Գլխավոր տեղեկություն
Համար
N 381
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 ՀՀՊՏ 23.09.97./21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

15 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 1997 թվականի N 381
քաղ. Երևան

 

ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 381 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների

 

NN ը/կ

Ծածկագիրը,
հայտի
համարը

Ձեռնարկության (օբյեկտի) անվանումը և բնութագիրը

Հասցեն

1

2

3

4

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1. 97627
5627
«Գեղառսպաս» ՊՁ-ի N 18 սպորտային խանութի պահեստային մաս քաղ. Գավառ, Բատիկյան 71
2. 97628
5628
«Գեղառսպաս» ՊՁ-ի N 35 մթերային խանութ քաղ. Գավառ, Հացառատ 79
3. 97629
5629
«Գեղառսպաս» ՊՁ-ի N 2 տարայի պահեստ քաղ. Գավառ, Ազատության 25
4. 97635
5635
«Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 102/1 տաղավար քաղ. Երևան, Ազատության 11
5. 97658
5658
«Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի պահեստ քաղ. Երևան, Ա. Խաչատրյան 33/1
6. 97680
5680
«Երառսպասարկում» ՊՁ-ի N 2 ԴՁ-ի N 203 պաղպաղականոց-սրճարան քաղ. Երևան, Հրազդանի կիրճ (ՀԷԿ-ի մոտակայքում)
7. 97686
5686
«Երառսպասարկում» ՊՁ-ի հատուկ սպաս. հանրային սննդի N 6 ԴՁ (կուրսերի խոհանոց) քաղ. Երևան, Ամառանոցային 227
8. 97687
5687
«Շիրառսպաս» ՊՁ-ի Գյումրիի ԲԿՍ-ի ԴՁ-ի N 3 լուսանկարչատուն քաղ. Գյումրի, Շահումյան 188
9. 97692
5692
«Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 501/4 կրպակ քաղ. Երևան, Կոմիտասի պող., երկաթգծի մոտ
10. 97697
5697
«Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 473/1 կրպակ քաղ. Երևան, Քանաքեռի ՀԷԿ, 1 ա
11. 97706
5706
«Շիրառսպաս» ՊՁ-ի Գյումրիի ԲԿՍ-ի ԴՁ-ի N 1 տաղավար քաղ. Գյումրի, Հաղթանակի 44
12. 97746
5746
«Մատակարար» ֆիրմայի «Տիգրան Մեծ» ԴՁ քաղ. Երևան, Դավթաշեն, 4րդ թաղ., 21
13. 97758
5758
«Երառսպասարկում» ՊՁ-ի «Արարատ» միավորում» ԴՁ-ի N 10 կրպակ քաղ. Երևան, Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկ
14. 97776
5776
Սևանի առևտրի ՊՁ-ի ոմաձորի տարայի պահեստ քաղ. Սևան, Գոմաձորի թաղամաս
15. 97789
5789
Մասսայական սննդի N 2 ԴՁ-ի N 290 սրճարան քաղ. Երևան, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց
16. 97796
5796
«Ծիածան» ԴՁ-ի կենցաղային սարքերի վերանորոգման կետ քաղ. Երևան, Հակոբյան 8
17. 97839
5839
Հասարակական սննդի N 5 միավորման N 568 կրպակ քաղ. Երևան, Շերամի փող.
18. 97677
5677
Գավառի «Նրբագեղ» խանութ քաղ. Գավառ, Կոլոտ Հայրապետի 5

ՀՀ առողջապահության նախարարություն

19. 97783
5783
Դեղատուն Տավուշի մարզ, գ. Հաղարծին
20. 97879
5879
«Հայդեղագործություն» ՊՁ-ի «Դիլիջան» ԴՁ քաղ. Դիլիջան, N 2 դեղատուն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

21. 96821
4821
«Իջևան» ֆիրմային խանութ» ՊՁ քաղ. Իջևան, Աբովյան 28
22. 97702
5702
«Երհացառ» ՊՁ-ի N 105 խանութ քաղ. Երևան, Զարյան 19
23. 97721
5721
«Երհացառ» ՊՁ-ի N 35 խանութ քաղ. Երևան, Շենգավիթի 1-ին փող., 25
24. 97722
5722
«Երհացառ» ՊՁ-ի N 237 խանութ քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակովսկու 7
25. 97742
5742
«Հայզովետմատ» ՊՁ-ի Արտաշատի անասնաբուժական դեղատուն քաղ. Արտաշատ, Իսակովի 68

ՀՀ կապի նախարարություն

26. 97685
5685
«Կապ» ՊՁ-ի «Հանրապետական արհեստանոց» ԴՁ-ի գեղանկարչատուն քաղ. Երևան, Ե. Քոչարի 1

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն

27. 96758
4758
«Սեբաստիա» գրախանութ քաղ. Երևան, Սեբաստիայի 28
28. 97288
5288
Գրենական պիտույքների խանութ քաղ. Երևան, Նալբանդյան 50
29. 97781
5781
N 17 գրախանութ քաղ. Երևան, Ազատության 3

Տնտեսության այլ ճյուղեր

30. 96106
4106
N 3 մթերային խանութ Կոտայքի մարզ, գ. Պռոշյան
31. 96225
4225
«Կաղնի» ՊՁ (գույք) Լոռու մարզ, գ. Օձուն
32. 97112
5112
«Հայավտոսերվիս» ՊՁ-ի Ոսկեպարի ավտոտեխսպասարկման կետ Տավուշի մարզ, գ. Ոսկեպար
33. 97763
5763
«Հայավտոսերվիս» ՊՁ-ի N 3 ավտոկանգառին կից արհեստանոց քաղ. Երևան, Վարդանանց 78

ՀՀ տրանսպորտի նախարարություն

34. 96515
4515
«Լենտրանս» գործակալության տաղավար քաղ. Գյումրի, Հաղթանակի 44
35. 97642
5642
«Էրեբունի» տարածքային օդանավակայան» ՀՆՊՁ-ի N 5 խորովածանոց քաղ. Երևան, Արշակունյաց 135
36. 96334
4334
Երևանի տնտ. բանվորական մատ. ասոցիացիայի N 2 հացի արտադրամաս քաղ. Վարդենիս, երկաթգծի կայարանամերձ տարածք

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան