Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2006-25.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.38
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006012


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2005 թ.  

   N 592-Ն


                                
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը և ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրավունք ունեն ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով ընդունել հանրային ծառայությունների դիմաց վարձավճարները և դրանց կանխավճարները, նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ հաշվառում և վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 196 և 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 236-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ  

Տ. Սարգսյան

2005 թ. դեկտեմբերի 4
Երևան





 


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2008, թիվ 361-Ն 25.01.2009, N 592-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան