«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2332-Ն
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի (ներառյալ փոխադրման ծախսերը) չափով որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` 2005-2006 թվականներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրված 300 միավոր «ՍՕՆԱԼԻԿԱ Դ1-60 4ՎԴ» մակնիշի տրակտորները` համալրված 300-ական գյուղատնտեսական գործիքներով (գութան, շարքացան, խոտհնձիչ, փխրեցուցիչ), իրացնել բաց աճուրդով:
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 2,0 մլն դրամ:
3. Սահմանել, որ`
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և սահմանված կարգով օգտագործվում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
դ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարվա բնականոն մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան.
ե) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են նշված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.
բ) սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի եռամսյա ժամկետում չիրացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|