Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.01.2005-25.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.21/23(322) Հոդ.527
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
08 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2004 թվականի N 411-Ն

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները` 48994.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:

(1-ին կետը փոփ. 30.12.04 N 1875-Ն)

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարման գոտիների տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի "Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին" N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.

ե) սույն որոշման 2-րդ կետի "դ" ենթակետի պահանջների կատարումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի կենտրոն թաղային համայնքի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի պայմանները.

զ) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2004-2009 թվականների ընթացքում` ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 3
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 411-Ն որոշման


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ

(հավելվածը փոփ. 30.12.04 N 1875-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 411-Ն որոշման


ԿՐԿԵՍԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան