Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2006-25.09.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.17
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005496


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 194-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ  ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան


Հավելված


Հաստատված է
  ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի նոյեմբերի 30-ի
N 194-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի

 

Սույն կարգը սահմանում է ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատանքի, ինչպես նաև այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները:

 

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները


Արտադրող՝ էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Բաշխող՝ էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Հաղորդող՝  էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Հաշվարկային տարի՝ հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ տարվա ապրիլի 1-ի ժամը 000- ին և ավարտվում հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 2400- ին.
Պայմանագիր՝ էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մատակարար-սպառող (ինքնավար արտադրող) պայմանագիր.
Հաշվարկային ամիս՝ Պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակահատված.
Սահմանազատման կետ՝ էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.
Վերականգնվող
էներգառեսուրսներ օգտագործող
ինքնավար արտադրող
 
(Ինքնավար արտադրող)` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական անձ. 
Միկրոէլեկտրակայան (այսուհետ`  
ՄիկրոԷԿ)`  մինչև 100 կՎտ տեղակայված հզորություն
ունեցող էլեկտրակայան:


2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Ինքնավար արտադրողը էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատելու համար դիմում է Բաշխողին` ստանալու միացման տեխնիկական պայմանները:

2.2 Արտադրողի կամ Հաղորդողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցին միանալու տեխնիկական պայման ստանալու դեպքում Ինքնավար արտադրողը դիմում է նաև նրանց` ստանալու լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

 

3. Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանքը

 

3.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքն
ապահովելու համար Ինքնավար արտադրողը պարտավոր է`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգին միացումն իրականացնել ներկայացրած տեխնիկական պայմանների համաձայն,

բ) ունենալ Բաշխողի հետ կնքված Պայմանագիր:

3.2 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքը կարող է իրականացվել հետևյալ տարբերակներով.

ա) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրականապես մեկ կետում.

բ) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին մեկ համայնքի կամ հարակից համայնքների տարածքում գտնվող տարբեր կետերում:

3.3 Բաշխողը Ինքնավար արտադրողին միացման տեխնիկական պայմանները տրամադրելու դեպքում այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով)` հաշվառման նպատակով:

3.4 Ինքնավար արտադրողի և Բաշխողի պարտավորությունները` կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ, սահմանվում են Պայմանագրով:

 

4. Էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:

4.2 Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը տեղադրվում են Սահմանազատման կետերում և պետք է ապահովեն էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը:

4.3 Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրական էներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.

ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Ինքնավար արտադրողի և Բաշխաղի միջև
իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ.

բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրական
էներգիայի զրոյական հաշվեկշռով:

4.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը (WՀկշ) հաշվարկվում է՝
ա) սույն կարգի 3.2 կետի ա) ենթակետում նշված դեպքում` հետևյալ բանաձևով.

 

WՀկշ= WԱՑ-WԲՑ-WԴ,

որտեղ`

WԱՑ- Ինքնավար արտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիան է,

Ց- էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիան է,

WԴ- նախորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում դեբետագրված էլեկտրական էներգիան է.

բ) սույն կարգի 3.2 կետի բ) ենթակետում սահմանված դեպքում` հետևյալ բանաձևով.

 

WՀկշ=WԱՑ-WԲՑ(1-k)-WԴ

որտեղ`

k-ն գործակից է, որը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի կորուստները բաշխման ցանցում  և հավասար է 0,08 -ի:

4.5 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում`

ա) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ-ն, ունի դրական նշան, ապա այն (WՀկշ) Ինքնավար արտադրողի կողմից ենթակա է վճարման,

բ) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ-ն, ունի բացասական նշան, ապա այն (WՀկշ) ենթակա է դեբետագրման` հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար:

Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա համար, երբ հաշվեկշռային հաշվարկի արդյունքում WՀկշ-ն ունի բացասական նշան, այն զրոյացվում է (դուրս է գրվում):

 

5. Վճարման կարգը

 

5.1 Սույն կարգի 4.5 կետի ա) ենթակետի համաձայն հաշվարկված էլեկտրաէներգիայի դիմաց Ինքնավար արտադրողը վճարում է Հանձնաժողովի կողմից Բաշխողի համար սահմանված սակագնով: Վճարման կարգը սահմանվում է Պայմանագրով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2016, N 272-Ն 11.11.2016, N 194-Ն
18.08.2006, N 176-Ն 25.09.2006, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան