ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 67
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված հոդվածները մեկնաբանվում են տարաբնույթ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սպառիչ ցանկով սահմանված են դատական կարգով ամուսնալուծության հիմքերը, մասնավորապես.
- բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
- ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարելուց,
- ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Դատական պրակտիկայում դեռևս հանդիպում են դեպքեր, երբ վճիռների եզրափակիչ մասում կիրառվում են «թույլատրել ամուսնալուծությունը» բառակապակցությունը, սակայն օրենսդրի սահմանման համաձայն դատարանը լուծում է ամուսնությունը:
Միաժամանակ դատական պրակտիկայում հայտնի են նաև դեպքեր, երբ դատական գործում բացակայում են տեղեկությունները ամուսնության պետական գրանցման վայրի վերաբերյալ կամ նման մարմնին ծանուցումը անհնարին է միջազգային պայմանագրերի բացակայության ուժով: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պարտականության կատարումը նշված դեպքերում դառնում է անհնարին:
Միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում ամուսնությունը լուծում է դատարանը:
2. Նմանատիպ գործերով վճիռներում նշել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքը (երը):
3. Այն դեպքերում, երբ բացակայում են ամուսնության գրանցման վայրի մասին տեղեկությունները կամ նման մարմնին ծանուցումը անհնարին է համապատասխան միջազգային պայմանագրերի բացակայության կամ այլ պատճառներով, դատարանի ամուսնալուծության վերաբերյալ վճիռներն ուղարկել ամուսնալուծվողներից որևէ մեկի մշտական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին:
|
Հ. Մանուկյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|