«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1840-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման 165-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
ա) մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրն ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված` միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.
բ) եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 3 գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը:
(3-րդ կետը փոփ. 16.06.05 N 880-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կոնվենցիայի հոդվածը |
Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Կատարման ժամկետը |
Իրականացվող միջոցառման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. |
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա | ||||
1. |
Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների երկրորդ կադաստրի մշակում |
4.1 a) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007 թ. |
ՄՖԿ/միջազգային ֆինանսական կազմակերպություններ (օժանդակություն) դրամաշնորհներ** |
2. |
Ջերմոցային գազերի գույքագրման անորոշությունների կրճատման և ջերմոցային գազերի ազգային կադաստրի կատարելագործման նպատակով թափոններից և գյուղատնտեսական սեկտորից արտանետումների հաշվառման կատարելագործում |
4.1 a) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2006 թթ. |
Իրականացվում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: |
3. |
Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների կրճատման և կլանիչների զարգացման, ինչպես նաև կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու (ադապտացիա) միջոցառումների ծրագրերի մշակում |
4.1b) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
3.1 |
Կլիմայի համակարգի և նրա փոփոխության կանխատեսման, ինչպես նաև տնտեսության և բնության խոցելի տարրերի վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության բացահայտման նպատակով ուսումնասիրությունների կազմակերպում և իրականացում |
4.1b) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. և շարունակական |
ՄՖԿ օժանդակություն/ |
3.2 |
Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու կլանիչների զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակում |
4.1 b) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
4. |
Ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու (ադապտացիա) տեխնոլոգիաների մշակման, փոխանցման և կիրառման մեխանիզմների ստեղծում |
4.1 c) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
5. |
Ջերմոցային գազերի կլանիչների և կուտակիչների ռացիոնալ օգտագործման, պահպանման և որակի բարձրացման նպատակով անտառային սեկտորի և հողօգտագործման բնագավառում նախագծային առաջարկությունների մշակում |
4.1 d) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
6. |
Կոնվենցիայի կողմ երկրների հետ համապատասխան տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ստեղծում |
4.1 h) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
7. |
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո ընդունված Կիոտոյի արձանագրության դրույթներին համապատասխան արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմով Հայաստանի Հանրապետությունում ներդրումային նախագծեր իրականացնելու համար ընթացակարգային մեխանիզմի մշակում և ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ | |
8. |
Կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային զեկույցի պատրաստում և կոնվենցիայի կողմերի կոնֆերանսին ներկայացում |
4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005- |
ՄՖԿ օժանդակություն/ |
II. |
ՄԱԿ-ի «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիա | ||||
1. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման միջոցառումների իրականացում՝ ըստ հաստատված ազգային ծրագրի |
կոնվենցիայի |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
III. |
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա | ||||
1. |
Կենսաբազմազանության ազգային ինդիկատորների որոշում |
7 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2006 թթ. |
ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ /դրամաշնորհներ** |
2. |
Տաքսանոմիայի բնագավառում` ըստ հաստատված ազգային ծրագրի իրականացում |
7 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
2006 թ.
|
ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)** ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
3. |
ա/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» նոր ՀՀ օրենքի նախագծի` սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարություն |
8 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
«Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագրի շրջանակներում |
բ/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքից բխող օրենսդրական ակտերի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացում` |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
«Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագրի շրջանակներում (դրամաշնորհ) | ||
գ/ վտանգված տեսակների վերարտադրության, վերականգնման և դրանց ռեինտրոդուկցիայի վերաբերյալ`
|
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2007 թթ. 2007-2009 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ /դրամաշնորհներ/** | ||
դ/ էկոհամակարգերի, բնական ապրելավայրերի և կենսաբազմազանության համար ինտրադուկցված օտարածին տեսակների ազդեցության գնահատում և օգտագործումը կարգավորող միջոցառումների սահմանում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր | ||
4. |
Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով նախատեսված կենսաբազմազանության և դրա բաղադրիչների պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ գիտատեխնիկական ուսուցման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման`
|
12 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. 2007- |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)** |
5. |
Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով նախատեսված կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ հասարակության լուսաբանում և իրազեկության բարձրացում» միջոցառումների իրականացում |
13 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2009 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *, |
6. |
Երրորդ ազգային զեկույցի պատրաստում և ներկայացում կոնվենցիայի քարտուղարություն |
26 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)** |
III-1 |
«Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրություն | ||||
«Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության խնդիրների լուծման ազգային գործողությունների պլանի մշակում |
14-19 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ | |
IV. |
ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիա | ||||
1. |
ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր անապատացման դեմ պայքարի կոորդինացման հանձնաժողովի վերակազմավորում |
4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
2. |
ՀՀ հողային, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերում, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում հողերի տրամադրման վերաբերյալ հակասությունների բացահայտում և այդ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում |
5 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
3. |
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում |
5 |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2006 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
4. |
«Երաշտի և այլ տարերային աղետների և տեխնածին վթարների ժամանակ բնակչությանը հրատապ օգնություն կազմակերպելու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը |
4, 5, |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ |
2006-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
5. |
Անապատացման դեմ պայքարի հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների մշակում |
19 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2005-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
6. |
Մասնակցություն կոնվենցիայի V հավելվածի շրջանակներում իրականացվող տարածաշրջանային համագործակցությանը |
2,11,12 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր, |
7. |
ՀՀ Կոտայքի մարզի խախտված հողերի վերականգնմանը (ռեկուլտիվացիա) ուղղված առաջնահերթ ծրագրերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում |
2, 5, 10 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
8. |
ՀՀ Կոտայքի մարզի խախտված հողերի վերականգնմանը (ռեկուլտիվացիա) ուղղված հաստատված ծրագրերի սահմանված կարգով իրականացում |
2, 5, 10 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
9. |
Ըստ մարզերի լքված հանքավայրերի պաշարների գնահատում, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների որոշում |
9,10, |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում, |
10. |
Անապատացման պրոցեսների գիտահետազոտական աշխատանքների իրականացում և արդյունքների հրատարակում |
19 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա |
2006-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
11. |
«Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի իրականացման մասին» ազգային զեկույցի պատրաստում |
26 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
V. |
«Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» կոնվենցիա | ||||
1. |
«Արփի» ԱՊ-ի ստեղծման վերաբերյալ փաթեթի պատրաստում և սահմանված կարգով հաստատման ներկայացում |
4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
2. |
Խոնավ տարածքների ներգրավում Ռամսարի տարածքների ցանկում |
2 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2008 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
VI. |
ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիա | ||||
1. |
Վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով վերամշակման գործարանների և վնասազերծման մասնագիտացված պոլիգոնների ստեղծում |
հոդվ. |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2006-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
2. |
Անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի ստեղծում |
նախաբան, |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2007 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
3. |
Հայաստանի Հանրապետությունում առաջացող, ներմուծվող և արտահանվող վտանգավոր և այլ թափոնների գույքագրման, դրանց հեռացման վայրերի և էկոլոգիապես անվտանգ հեռացման տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվական բազայի (ռեգիստրի) ստեղծում |
հոդվ. 4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա տեղական ինքնակառավարման մարմիններ |
2006-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* ՄՖԿ օժանդակություն/ |
4. |
«Թափոնների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
օրենքի ընդունումից հետո 2 տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* ՄՖԿ օժանդակություն/ | |
5. |
Վտանգավոր թափոնների հետ վարվելու միջոցներին, դրանց փաթեթավորման, մակնշման և փոխադրման վերաբերյալ միջազգային նորմերին և կանոններին ծանոթացնելու նպատակով վտանգավոր թափոնների փոխադրման և հեռացման թույլտվություն/լիցենզիա ստացած անձանց պարբերաբար ուսուցում՝ |
հոդվ. 4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. և |
ՄՖԿ օժանդակություն/ ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
6. |
«Թափոնների դասակարգում՝ ըստ վտանգավորության աստիճանի» նորմատիվային փաստաթղթի մշակում |
հոդվ. 4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* ՄՖԿ օժանդակություն/ |
7. |
Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկի մշակում |
հոդվ. 4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
VII. |
ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիա | ||||
1. |
«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
15 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
2. |
Կոնվենցիայով նախատեսված վարչարարական գործառույթներ իրականացնող լիազորված ազգային մարմնի ստեղծում և այդ մարմնի խնդիրների արդյունավետ լուծման համար ռեսուրսների ապահովում |
հոդվ. 4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
3. |
Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա քիմիական նյութերի և պեստիցիդների արգելման, խիստ սահմանափակման կամ թույլատրման վերաբերյալ վերջնական կանոնակարգային որոշման (որոշումների) մշակում |
հոդվ. 5 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
4. |
Քիմիական նյութերի անվտանգ օգտագործման վերաբերյալ ազգային ռեգիստրի և տվյալների բազայի ստեղծում |
հոդվ.15 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
VIII. |
ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիա | ||||
1. |
«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
15 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
2. |
Կայուն օրգանական աղտոտիչների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով ազգային կոորդինացնող կենտրոնի ստեղծում |
9 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
3. |
Շրջակա միջավայրի օբյեկտներում քլորօրգանական միացությունների որոշման անալիտիկ լաբորատորիայի ստեղծում |
11 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
4. |
Կայուն օրգանական աղտոտիչների ռեգիստրի ստեղծում |
հոդվ. 5 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
5. |
Էներգետիկայի և արդյունաբերության համակարգում առկա պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառում՝ հետագա ոչնչացման նպատակով |
հավելված Ա, 2-րդ մաս |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
6. |
Օգտագործման համար ոչ պիտանի քլորօրգանական թունաքիմիկատների հաշվառում՝ հետագա ոչնչացման նպատակով |
3 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
7. |
Կայուն օրգանական աղտոտիչների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման վերաբերյալ մաքուր տեխնոլոգիաների ձեռքբերում |
13 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
IX. |
ՄԱԿ-ի ԵՏՀ «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիա | ||||
1. |
Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր գործունեության տեսակների որոշման նպատակով վտանգավոր նյութերի սահմանային քանակների սահմանում |
4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
2. |
Արդյունաբերական վթարների կանխարգելման, արտակարգ իրավիճակների հանդեպ պատրաստականության ապահովման նպատակով վտանգավոր գործունեություն իրականացնող անձանց ուսուցում և վերապատրաստում |
6,8 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
3. |
Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի որոշման մեթոդիկայի մշակում |
14 |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն |
2006 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
4. |
Արդյունաբերական վթարների կանխարգելման նպատակով կողմերի հետ «մաքուր» տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակում |
16 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՄՖԿ օժանդակություն/ |
X. |
ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիա | ||||
1. |
Կոնվենցիայով կարգավորվող վնասակար նյութերի, հատկապես ծծմբի միացությունների արտանետումների կրճատմանը նպաստող լավագույն տեխնոլոգիաների մշակման և փոխանցման ներդրմանն ուղղված աշխատանքների կազմակերպում |
6,7 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
2. |
Կոնվենցիայով կարգավորվող վնասակար նյութերի, հատկապես ծծմբի միացությունների արտանետումների տարածքային և տեխնոլոգիական նորմավորման, ինչպես նաև աղտոտվածության տարածման և դրա քարտեզագրման աշխատանքների կազմակերպում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* | |
3. |
Մթնոլորտի պահպանության բնագավառում գիտության և կրթության զարգացման, ինչպես նաև կադրերի պատրաստման ծրագրերի մշակում |
7 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
4. |
Սահմանված կարգով կոնվենցիայի քարտուղարություն անշարժ և շարժական աղբյուրներից ծծմբի միացությունների և այլ կարգավորվող վնասակար նյութերի արտանետումների մասին ամենամյա տվյալների ներկայացում |
8 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
5. |
Կոնվենցիայի քարտուղարություն օդի անդրսահմանային աղտոտման կոնտեքստում Հայաստանի Հանրապետությունում վնասակար արտանետումների կրճատման և կանխման քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում |
8,9 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ժամկետը սահման-վում է կոնվենցիայի քարտուղարության կողմից |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան պահպանման ծախսեր |
6. |
Կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», «Ծանր մետաղների մասին», «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի երկարատև ֆինանսավորման մասին», «Թթվայնացման, էվտրոֆիկացիայի և գետնամերձ օզոնի դեմ պայքարի մասին» արձանագրությունների վավերացման հարցի վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր | |
7. |
Շրջակա միջավայրի վրա օդի հիմնական աղտոտիչների բացասական ազդեցության հետազոտում |
9 |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2006-2007 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
8. |
Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների ներգործությունը կարգավորող համապատասխան մեթոդական և իրավական ակտերի մշակում |
9 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2008-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
XI. |
ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպոյի կոնվենցիա | ||||
1. |
ՀՀ օրենսդրությունն Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցման նպատակով «Բնապահպանական փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում |
2.2 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2006 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
2. |
Էկոլոգիական գնահատման վերաբերյալ ՀՀ օրենսդրության կատարելագործում` |
2.2, |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
բ) բնապահպանական պետական փորձաքննության, շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՇՄԱՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ենթակա նախատեսվող գործողությունների դասակարգչի մշակում |
|||||
3. |
Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների իրականացում |
2.2 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ պահպանման ծախսեր |
4. |
Տարեկան մեկ անգամ շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ի հետ կոնվենցիայի և արձանագրության հարցերով կլոր սեղանների կազմակերպում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր | |
5. |
Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ հանրամատչելի գրքույկի հրատարակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* | |
6. |
Էկոլոգիական գնահատման բնագավառում ուսումնական դասընթացների կազմակերպում |
2.2 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում* |
7. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հզորությունների զարգացման վերաբերյալ տարածաշրջանային սեմինարի կազմակերպում և անցկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
Էսպոյի կոնվենցիայի քարտուղարություն |
* Միջոցառումների ցանկի III բաժնի 2-րդ, 3-րդ և 5-րդ, IV բաժնի 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, VI բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ, VII բաժնի 2-րդ և 4-րդ, IX բաժնի 1-ին և X բաժնի 1-ին, 7-րդ և 8-րդ, XI բաժնի 5, 6, 7-րդ կետերում նշված միջոցառումների կատարման պայմանները (ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006–2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:
** Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի սահմաններում։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2005, N 880-Ն | 30.07.2005, N 1840-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|