Գլխավոր տեղեկություն
Համար
N 287
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
21 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 1997 թվականի N 287
քաղ. Երևան

Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1.1. Թույլատրել անհատ ձեռներեց Էդիկ Խաչատրյանին գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած Արմավիրի ՀԷԿ-ի գույքը՝ վաճառքի գինը սահմանելով 362294 հազ. դրամ:

1.2. Վճարումներն իրականացնել մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի արտադրանքին համապատասխան անհրաժեշտ քանակությամբ ջրի ապահովման վերաբերյալ:

1.4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի գնման և (կամ) փոխադրման ապահովման վերաբերյալ:

2.1. Թույլատրել «Ագարակի ՀԷԿ» ՎՁ արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած Ագարակի ՀԷԿ-ի գույքը՝ վաճառքի գինը սահմանելով 114617 հազ. դրամ:

2.2. Վճարումներն իրականացնել մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի արտադրանքին համապատասխան անհրաժեշտ քանակությամբ ջրի ապահովման վերաբերյալ:

2.4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի գնման և (կամ) փոխադրման ապահովման վերաբերյալ:

3.1. Թույլատրել «Մուշեղ» ՎՁ արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած Ջերմուկի ՀԷԿ-ի գույքը՝ վաճառքի գինը սահմանելով 54342 հազ. դրամ:

3.2. Վճարումներն իրականացնել մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի արտադրանքին համապատասխան անհրաժեշտ քանակությամբ ջրի ապահովման վերաբերյալ:

3.4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին՝ սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առնվազն 10 տարի ժամկետով պայմանագիր՝ հաշվարկային էլեկտրաէներգիայի գնման և (կամ) փոխադրման ապահովման վերաբերյալ:

3.5. Ֆրանսիական «Էնեդժի պուղ Լ` Աղմենի» հասարակական կազմակերպության կողմից Ջերմուկի ՀԷԿ-ի վերականգնման համար օգնության կարգով տրամադրված 23160 ԱՄՆ-ի դոլար գումարը հայկական դրամով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից: Նշված գումարի 50 տոկոսը վճարել սեփականաշնորհման պայմանագիրը կնքելուց հետո վեց ամսվա ընթացքում, իսկ մնացած 50 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 321 որոշման 6.1-6.8-րդ, 10.1-10.8-րդ և 15.1-15.8-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.01.1998, N 11 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան