Գլխավոր տեղեկություն
Համար
N 1912-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2006-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.23/4.1 Հոդ.95.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1912-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2706.58 հեկտար հողամասերից 2667.61 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության 2615.27 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 44.21 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 3.31 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.003 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 1.98 հեկտար, ջրային հողերի` 2.84 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Աղբերքի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 2667.61 հեկտար հողերից 26.98 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 38.97 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Աղբերք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում։

Հեռավորությունը մարզկենտրոն ք.Գավառից 70 կմ է։
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հոդերին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ճամբարակ քաղաքային համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Շորժա գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին,
արևմուտքից, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Դրախտիկ գյուղական համայնքին։

ԱՂԲԵՐՔ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Աղբերք, Դրախտիկ համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը սարի թեք |անջով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում լանջով գանցնող դաշտային ճանապարհը և թիվ 1 սահմանակետով անցնելով 1417.1 մ` հասնում Է թիվ 2 սահմանակետը։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին հատելով դաշտային ճանապարհը և առուն` անցնում Է 719.3 մ, հասնում Աղբերք գյուղական և ճամբարակ քաղաքային համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Կարա-Փափախ» կոչվող «Բ» եռանկյունաչափական հանգուցային սահմանակետը։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2136.4 մ Է։

ԱՂԲԵՐՔ-ՃԱՄԲԱՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Աղբերք գյուղական և Ճամբարակ քաղաքային համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հոդերի բաժանման «Կարա-Փափախ» կոչվող «Բ» եռանկյունաչափական հանգուցային սահմանակետից, որը գտնվում Է սարի գագաթին, սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, անցնում 726.5 մ, հասնում Է թիվ 1 սահմանակետը, ապա թեքվում Է հարավ-արևելք, հատում ղաշտային ճանապարհը և սարալանջով անցնելով 300.3 մ` հասնում Է թիվ 2 սահմանակետը։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հարավ-արևմուտք, անցնում 486.7 մ, ապա թեքվում Է հարավ-արևելք, անցնում 603.3 մ, հասնում Է Սևան տանող ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետը, այնուհետև թեքվում Է դեպի հարավ, թիվ 5 սահմանակետով անցնում 1010.7 մ, հասնում Է թիվ 6 սահմանակետը։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, սարի թեք լանջով անցնում 1279.1 մ, հասնում Է թիվ 7 սահմանակետը, որտեղից թեքվում Է հարավ, ապա հարավ-արևմուտք և թիվ 8, 9 սահմանակետերով անցնելով 808.5 մ` լեռնաշղթայով հասնում է ճանապարհի հետ հատման թիվ 10 սահմանակետը։ Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 9-13 սահմանակետերով անցնում 1263.5 մ, հասնում Է Աղբերք, Շորժա գյուղական և Ճամբարակ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետը։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6482.6մ Է։

ԱՂԲԵՐՔ-ՇՈՐԺԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Աղբերք, Շորժա գյուղական և Ճամբարակ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա լեռնաշղթայով, թիվ 1 սահմանակետով անցնում 725.1 մ, հասնում է թիվ 2 սահմանակետը, այնուհետև թեքվում Է նույն ուղղությամբ, սարի թեք լանջով և թիվ 3, 4 սահմանակետերով անցնելով 1500.32 մ`  հասնում  Է երկու դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետը։ Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում Է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք և թիվ 6-14 սահմանակետերով անցնելով 1449.9 մ` հասնում Է թիվ 15 սահմանակետը։  Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք և թիվ 16, 17 սահմանակետերով անցնելով 624.3 մ` հասնում Է թիվ 18 սահմանակետը, որը գտնվում Է լեռան գագաթին, ապա թեքվում Է հյուսիս-արևմուտք և անցնելով 358.3 մ` հասնում Է թիվ 19 սահմանակետը։ Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, սարի լանջով, թիվ 20-25  սահմանակետերով անցնելով 1246.68 մ` հատում Է միջհամայնքային ճանապարհը, որտեղից ճանապարհով հասնում է թիվ 26 սահմանակետը։   Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, ապա սարի լանջով, թիվ 27-32 սահմանակետերով անցնելով 1331.74 մ` հասնում Է թիվ 33 սահմանակետը։ Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անցնում 652.15 մ, հասնում Է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Աղբերը, Շորժա համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետը։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7888.42 մ Է։

ԱՂԲԵՐՔ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ`  «Դ»-«Ե»

Աղբերք, Դրախտիկ համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը պետական խճուղով թեքվում Է դեպի հարավ-աոևելք, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 2593.5 մ, հասնում Է թիվ 15 սահմանակետը, որտեղից թեքվում Է դեպի հարավ, անցնում 1725.2 մ և նույն խճուղով հասնում Է Աղբերք, Շորժա համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետը։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4318.7մ Է։

ԱՂԲԵՐՔ-ԴՐԱԽՏԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Աղբերք, Դրախտիկ համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք և լեռնաշղթայով անցնելով 478.6 մ` հասնում Է թիվ 1 սահմանակետը, ապա կրկին թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում լեռնաշղթայով, հատվում առվի հետ և թիվ 2-5 սահմանակետերով անցնելով 2771.3 մ` հասնում Է թիվ 6 սահմանակետը։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, թիվ 7 սահմանակետով անցնում 793.3 մ, հասնում Է թիվ 8 սահմանակետը, ապա թեքվում Է արևմուտք, անցնում 183.0 մ, հասնում թիվ 9 սահմանակետը, այնուհետև թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, սարի լանջով և թիվ 10-13 սահմանակետերով անցնելով 2528.6 մ` հասնում Է թիվ 14 սահմանակետը։ Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և ձորով, Դալաչայ գետով անցնելով 2594.9 մ` հասնում Է Աղբերք, Դրախտիկ համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը։

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9349.7մ Է։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման

Էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7,  8


Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման

Էջ  1,  2,  3,  4


Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1912-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան