Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2005-06.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2024

040.0350.19.08.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

19 օգոստոսի 1997 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

19 օգոստոսի 1997 թ. N 350

քաղ. Երևան

 

տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ

 

ց ա ն կ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ
 2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
 4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
 5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
 6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
 7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
 8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
 9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
16. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
24. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ
25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
26. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
27. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
28. Երևանի քաղաքապետ
29. Հայաստանի Հանրապետության մարզպետներ

 

(ցանկը փոփ., լրաց. 02.10.98 N 613, 26.11.98 N 738, լրաց. 28.10.00 N 691, խմբ. 28.09.05 N 1572-Ն)