Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.521
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2006 թվականի N 295-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմում Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ Ռ. Պետրոսյանի  փոխարեն ընդգրկել Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ Ս. Դարբինյանին (համաձայնությամբ):

Այդ կապակցությամբ «Ռ. Պետրոսյան - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Դարբինյան - Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ (համաձայնությամբ)» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան