պարտադիր տեղեկացման
և կասկածելի գործարքի վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման կարգի

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն ___ ________ - ին

 

 Խնդրում եմ Ձեզ ________________________________________-ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

 տրամադրել հաշվառման համար:
 
 Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝
 
 Գործունեության տեսակը __________________________________________
 
  Գտնվելու վայրը _______________________________________________
 
 Գործունեության վայրը ___________________________________________
 
 Հարկ վճարող հաշվառման համարը (ՀՎՀՀ) _______________________________
Պետական գրանցման համարը _______________________________________
Լիցենզիայի համարը _____________________________________________
 Պատասխանատու անձի (անձանց) տվյալները
 1. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 2. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 3. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 4. __________________________________________________________

 Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 
Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար՝
______________

 Ստորագրություն

___ ___________ ____ թ.


ք. Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 17-ի
թիվ 25-Ն որոշման

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 001 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

1. Պարտադիր տեղեկացման կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և գործարքը կասկածելի համարելու չափանիշների մասին կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում  գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը:

Սույն կետով սահմանված գործաքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:

1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

2. Անցումային դրույթներ

Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին իրավական ակտերով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.02.2007, թիվ 55-Ն 12.05.2007, N 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան