Գլխավոր տեղեկություն
Համար
N 2124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2006-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6.1 Հոդ.157.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 2124-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 489.54 հեկտար հողամասերից 401.03 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության 386.35 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 13.8 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.04 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 0.84 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Շաղիկի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 401.03 հեկտար հողերից 9.37 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 88.51 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևմտյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն ք.Գյումրիից 59 կմ է։
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով՝ սահմանակից է Գառնառիճ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Արփա լճին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Գյուլիբուլաղ համայնքի նախկին II հատված) հողերին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Ողջի համայնքի նախկին II հատված) հողերին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հոդերին։

ՇԱՂԻԿ-ԳԱՌՆԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

Շաղիկ գետի ափին գտնվող՝ Շաղիկ, Գառնառիճ համայնքների տարածքների և մարգի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի արևելք, անցնելով 4501.9 մ. հասնում Արփա լճի և Շաղիկ գետի հատման տեղում գտնվող՝ Շաղիկ, Գառնառիճ համայնքների տարածքների և Արփա լճի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4501.9 մ է։

ՇԱՂԻԿ-ԱՐՓԱ ԼՃԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Բ»-«Գ»

Արփա լճի և Շաղիկ գետի հատման տեղում գտնվող` Շաղիկ, Գառնառիճ համայնքների տարածքների և Արփա լճի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Արփա լճի ափով անցնում 3900.0 մ, հասնում Արփա լճի ափին գտնվող՝ Շաղիկ համայնքի, Արփա լճի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3900.0 մ է։

ՇԱՂԻԿ -ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ
ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

Շաղիկ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնելով 1205.5 մ, արևելք, հատելով Գառնառիճ-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին, թեքվելով անցնելով՝ 213.3 մ, հասնում է Արփա լճի ափի՝ Շաղիկ համայնքի, Արփա լճի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1418.8 է։

ՇԱՂԻԿ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ
ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Ձորի եզրին գտնվող՝ Շաղիկ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով անցնելով, 1886.5 մ, թեքվում Է արևելք, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, լանջի վրայով, անցնելով՛ 316.5 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 440.4 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա սահմանագիծը անցնելով 612.4 մ, հասնում Է Շաղիկ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3255.8 մ   Է։

ՇԱՂԻԿ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ
ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Ա»

Շաղիկ գետի ափին գտնվող՝ Շաղիկ, Գառնառիճ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնելով դեպի հարավ՝ 283.3 մ, հասնում Է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով 211.1 մ, հասնում Է թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ, անցնելով 341.4 մ, հասնում Է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, հետո ճանապարհով թեքվելով արևելք, անցնելով նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետով՝ 320.6 մ, հասնում Է ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետին, թեքվելով հարավ-արևելք, անցնելով վարելահողի եզրով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 522.5 մ, հասնում Է Շաղիկ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1678.9 մ Է։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման

Էջ 1,  2


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 2124-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան