Գլխավոր տեղեկություն
Համար
N 2123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6.1 Հոդ.157.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 2123-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 422.55 հեկտար հողամասերից 369.54 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 338.22 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 12.38 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 6.51 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.03 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 4.67 հեկտար, ջրային հողերի՝ 7.73 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ռյա թազայի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 369.54 հեկտար հողերից 31.79 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 53.01 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
    
2005 թ. դեկտեմբերի 10
Երևան
 
 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

                               

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռյա թազա համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում։

Հեռավորությունը   մարզկենտրոն ք. Աշտարակից 46 կմ է։

Համայնքը հյուսիսից՝ «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալագյազ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից՝ «Բ»-«Գ» հատվածով Դերեկ գյուղական համայնքին, արևելքից՝ «Գ»-«Դ» հատվածով՝ Մելիքգյուղ գյուղական համայնքին, հարավ-արևելքից՝ «Դ»-«Ե» հատվածով՝ Միրաք գյուղական համայնքին, արևմուտքից՝ «Ե»-«Ա» հատվածով Շենկանի գյուղական համայնքին։

ՌՅԱ ԹԱԶԱ-ԱԼԱԳՅԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝  «Ա»-«Բ»

Ռյա թազա, Շենկանի, Վարդաբլուր և Ալագյազ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է գետակի հունում սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, գետակի հունով անցնում 1562.0 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից շարունակվում է նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում 495.2 մ, հասնում Ալագյազ, Դերեկ և Ռյա թազա համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2057.2 մ է։

ՌՅԱ ԹԱԶԱ-ԴԵՐԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝  «Բ»-«Գ»

Ռյա թազա, Ալագյազ և Դերեկ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երևան-Վանաձոր ավտոճանապարհից Դերեկ տանող ճանապարհի խաչմերուկում սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1043,2 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որը գտնվում է ծորակի ափին, որտեղից նույն ուղղությամբ անցնում 345,6 մ, հասնում Ռյա թազա, Դերեկ և Մելիքգյուղ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 1388.8 մ է։

ՌՅԱ  ԹԱԶԱ-ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

Ռյա թազա, Դերեկ և Մելիքգյուղ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջով անցնում 283.1 մ հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ լանջով անցնում 350.3 մ հասնում թիվ 2 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնում է 352.0 մ, հասնում թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դարձյալ դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 642.1 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք անցնում 371.1 մ, հասնում գետակի ափին գտնվող Ռյա թազա, Մելիքգյուղ և Միրաք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1998,6 մ է։

ՌՅԱ ԹԱԶԱ-ՄԻՐԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»

Շենկանի, Ռյա թազա և Միրաք համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը համընկնում է 2219.2 մ նիշ ունեցող "Կորբուլախ" գեոդեզիական կետի հետ, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ջրբաժանով անցնում 500.7 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ լանջով անցնում է 457.5 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա դարձյալ նույն ուղղությամբ 222.1 մ անցնում է սարահարթային ռելիեֆով հասնում է թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում է 321.9 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որից թեքվում է հյուսիս-արևելք լանջով անցնում 349.7 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, որտեղից նույն ուղղությամբ հարթավայրային ռելիեֆով անցնում Է 495.8 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որը գտնվում է Երևան-Վանաձոր ավտոմայրուղու ձախ եզրին, ապա սահմանագիծը թեքվում Է հյուսիս ավտոճանապարհով անցնում 317.6մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում Է արևելք, հատում ավտոմայրուղին, անցնում 504,8մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 316.3 մ, հասնում գետի ափին գտնվող Ռյա թազա, Մելիքգյուղ և Միրաք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 3486.4 մ Է։

ՌՅԱ-ԹԱԶԱ-ՇԵՆԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Ռյա թազա, Շենկանի և Ալագյազ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հարավ-արևելք, թիվ 1,2 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1480.2 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում Է հարավ, անցնում 254.8 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում Է հարավ-արևմուտք, անցնում 400.9 մ, հասնում թիվ 5 սահմանակետին։ Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հարավ-արևելք. անցնում 405.3 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում Է հարավ, անցնում 384.3 մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ, հատելով Ռյա թազա, Շենկանի ավտոճանապարհը անցնում Է 1125.3 մ, հասնում Ռյա թազա, Միրաք և Շենկանի համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը՝ 4050.8 մ Է։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման

Էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման

Էջ 1,  2,  3

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ
(ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
(ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2123-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան